«The Washington Post» պարբերականը, անդրադառնալով Հայաստանում բողոքի շարժմանը, գրել է, որ 3 միլիոն մարդ ունեցող երկրում վերջին մի քանի օրերին մարդիկ ի նշան բողոքի արգելափակում էին ավտոճանապարհները, գործադուլ հայտարարում եւ իրենց եռագույն դրոշը ծածանում՝ զուգահեռաբար հեղափոխությանը չառնչվող գործողություններ կատարելով, ինչպես օրինակ՝ պարելը։
«Մենք հայ ենք։ Մենք պարում ենք, երբ երջանիկ ենք»,—պատմել է 24—ամյա դիզայներ Սոնան պարբերականի թղթակցի հետ զրույցում։
Պարբերականի հաղորդմամբ՝ Հայաստանի մշակույթի նախարարության մուտքի մոտ էլ մի խումբ երաժիշտներ, այդ թվում՝ ջութակահարներ եւ թավջութակահարներ, նվագել են 19—20—րդ դարերի հայ կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետի աշխատանքները։ Երաժիշտների հետ են եղել նաեւ տիկնիկային թատրոնի դերասանները։
«Economist» պարբերականը թեմային անդրադարձել է «Հայաստանի հեղափոխությունը շարունակվում է՝ մինչ նրա ընդդիմադիր առաջնորդը մոտենում է իշխանությանը» վերնագրով։
«Economist»—ը գրում է, որ Հայաստանի իրադարձություններն ավելի շատ նման են տոնակատարության, քան հեղափոխության։ Անվադողեր այրելու, բարիկադներ կառուցելու փոխարեն երիտասարդներն իրենց փաթաթում են Հայաստանի դրոշով, պարում են փողոցներում ու փակում ճանապարհները՝ խաղալով վոլեյբոլ կամ ուղղակի նստելով գորգերի վրա։
«Համընդհանուր գործադուլի առավոտյան 5 տարեկան տղան հայկական դրոշով խաղալիք մեքենա էր վարում դատարկ փողոցում։ Երեկոյան ուսանողներով բեռնված հսկայական շինարարական բեռնատարները պտտվում էին Երեւանով»,—գրել է «Economist»—ը։
Ռուսական ՌԲԿ—ի փոխանցմամբ՝ Հայաստանում բողոքի ակցիաները կազմակերպելու եւ համակարգելու հիմ
...
Կարդալ շարունակությունը »