Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 5 Հյուրեր: 5 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 30
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցներում պաշտոնյաներն անդրադարձել են տարբեր ոլորտներում չարաշահումների եւ անարդյունավետ աշխատանքի հետ կապված հարցերին։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաձայն չէ այն տեսակետին, թե երկրում ստվերը կրճատելու հարցում ՊԵԿ—ը մշտապես ձախողել է։ Նա հնարավոր է համարում այն, որ կատարված աշխատանքը հանրության ակնկալիքները չի արդարացրել։
«Եկեք ուրիշ կերպ ձեւակերպենք, որ ստվերի դեմ պայքարն իրականացվել է ՊԵԿ—ի կողմից, բայց, ըստ երեւույթին, ոչ այնքան արդյունավետ։ Ստվերի դեմ պայքարը մշտական պրոցես է, նույնիսկ հարյուրամյակներով մենք պայքարելու ենք դրա դեմ։ Եթե ես հիմա ասեմ, որ մենք կարճ ժամանակ՝ 2 ամիս հետո, 6 ամիս հետո ոչ մի ստվեր չենք ունենալու, ես, թերեւս ազնիվ չեմ լինի հանրության ու ձեր առջեւ, բայց ստվերի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ ու արդյունավետ գործիքակազմ մենք ունենք, ներմուծելու ենք ու շարունակելու ենք»,–ասել է նա։
Դավիթ Անանյանը չի կարող ասել, թե արդյոք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել մաքսայինում կատարված չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց եւ այլն։ Նա միայն նշել է, որ ՊԵԿ—ի առաջնային խնդիրներից մեկը շարունակելու է մնալ ստվերի դեմ պայքարը, եւ այսօր ժամանակն է ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես այդ համակարգից արմատախիլ արվի կոռուպցիան։
«Ես իմ նշանակման օրվանից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման իրավիճակներ ու երեւույթներ նույնիսկ եղել են, հայտնի են եղել իրենց, հայտնի չեն եղել, մենք բոլորով՝ հանրության հետ միասին, պետք է պայքարենք այդ ամենի դեմ։ Թե որքանով համակարգը դրան անդրադարձ կկատարի, կամ հետադարձը որքանով ցավոտ կլինի, մենք դրան ականատես կլինենք,–ասել է նա եւ ավելացրել.–Հիմա այն պատ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ոչ թե վենդետա, այլ օրինականության հաստատում. այդպես է բնութագրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործողությունները՝ կոռուպցիոն շղթաների բացահայտման ուղղությամբ։
Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԱԱԾ—ն ստուգումներ է իրականացնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում, ասել է. «Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է, եւ այն, որ մենք հայտարարել էինք, թե վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ, բայց սա որեւէ մեկը թող չընկալի որպես թուլության նշան։ Այո, վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որեւէ մեկը սա մեկնաբանի որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա»։
Նա ընդգծել է, որ բոլորը պետության նկատմամբ իրենց պարտավորությունները պետք է լիարժեք կատարեն, եւ ոչ ոք չհամարձակվի ստել պետությանը. «Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ օրինական դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, ու դա թող ԱԱԾ—ի կողմից տեղի չունենա։ Այո, ինչ խնդիր դրվի ԱԱԾ—ի առջեւ, ծառայությունը շատ արագ ու կոշտ կլուծի, բայց ես կոչ եմ անում չհասնել դրան»։
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ նախօրեին Սարդարապատի հուշահամալիրում առաջին հանրապետության 100—ամյակին նվիրված միջոցառմանը Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ներկա չլինելու փաստին եւ թյուրիմացության հետեւանք է որակել այն։ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ Արա Բաբլոյանը հրավիրված եղել է միջոցառումներին։
«Ես կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է։ Ես հասկանում եմ, որ Հայա
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցներում պաշտոնյաներն անդրադարձել են տարբեր ոլորտներում չարաշահումների եւ անարդյունավետ աշխատանքի հետ կապված հարցերին։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաձայն չէ այն տեսակետին, թե երկրում ստվերը կրճատելու հարցում ՊԵԿ—ը մշտապես ձախողել է։ Նա հնարավոր է համարում այն, որ կատարված աշխատանքը հանրության ակնկալիքները չի արդարացրել։
«Եկեք ուրիշ կերպ ձեւակերպենք, որ ստվերի դեմ պայքարն իրականացվել է ՊԵԿ—ի կողմից, բայց, ըստ երեւույթին, ոչ այնքան արդյունավետ։ Ստվերի դեմ պայքարը մշտական պրոցես է, նույնիսկ հարյուրամյակներով մենք պայքարելու ենք դրա դեմ։ Եթե ես հիմա ասեմ, որ մենք կարճ ժամանակ՝ 2 ամիս հետո, 6 ամիս հետո ոչ մի ստվեր չենք ունենալու, ես, թերեւս ազնիվ չեմ լինի հանրության ու ձեր առջեւ, բայց ստվերի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ ու արդյունավետ գործիքակազմ մենք ունենք, ներմուծելու ենք ու շարունակելու ենք»,–ասել է նա։
Դավիթ Անանյանը չի կարող ասել, թե արդյոք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել մաքսայինում կատարված չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց եւ այլն։ Նա միայն նշել է, որ ՊԵԿ—ի առաջնային խնդիրներից մեկը շարունակելու է մնալ ստվերի դեմ պայքարը, եւ այսօր ժամանակն է ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես այդ համակարգից արմատախիլ արվի կոռուպցիան։
«Ես իմ նշանակման օրվանից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման իրավիճակներ ու երեւույթներ նույնիսկ եղել են, հայտնի են եղել իրենց, հայտնի չեն եղել, մենք բոլորով՝ հանրության հետ միասին, պետք է պայքարենք այդ ամենի դեմ։ Թե որքանով համակարգը դրան անդրադարձ կկատարի, կամ հետադարձը որքանով ցավոտ կլինի, մենք դրան ականատես կլինենք,–ասել է նա եւ ավելացրել.–Հիմա այն պատ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ, եւ հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ։
«Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների եւ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնագավառում։ Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարեւոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում։ Սա չափազանց կարեւոր խնդիր է եւ փոխկապակցված է պետական միջոցների ծախսման արդյունավետության եւ կայացված որոշումներն ի կատար ածելու հետ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի կարծիքով՝ արագ արդյունքների հասնելու համար պետք է առաջինը կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել, երկրորդը՝ իրագործել դրանք։ Վարչապետը կարեւորել է պետական եկամուտների ավելացումը եւ ընդգծել, որ Հայաստանում պետք է իրականացվեն շոշափելի ու նկատելի փոփոխություններ։ «Դավիթ Սանասարյանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու առաջնորդներից մեկն է։ Կարծում եմ, որ այդ հեղափոխական շունչը, բառիս լավ իմաստով, պետք է նաեւ արտահայտվի պետական վերահսկողության ոլորտում։ Ես, պարո՛ն Սանասարյան, հաջողություն եմ մաղթում Ձեզ։ Մեր ժողովուրդը մեզնից արդյունքներ է սպասում, եւ մենք պետք է հուսախաբ չանենք մեր գործունեության որեւէ ոլորտում, որեւէ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան, ովքեր մայիսի 23–25—ը Հայաստանում էին փաստահավաք այցով, շնորհավորել են Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին եւ առաջին հերթին հայ ժողովրդին՝ զսպվածության ու քաղաքական հասունության համար, որը ցուցաբերվել է Հայաստանում բողոքի ակցիաների ու իշխանության փոփոխության ժամանակ, որոնք տեղի են ունեցել խաղաղ ու սահմանադրական դրույթներին ու սկզբունքներին համապատասխան։
«Իշխանության փոփոխության այն եղանակը եւ այնուհետ վարչապետ Փաշինյանի կողմից ներառական ու լայն կառավարության նշանակումն ընդգծում է քաղաքական համակարգի հասունությունը, ինչպես նաեւ քաղաքական բոլոր ուժերի հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության կոնսոլիդացիային։ Այս առումով բոլոր քաղաքական ուժերը պետք է արժանիորեն գնահատվեն»,—ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։
Համազեկուցողները նշել են երկրում խորը եւ արագ բարեփոխումների խիստ բարձր ակնկալիքները՝ դրված ժողովրդի կողմից նոր իշխանությունների առաջ։ Այս համատեքստում համազեկուցողներն ընդգծում են, որ ներառական կառավարության նշանակումն ու նոր վարչապետի հստակ մտադրությունը՝ ստեղծել կայուն ու ժողովրդավարական միջավայր, ստեղծել են անհրաժեշտ պայմաններ ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ու երկրի ազգային անվտանգության համար։
«Ի լրումն, վարչապետի ու նրա քաղաքական դաշնակիցների կողմից տրված ազդակները, որ արդարադատության համակարգը լինելու է լիովին անկախ ու գործելու է ազատ՝ առանց հրահանգների ու քաղաքական միջամտության, զերծ են պահում քաղաքական հաշվեհարդարի մտավախությունները, որոնք մենք լսել ենք մեր այցի ընթացքում»,—ասել են համազեկուցողները՝ ընդգծելով նաեւ, որ չի կարող քաղաքական
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|