ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 10:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 09

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ասել է. «Հույս ունեմ՝ լավ տրամադրություն ունեք եւ գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել։ Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, եւ ինչպես պայմանավորվել ենք, հիմա մենք պետք է միջոցառումների ցանկ հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից։ Եվ եկեք պայամանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնում է, եւ կառավարության նիստին հաջորդ փորձենք այդ միջոցառումների ծրագիրը հաստատել։ Հաջորդ, որպեսզի արդեն անցնենք միջոցառումների ի կատար ածմանը»։
Այնուհետեւ վարչապետ Փաշինյանը դիմել է ՀՀ էներգետիկ ռեսուրսների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին. «Մենք խոսել էինք էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակի ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ արդյունքներ ունենք»։
Նախարար Գրիգորյանը նշել է. «Ձեր հանձնարարականի համաձայն՝ նախաձեռնել ենք բոլոր հնարավոր միջոցները եւ քննարկում ենք իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Դրանք հիմնականում պայմանավորված են ատոմակայանի նախադեպը չունեցող այս տարվա ընթացքում նորոգման եւ աշխատանքի երկարաձգման հետ։ Պատմության մեջ ընդհանրապես չի եղել, որ ատոմակայանը այս կարգով կանգնի, եւ կատարվեն երկարաձգման աշխատանքներ։ Կան նաեւ գազի գնի հետ կապված ռիսկեր։ Մենք մինչեւ այս տարվա վերջը Ռուսաստանի հետ ունենք սահմանի վրա 150 դոլար գնով գազի նե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ։ Կառավարության երեկվա նիստից հետո երկու մարզպետներն էլ հակիրճ խոսեցին իրականացվելիք աշխատանքների մասին։
Ահա Գ. Միրիջանյանի անելիքը իր իսկ խոսքերով. «Ես մասնագիտությամբ հանրային առողջության կազմակերպիչ եմ, այսինքն՝ իմ մասնագիտությունը զուտ բուժական գործը չէ, այլ հանրության հետ կատարվելիք աշխատանքները։ Կարծում եմ, որ իմ անցած ուղին եւ աշխատանքային փորձը կօգնեն ինձ հետագայում այդ աշխատանքները կատարելու համար։ Իմ մասնագիտության մեջ առաջնայինը եղել է կանխարգելումը, ոչ թե բուժումը։ Մենք մարզում էլ իրականացնելու ենք առաջին կանխարգելիչ աշխատանքները»։
Նորանշանակ մարզպետը հավելեց, թե հստակ հանձնարարականներ ունի վարչապետից, բայց այդ մասին դեռ չի բարձրաձայնի՝ ժամանակին անպայման խոսելու պատրաստակամությամբ։ Իսկ աշխատանքի ընթացքում մարզի խնդիրները բաժանելու է ըստ սոցիալական, կրթական եւ մշակութային ոլորտների։
Ի՞նչ է կարծում մարզպետը, ինչու՞ հենց իրեն առաջադրեցին այդ պաշտոնում։ «Ինձ ԲՀԿ—ն է առաջադրել, շնորհակալ եմ եւ պատրաստ եմ պարզերես անել բոլորին՝ կառավարության ղեկավարությանը»,—անկեղծացավ Արմավիրի մարզպետը։
Սյունիքի նոր մարզպետ Կարեն Համբարձումյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին՝ մարզում վախի մթնոլորտ կա՞, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու։ «Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն ունենալ,–միանգամից ասաց մարզպետը,–իսկ եթե Սյունիքում ծեծկռտուքներ լինեն, ապա մասնակիցները կպատժվեն օրենքով. ես միանշանակ կլինեմ օրենքի կողքին կանգնած»։
Կադրային ջարդ կանի՞ մարզպետը։ Փոփոխություններ, իհարկե, կլինեն՝ ըստ մարզպետի, բայց ինքն, իհարկե, չի ընդունում «կադրային ջարդ» հասկացությունը։
Վերջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 330 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է հայ—իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի։ «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ—իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այդ համատեքստում դեսպան Սաջադին ընդգծել է երկկողմ փոխգործակցության ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը եւ նշել, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար։ Դեսպանի խոսքով՝ դրան կարող են էապես նպաստել նաեւ Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, Իրան—ԵԱՏՄ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը։
Զրուցակիցները քննարկել են Մեղրի եւ Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ պարոն Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը եւ այդ առումով կարեւորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթների իրականացումը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ հայ—իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց ՀՀ—ում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված մի շարք հարցեր։ Մասնավորապես, որ մի շարք ռիսկեր կան, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Եվ դրանք պայմանավորված են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ նախադեպը չունեցող աշխատանքների հետ։ Նկատենք, որ պատմության մեջ չի եղել դեպք, որ ՀԱԷԿ—ն այս կարգով կանգնեցնի գործունեությունը, եւ այնտեղ կատարվեն այսպիսի մեծածավալ աշխատանքներ։ Բնականաբար, հաշվի առնելով ժամկետից ուշ գործարկման որոշ ռիսկեր (ՀԱԷԿ—ն այն օբյեկտն է, որի հետ կապված ամեն հնարավոր դետալ պետք է հաշվի առնել,—Ա. Մ.), սակագնի մասով ազդեցությունից չենք կարող չխոսել։
Հետեւաբար, ինչպես վարչապետին զեկուցեց նախարարը, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել առայժմ միայն անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը հասնում է 120 հազարի։
Նախարարն ասաց նաեւ, թե հաշվարկները ցույց են տվել, որ նրանց տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը միայն 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա։
Բացի այդ՝ սակագինը նվազեցնելու հարցում էլ երկու տարբերակ կա. կամ այն իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շրջանակում, կամ ՀԵՑ—ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածությամբ։
Ընդ որում, ինչպես հաղորդեց Արթուր Գրիգորյանը, «Տաշիր» ընկերությունը պատրաստ է իր շահույթի հաշվին նվազեցնել սակագինը։ Ու եթե խնդիրը վերջինիս հետ կարգավորվի, ապա պետբյուջե ակնկալվող մուտքերը կմնան նույնը։
Փաշինյանն այս ամենը լսելուց հետո ասաց, որ ի գիտություն է ընդունում նախարարի ասածը՝ շեշտելով, թե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024