ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 30 » Վենդետաներ չեն լինելու /Բայց ամենաթողություն էլ չի լինելու/
11:42
Վենդետաներ չեն լինելու /Բայց ամենաթողություն էլ չի լինելու/

Ոչ թե վենդետա, այլ օրինականության հաստատում. այդպես է բնութագրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործողությունները՝ կոռուպցիոն շղթաների բացահայտման ուղղությամբ։ 
Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԱԱԾ—ն ստուգումներ է իրականացնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում, ասել է. «Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է, եւ այն, որ մենք հայտարարել էինք, թե վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ, բայց սա որեւէ մեկը թող չընկալի որպես թուլության նշան։ Այո, վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որեւէ մեկը սա մեկնաբանի որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա»։
Նա ընդգծել է, որ բոլորը պետության նկատմամբ իրենց պարտավորությունները պետք է լիարժեք կատարեն, եւ ոչ ոք չհամարձակվի ստել պետությանը. «Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ օրինական դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, ու դա թող ԱԱԾ—ի կողմից տեղի չունենա։ Այո, ինչ խնդիր դրվի ԱԱԾ—ի առջեւ, ծառայությունը շատ արագ ու կոշտ կլուծի, բայց ես կոչ եմ անում չհասնել դրան»։
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ նախօրեին Սարդարապատի հուշահամալիրում առաջին հանրապետության 100—ամյակին նվիրված միջոցառմանը Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ներկա չլինելու փաստին եւ թյուրիմացության հետեւանք է որակել այն։ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ Արա Բաբլոյանը հրավիրված եղել է միջոցառումներին։
«Ես կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում բարդույթ կա բոլոր հարցերը վարչապետի մակարդակով քննարկելու եւ լուծելու։ Ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել, թե ով ինչ ասի, ինչ խոսի, այդպիսի թյուրիմացություններ կլինեն»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ շեշտել է, որ այն տրամաբանությունը, ըստ որի՝ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար խնդիրներ ստեղծելու, այլեւս չպետք է շարունակվի։ Նիկոլ Փաշինյանը նաեւ նկատել է, որ մայիսի 28—ի միջոցառումներն ունեցել են որոշակի խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է շտկվեն։ «Միջոցառումը, ընդհանուր առմամբ ընդունելի ու հասկանալի լինելով, որոշ անընդունելի բաներ կային ու թյուրիմացություններ, որոնք առաջիկայում պետք է շտկվեն։ Համոզված եղեք, որ մանրախնդրության որեւէ տարր մեր գործունեության մեջ չի լինելու»,–վստահեցրել է Փաշինյանը։

Ա. Լ.

 

Դիտումներ: 325 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024