
Ծովածավալ բազմությունը, որ հուսալքված, ընկճված, հոգեկան ծանր տագնապի մատնված, մեկեն փոխվեցավ հմայված ու հիպնոսացած Նժդեհի հրաշունչ խոսքերեն։ Էլեկտրականացած ամբոխը ռազմական բարձր տրամադրություն ցույց տվավ ու սկսավ գոչել միաբերան՝ «Կեցցե Նժդեհը», «Մահ կամ Ազատություն»...
— Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը,–կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը։
Պետք էր տեսնել, թե Նժդեհի ճառեն ետք ինչպես պահ մը լքված ու այժմ գոտեպնդված այդ բազմության մեջեն մարտական ուժերը համախմբվեցան զինվորականների շուրջ եւ՝ ամբոխային վիճակեն դուրս եկած, կարգապահությամբ ենթարկվեցան հրահանգներու՝ կազմելով վաշտեր եւ գումարտակներ։ Այսպիսով Ղարաքիլիսեի ճակատը, որ բաց էր մնացեր եւ թշնամին պիտի կարողանար լիկվիտացիայի ենթարկել Արարատի/Արագածի եւ Սարդարապատի ռազմաճակատները, ապահովվեցան ու գոցվեցան բաց աչքերով դեպի մահ գացող զորամասերով։ Եվ այդ բոլորը՝ շնորհիվ Նժդեհին»։
Այդ ընթացքում թուրքական զորքերը վախեցել էին մտնել գյուղաքաղաք՝ զգուշանալով գոյություն չունեցող ծուղակից, իսկ նրանց առաջապահը դիրքավորվել էր Ղշլաղում եւ նրանից դեպի Գյադա—Մայմեխ լեռ ձգվող լեռնալանջերին։
Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին, իսկ ապա նաեւ ճակատամարտի ընթացքում իր անձնական խիզախությամբ փայլեց նաեւ 4—րդ հրետանային մարտկոցի հրամանատար, ընդհանուրի սիրելի կապիտան Գուրգեն Մովսեսյանցը։ Նժդեհի հեծելախմբի (50 սուր) հետ միասին նրա մարտկոցը կազմեց Ղարաքիլիսայի ռազմաբեմ վերադարձող հայկական զորքերի առաջապահը։
Ղարաքիլիսայի ջոկատին նույն օրը հրամայվեց հարձակվել դեպի Համամլու. այդ նպատակով հայկական հետախուզությունը առաջ մղվեց դեպի արեւմուտք՝ Համամլուի ուղղությամբ (Արջուտ—Սարալ) եւ դեպի հյուսիս՝ Ջալալօղլու ուղղ
...
Կարդալ շարունակությունը »