Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 5 Հյուրեր: 5 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 15
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին.
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ ԵԱՏՄ—ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը։ Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։ Անցնելով օրակարգային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել եւ համաձայնեցրել են տնտեսական ինտեգրման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ընդհանուր շուկայի ազատականացման հետագա ծրագրերը։ Ընդունվել են ԵԱՏՄ պետությունների 2018—2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության առանցքային ուղենիշները, ինչպես նաեւ նախանշվել համագործակցության զարգացմանը միտված քայլերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ատոմային եւ վերականգնվող էներգետիկան, թվային տնտեսությունը, առողջապահությունը, սոցիալական քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է ցուցաբերվել միության միջազգային գործունեության ընդլայնմանը։ Մասնավորապես, ստորագրման են պատրաստվել Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերի մասին համաձայնագիրը եւ ԵԱՏՄ—ին կից դիտորդ պետության կարգավիճակի հաստատման մասին որոշումը։
Անդրադարձ է կատարվել նաեւ ԵԱՏՄ գործունեության ընթացիկ այլ հարցերի։ Որոշվել է Եվրասիական բարձրագույն խորհրդի
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ եւ նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետեւ կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել։ Մեր աշխատանքի տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը պետք է լինի հետեւյալը. մեր կոչումը եւ խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է։ Իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց այս ընթացքում պետք է կարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ։ Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ։ Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձեւավորել, եւ որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ եւ որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաեւ ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու եւ դրանց օգտակարությունն ընդգծելու համար»։
Վարչապետը նշել է, որ առաջիկայում կառավարությունը պետք է իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ տարբեր ոլորտներում, եւ այդ առումով կարեւորել հանրության աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրային աջակցությունն այն հիմնական գործոնն է, որի վրա պետք է հենվի կառավարության գործունեությունը։
«Մեր կառավարության հետ լրջագույն հույսեր են կապվում եւ մեր կարեւորագույն խնդիրն է՝ արդարացնել ՀՀ քաղաքացիների հույսերը։ Սա ենթադրում է նոր ոճ, նոր մոտեցում
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12—ին այցելել է պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ «Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ—ում, զինված ուժերում, եւ համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել։ Ուզում եմ ընդգծել, որ այս նշանակումը, ըստ էության, արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ուժերի զարգացման ուղղությամբ։ Մեզ համար կարեւոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, եւ զինված ուժերը քաղաքական որեւէ ցնցման ազդեցություն չզգան»,–նշել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, քանի որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ՀՀ—ի, ԱՀ—ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա։
Վարչապետը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձեւակերպել է նախարարի առջեւ։ «Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է։ Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է եւ շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում եւ բանակցային գործընթացներում ՀՀ—ի դիրքերն ամրանում են եւ պետք է շարունակեն ամրանալ։ Նաեւ ուզում եմ ընդգծել, որ բանակը, զինված ուժերը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության եւ բանակցային գործընթացի համար։ Հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են փոխվարչապետ եւ նախարարներ.
Արարատ Միրզոյան առաջին փոխվարչապետ,
Մհեր Գրիգորյան՝ փոխվարչապետ,
Տիգրան Ավինյան փոխվարչապետ,
Մանե Թանդիլյան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար,
Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար,
Արտակ Զեյնալյան՝ ՀՀ արդարադատության նախարար,
Հրաչյա Ռոստոմյան՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար,
Զոհրաբ Մնացականյան՝ ՀՀ ԱԳ նախարար,
Էրիկ Գրիգորյան՝ ՀՀ բնապահպանության նախարար,
Արթուր Խաչատրյան՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար,
Արթուր Գրիգորյան՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար,
Արայիկ Հարությունյան ՀՀ կրթության եւ գիտության նախարար,
Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար,
Դավիթ Տոնոյան ՀՀ պաշտպանության նախարար,
Լեւոն Վահրադյան՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար,
Մխիթար Հայրապետյան ՀՀ սփյուռքի նախարար,
Սուրեն Պապիկյան ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար,
Արծվիկ Մինասյան՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար,
Աշոտ Հակոբյան՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Ատոմ Ջանջուղազյան՝ ՀՀ ֆինանսների նախարար։
|
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու եւս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր եւ դաշնակից, դա վերաբերում է ե՛ւ տնտեսական փոխգործակցությանը, ե՛ւ անվտանգության հարցերին։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առեւտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը։ Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առեւտրաշրջանառության 25 տոկոսի աճ, եւ առաջանցիկ տեմպերով աճում են ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս։ Սա շատ լավ դինամիկա է, եւ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլեւ բազմապատկել։ Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում եւ հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ։ Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով ե՛ւ անվտանգության ոլորտում, ե՛ւ տնտեսական զարգացման»,–նշել է Վլադիմիր Պուտինը։ «Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալություն ջերմ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|