ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 07

ՆԱՏՕ—ի ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը մայիսի 25—28—ը Վարշավայում մասնակցել են կառույցի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։
Ինչպես երեկ հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Կորյուն Նահապետյանը, նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել կարեւոր հարցեր եւ զեկույցների նախագծեր, որոնց քննարկումներին ակտիվ մասնակցել են նաեւ հայ պատվիրակները։ Հարցերը, որոնք նախապես քննարկվել են հինգ հանձնաժողովներում, վերաբերել են ՆԱՏՕ—ի եւ արեւելյան, եւ հարավային ուղղություններին, փախստականների հոսքերի կառավարմանը, հատուկ ծառայությունների գործողությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մեծացման կարեւորությանը, տարածաշրջանային խնդիրներին եւ այլ ոլորտների։
Լիագումար նիստում ելույթներ են ունեցել Լեհաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի երկու պալատների նախագահները։ Հայկական պատվիրակության ղեկավարն առանձնացրել է ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթն ու նշել, որ հարցերի փուլում հետաքրքրվել է ՆԱՏՕ—ի կողմից գործընկեր երկրներին ցուցաբերվող աջակցությամբ, որը վերաբերում է Եվրոպական միության կողմից ղեկավարվող քաղաքացիական, ռազմական, ճգնաժամային կառավարման գործողություններին պետությունների մասնակցությանը։ Պատվիրակության ղեկավարն այս համատեքստում լրագրողներին հիշեցրել է, որ ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում համագործակցություն է նախատեսված հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամային կառավարման գործողությունների հարցում։
Յենս Ստոլտենբերգը հնարավոր է համարել մեր երկրի հետ համագործակցությունն ու աջակցության տրամադրումն այս ձեւաչափում։
Քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժող ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ—Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում։ Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաեւ «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին, նպաստել են այդ հաջողությանը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս մասին նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում։
«Մենք վկա եղանք ԵՄ—Հայաստան հարաբերությունների եւ հենց Հայաստանի համար շատ կարեւոր մի ժամանակաշրջանի։ Մեծ ջանք եւ վճռականություն է ներդրվել մեր նոր երկկողմ համաձայնագրում, որն ակնկալվում է՝ մեր քաղաքացիներին կտա տեսանելի օգուտներ, այդ թվում ամրապնդելով թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, ընդլայնելով առեւտրի եւ ներդրումների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները։ Ժամանակն է, որպեսզի կյանքի կոչենք համաձայնագիրը եւ մեր «Գործընկերության առաջնահերթությունները», որպեսզի թղթին հանձնած հսկա աշխատանքը վերածենք կոնկրետ արդյունքների»,–նշել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։
«Նոր համաձայնագրից բացի, որը միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից եւ ներկայում անցել է պայմանական կիրարկման, տեսնում ենք նաեւ հորդորող առաջընթաց ընդհանուր ավիացիոն համաձայնագրի նախաստորագրման ու տրանս եվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման միջոցով մեր քաղաքացիներին ավելի մոտ դարձնելու առնչությամբ։ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ անցյալ տարի նոյեմբերին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժող ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 282 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տարիներ շարունակ յուրաքանչյուր նոր կառավարության ծրագիր տարբեր կերպ է բնութագրվել՝ իրատեսական, հավակնոտ, զարգացման եւ այլն։ 
Այսօր ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի քննարկմանն ու հավանությանը կներկայացվի հերթական ծրագիրը, սակայն շատ էական մի տարբերությամբ։ Սա ծրագիրն է մի կառավարության, որը ձեւավորվեց Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում։ Այս կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերն են՝ իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը եւ քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը եւ այլն։
Ըստ այդմ՝ ծրագրում թվերի եւ ժամկետների սովորականից սակավ լինելը պայմանավորված է հենց վերոնշյալ ուղենիշների ու նպատակային թիրախների հստակությամբ։ Բացի այդ, նշելի է եւս մեկ կարեւոր հանգամանք. նոր իրողության պայմաններում վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը եւ ուժերի իրական հարաբերակցությունը։ Ուստի հնարավորինս ողջախոհ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն աներկբա է, եւ այդ առումով այս ծրագիրը կարելի է անվանել միջանկյալ։ Այն կյանքի կոչելու ժամանակահատվածում անհրաժեշտ է իրականացնել նաեւ ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ։

 

Դիտումներ Просмотров: 282 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին օրերի լարված իրադրությունից հետո Արցախում երեկ հնչեցին հրաժարականներ, եղան նշանակումներ։
Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվեց Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։
Արթուր Հարությունյանը նշանակվեց Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
Գեներալ—լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր դիմումի համաձայն ազատվեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց գնդապետ Սամվել Շահրամանյանը։
Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ—պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ—մայոր Կամո Աղաջանյանն ազատվեց Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նրա փոխարեն Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակվեց գնդապետ Իգոր Գրիգորյանը։
Երեկ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ մեկնաբանելու պետական նախարարի պաշտոնից հրաժարվելու իր քայլը։
Նրա համոզմամբ, նման քայլի դիմելու համար հիմք են հանդիսացել «հայաստանյան դեպքերին» հաջորդած գործողությունները, ինչպես նաեւ Ստեփանակերտում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները։ Միեւնույն ժամանակ Ա. Հարությունյանը, պարզաբանման կարգով հավելեց, թե ուղիղ մեկ ամիս առաջ նախագահի հետ կայացած հանդիպմանը լուրջ խոսակցություն է տեղի ունեցել երկրում արմատական բարեփոխումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 273 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համառոտ, սակայն սկզբունքային շեշտադրումներով. կառավարության նոր ծրագիրն այսպես բնորոշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսագետը նշեց, որ ծրագրում առկա են բոլոր այն սկզբունքային մոտեցումներն ու հիմնադրույթները, որոնք ակնկալվում էին։
«Ավելի նախընտրելի ու ազնիվ եմ համարում թիրախները, խնդիրները կարճ ձեւակերպելը, որոնք կառավարությունը համարում է առավել կարեւոր, քան նշել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը կամ իրատեսական չէ, կամ երբեւէ իրականություն չի դարձել։ Առանց բացառության բոլոր կառավարություններն էլ չեն ունեցել այնպիսի ծրագրեր, որոնցում լինեին վատ, տնտեսությանը վնասող դրույթներ, բայց ի սկզբանե վստահ եմ, որ հեղինակներն առանձնապես մեծ հավատ չեն ունեցել, որ դրանք կարող են իրագործվել»,–ասաց Թաթուլ Մանասերյանը։
Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այն նպատակ ունի մոբիլիզացնել հանրությանը՝ իրականացնելու հենց հանրության առջեւ ծառացած խնդիրները։ Ծրագրի տնտեսական հատվածից տնտեսագետն առանձնացրեց հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը։ Նրա կարծիքով, գյուղատնտեսության ոլորտը պետք է առանձնացված ներկայացնել եւ գերակա համարել այն առումով, որ մեր բնակչության զգալի մասն ապրում է գյուղական վայրում, իսկ այդ ոլորտում այս տարիների ընթացքում որեւէ հիմնարար խնդիր չի լուծվել։ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ այս ոլորտը պետք է թիրախավորել ե՛ւ տնտեսության զարգացման, ե՛ւ ազգային մրցակցային առավելությունները բացահայտելու, ե՛ւ սոցիալական խնդիրներ լուծելու առումով։ Նա կարեւոր համարեց նաեւ ագրարային քաղաքականության համապարփակ հայե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024