ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 10:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 7 » Հասարակությունը լրջագույն բարեփոխումներ է ակնկալում /Արցախում կադրային կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում/
11:18
Հասարակությունը լրջագույն բարեփոխումներ է ակնկալում /Արցախում կադրային կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում/

Վերջին օրերի լարված իրադրությունից հետո Արցախում երեկ հնչեցին հրաժարականներ, եղան նշանակումներ։
Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվեց Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։
Արթուր Հարությունյանը նշանակվեց Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
Գեներալ—լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր դիմումի համաձայն ազատվեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց գնդապետ Սամվել Շահրամանյանը։
Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ—պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ—մայոր Կամո Աղաջանյանն ազատվեց Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նրա փոխարեն Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակվեց գնդապետ Իգոր Գրիգորյանը։
Երեկ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ մեկնաբանելու պետական նախարարի պաշտոնից հրաժարվելու իր քայլը։
Նրա համոզմամբ, նման քայլի դիմելու համար հիմք են հանդիսացել «հայաստանյան դեպքերին» հաջորդած գործողությունները, ինչպես նաեւ Ստեփանակերտում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները։ Միեւնույն ժամանակ Ա. Հարությունյանը, պարզաբանման կարգով հավելեց, թե ուղիղ մեկ ամիս առաջ նախագահի հետ կայացած հանդիպմանը լուրջ խոսակցություն է տեղի ունեցել երկրում արմատական բարեփոխումներ կատարելու, ընդհուպ կադրային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ երկրում վաղուց է հասունացել իրողություններին արդար եւ անաչառ գնահատական տալու հարցը։
Իր խոսքում անդրադառնալով պաշտոնավարման ընթացքում տնտեսության մեջ արձանագրված հաջողություններին, պետնախարարն, այնուամենայնիվ, բավարար չհամարեց ձեռքբերումները՝ նշելով, որ հասարակությունն ավելի լուրջ փոփոխություններ է ակնկալում իշխանություններից։ «Մայրաքաղաք Ստեփանակերտում վերջերս տեղի ունեցած միջադեպը կարծես ավելի արագացրեց բարեփոխման ընթացքը՝ սթափեցնելով բոլոր պաշտոնյաներին ու գերատեսչությունների պատասխանատուներին։ Եվ համոզված եմ, որ երկրի նախագահի կողմից ձեռնարկվող քայլերը կբավարարեն ոչ միայն հանրահավաքի մասնակիցների, այլեւ ամբողջ ժողովրդի պահանջները,–ասաց Ա. Հարությունյանը։–Եթե հիշում եք, երկու օր առաջ ցուցարարների հետ կայացած հանդիպմանը բարձրաձայնել էի, որ չեմ կառչում պաշտոնից եւ պատրաստ եմ ցանկացած պահի հրաժարական տալ, եթե իմ այդ քայլով նպաստելու եմ լարվածության թուլացմանը եւ ժողովրդի համերաշխության ու միասնության ամրապնդմանը՝ հավատացած լինելով, որ նման կերպ կվարվեն նաեւ բարձր դիրք զբաղեցրած պաշտոնյաները, այդ թվում՝ կառավարության անդամները։ Գտնում եմ, որ այսօր եկել է այդ պահը եւ հստակ վճիռ պիտի կայացվի՝ ապահովելու բարեփոխումների հաջող մեկնարկն ու երկրի զարգացման առաջընթացը»։
Պետական նախարարը, փորձելով անկեղծ լինել իր մտադրություններում, նշեց, թե ինքը ղեկավարում է խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցություն գործունեությունը եւ, պաշտոնաթող լինելուց հետո, հնարավորություն կունենա ավելի ակտիվորեն զբաղվելու քաղաքականությամբ ու սատարելու երկրի նախագահին եւ իշխանություններին՝ կյանքի կոչելու բարեփոխումների ծրագիրը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պետնախարարի պաշտոնից ազատվելու դեպքում՝ «Հայրենիք» խմբակցության դիրքորոշումն արդյոք անփոփոխ կմնա իշխանությունների, մասնավորապես՝ նախագահի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ սկզբունքային խնդիրներում էական «տարաձայնություններ» հազիվ թե երեւան գան, ու ծագած հիմնահարցերի հանգուցալուծման տեսանկյունից իր գլխավորած քաղաքական ուժն առավել ակտիվ կեցվածք է որդեգրելու՝ հետամուտ լինելով երկրի տնտեսության զարգացմանը, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը։ Նա շեշտեց, որ իր հրաժարականով, «պետությունը շատ բան չի կորցնի, բայց բարեփոխումների իրականացման հաստատուն քայլերով հաստատ կշահի»։
Ա. Հարությունյանը չհամաձայնեց իրեն ուղղված այն մեղադրանքին, թե «ժողովրդի մեջ հեղինակություն ունեցող անձնավորությունը հրաժարականի դիմում գրելով, իր վարքագծով հիշեցնում է այն զինվորին, ով ճակատագրական պահին լքում է դիրքերը՝ մոռանալով հայրենիքի շահը»։ Պետնախարարը ստիպված եղավ հակադարձել «մեղադրանքին», վերստին կրկնելով, որ պաշտոնը հավերժական չէ ու, «եթե անկեղծորեն շահագրգռված ես, որպեսզի արմատական բարեփոխումներ լինեն, ու երկիրն առաջ գնա, կադրային փոփոխություններն անխուսափելի են»։
Պատասխանելով այն հարցին, թե իր վրա ճնշումներ եղե՞լ են հրաժարականի համար, բանախոսը հերքեց՝ հավելելով, որ նման ենթադրություններն ընդամենը ծիծաղ են առաջացնում։ Անդրադառնալով «երեւանյան արձագանքներին», նա վստահեցրեց, որ «տեղական որոշումների վերաբերյալ ոչ մեկի «դաբրոն» չի ակնկալում. «Դա չկա ու երբեք չի լինելու»։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հետ առավոտյան ունեցած հեռախոսազրույցին, նա չժխտեց, նշելով, որ «կադրային հարցերը եւ բարեփոխումների քաղաքականությունը Արցախի իշխանությունների ներքին գործն է»։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Ստեփանակերտ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 277 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024