Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհասկանալի է համարում այն, որ որոշ քաղաքացիներ պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու իր կոչին։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին։
Սիրելի հայրենակիցներ, կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար»,–նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել իրենք իրենց դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ։
«Կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի»,–ասել է ՀՀ վարչապետը։
Նա կոչ է արել աջակիցներին տարածել ուղերձը եւ գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, «իհարկե՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտում»։
Երեկ լրագրողների խնդրանքով Փաշինյանը անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի իրեն ուղղված բաց նամակին, որտեղ նշված է, թե «քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» բանտում մնալը հեղափոխության եւ մեր երկրի համար հղի է ծանր հետեւանքներով»։ Վարչապետ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով հատուկ կարգով քննարկելու վերաբերյալ ՀՀ ԱԺ որոշումը, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը։
Նա տվյալներ է ներկայացրել հաշվետու տարում արձանագրված բազմաբնույթ հանցագործությունների, դրանց դեմ իրականացված պայքարի եւ միջոցառումների վերաբերյալ, անդրադարձել դատախազության իրականացրած աշխատանքներին, առաջնահերթություններին ու հիմնական ուղղություններին։
Նշվել է, որ 2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20 հազար 285 հանցագործության դեպք՝ 2016թ. 18 հազար 764 դեպքի դիմաց, աճը կազմել է 8,1 տոկոս։
Ըստ Արթուր Դավթյանի՝ թեեւ ընդհանուր հանցագործությունների թիվն ավելացել է, սակայն նվազել են սպանության, սպանության փորձի, ավազակության, բնակարանային գողության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը։ Առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունները՝ 11,4 տոկոսով։
Մեր երկրում նախորդ տարի 100 հազար բնակչին բաժին է ընկել հանցագործության 681 դեպք։ Արթուր Դավթյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում վիճակն այս մասով դրական է, քան Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Մոլդովայում։
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արձանագրվել է 163 դեպք, դատի են տրվել 43 անձինք, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 65 տոկոսով։
Հաշվետու տարում կարգապահական տույժի է ենթարկվել 13 դատախազ։ Ուսումնա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18—րդ տարեկան համաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է։ «Կա մի կարեւոր նրբություն, թե ինչու ենք կարեւորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաեւ՝ գաղափարական։ Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի եւ ավելի նեղացնում անհնարինի սահմանը։ Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարեւոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, եւ հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում, եւ սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա ընթացիկ շրջանի ամենակարեւոր գաղափարական խնդիրն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդը երկար տարիներ արգելակվել է «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ։ «Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, եւ դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում։ ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, եւ դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը։ Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն եւ այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները եւ հայ ժողովուրդը պետք է ուն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|