ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 9 » Նորանշանակ մարզպետները գործի են անցնում
10:22
Նորանշանակ մարզպետները գործի են անցնում

Կառավարության երեկվա որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ։ Կառավարության երեկվա նիստից հետո երկու մարզպետներն էլ հակիրճ խոսեցին իրականացվելիք աշխատանքների մասին։
Ահա Գ. Միրիջանյանի անելիքը իր իսկ խոսքերով. «Ես մասնագիտությամբ հանրային առողջության կազմակերպիչ եմ, այսինքն՝ իմ մասնագիտությունը զուտ բուժական գործը չէ, այլ հանրության հետ կատարվելիք աշխատանքները։ Կարծում եմ, որ իմ անցած ուղին եւ աշխատանքային փորձը կօգնեն ինձ հետագայում այդ աշխատանքները կատարելու համար։ Իմ մասնագիտության մեջ առաջնայինը եղել է կանխարգելումը, ոչ թե բուժումը։ Մենք մարզում էլ իրականացնելու ենք առաջին կանխարգելիչ աշխատանքները»։
Նորանշանակ մարզպետը հավելեց, թե հստակ հանձնարարականներ ունի վարչապետից, բայց այդ մասին դեռ չի բարձրաձայնի՝ ժամանակին անպայման խոսելու պատրաստակամությամբ։ Իսկ աշխատանքի ընթացքում մարզի խնդիրները բաժանելու է ըստ սոցիալական, կրթական եւ մշակութային ոլորտների։
Ի՞նչ է կարծում մարզպետը, ինչու՞ հենց իրեն առաջադրեցին այդ պաշտոնում։ «Ինձ ԲՀԿ—ն է առաջադրել, շնորհակալ եմ եւ պատրաստ եմ պարզերես անել բոլորին՝ կառավարության ղեկավարությանը»,—անկեղծացավ Արմավիրի մարզպետը։
Սյունիքի նոր մարզպետ Կարեն Համբարձումյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին՝ մարզում վախի մթնոլորտ կա՞, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու։ «Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն ունենալ,–միանգամից ասաց մարզպետը,–իսկ եթե Սյունիքում ծեծկռտուքներ լինեն, ապա մասնակիցները կպատժվեն օրենքով. ես միանշանակ կլինեմ օրենքի կողքին կանգնած»։
Կադրային ջարդ կանի՞ մարզպետը։ Փոփոխություններ, իհարկե, կլինեն՝ ըստ մարզպետի, բայց ինքն, իհարկե, չի ընդունում «կադրային ջարդ» հասկացությունը։
Վերջում մարզպետը սյունեցիներին կոչ արեց. «Եթե իրականում կա վախի մթնոլորտ՝ ես հավաստիացնում եւ խնդրում եմ՝ չվախենալ ոչնչից։ Որովհետեւ ես պատասխանատու եմ նրանց համար՝ բոլոր սյունեցիների համար»։
Եվ հավելեց, թե ամեն պահի հասանելի է յուրաքանչյուր սյունեցու համար։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024