Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 03
Արեւը նոր էր ծագել։
Դրոն տեղեկացրեց, թե Զեմլյակը սպանվել է եւ հարյուրյակը դուրս է եկել շարքից, հրահանգեց անմիջապես շարժման մեջ դնել հարյուրյակը (բաշգառնեցի Մարտիրոսի) եւ ստանձնել Զեմլյակի ճակատը։
Զեմլյակը հերոսական մահ էր ընդունել իր հարյուրյակի հետ...ողջ էր մնացել միայն գնդացիրային կոմանդը, շուրջ 10—ը հոգի։
Հարյուրյակն ամրացնելով դիրքերում՝ սկսեցի ուսումնասիրել շուրջս տեսնելու համար, թե ո՞ր կետից հնարավոր է հարձակում գործել եւ քիչ թվով զոհեր տալով՝ հետ շպրտել թշնամուն։
Ամենից հարմարը խճուղու կողմն էր։
Մեկ ջոկատ եւ երկու գնդացիր աննկատելի կերպով անցկացրի թշնամու աջ թեւը... Առաջին ջոկատը հակառակորդի թեւը հարվածելուն զուգընթաց, մոտեցրի երկու ջոկատ եւս, եւ մեր գնդացիրներն սկսեցին հնձել թշնամու բաց մնացած թեւից։
Երբ թշնամու շարքերը խառնվել էին իրար, մեկեն գրոհեցինք եւ հակառակորդին հարկադրեցինք քաշվել դեպի երրորդ գիծը։
Անհրաժեշտ էր ժամանակ չտալ թշնամուն, որ վերագտնի իրեն։
Գնդացիրները կրկին փոխադրելով նրա թեւը՝ շարունակեցինք հարվածել, որի հետեւանքով հնարավոր եղավ երեկոյան կողմը գրավել երրորդ գիծը։
...Այդ օրը ուժեղ մարտեր տեղի ունեցան բոլոր մասերում»։
—Մայիսի 29 — Երեկոյան ժ. 6—ին մոտ, հետ մղելով հակառակորդի ձեռնարկած մի քանի հակագրոհներ եւ վերջնականապես պարտության մատնելով նրան՝ հայկական ուժերը զբաղեցրին Դանագիրմազ գյուղ–Չնղըլ լեռ գիծը։
Բաշ—Ապարանի ճակատամարտի վերջին երեք օրերին (մայիսի 27—29) կրելով ծանր պարտություն եւ տալով մեծ կորուստներ՝ թուրքերը Շորագյալի (Շիրակի) գյուղերից բերեցին մեծ թվով սայլեր, որոնք մի քանի օր անընդմեջ տեղափոխում էին սպանված ասկյարների դիակները։ Դրանից հետո, ինչպես եւ սպասվում էր, բոլոր հայ սայլապանները հավաքվեցին եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|