Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 12
Գործադիրի երեկվա նիստից առաջ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե որոշումը կայացված է, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերության հավատարմագրային կառավարումը դադարեցված է, եւ ընկերությունն այս պահին պետական կառավարմամբ է։ Որպեսզի շարքային ընթերցողի համար պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, ասենք, որ ԲԷՑ—ը 2017թ. հավատարմագրային կառավարման էր հանձնվել «Տաշիրին»՝ 25 տարով։ Այս պահին ԲԷՑ—ի արդյունավետ կառավարման ծրագիր է մշակվում՝ նկատի ունենալով նաեւ հետագա կառավարման հարցը։ Ընկերությունն այժմ արդյունավետ աշխատում է։
Իսկ ընկերությունը կրկին պետական կառավարմամբ դարձավ, որովհետեւ այս նոր կառավարությունը ուրիշ դիրքորոշում ուներ. այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ («Տաշիրի») տիրապետության ներքո, եւ առաջիկայում պետք է որոշում կայացվի էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին։
Լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ։ Լրագրողները դիտարկեցին, որ երբ նախարարը նախորդ անգամ հայտարարել էր, թե հնարավոր է 10 դրամով նվազեցնել էլէներգիայի սակագինը անապահովների համար (120 հազար), մասնագետները հայտնել էին, որ այդ նվազեցումը հնարավոր է անել ամբողջ բնակչության համար։ Ի պատասխան նախարար Արթուր Գրիգորյանը հստակեցրեց, թե էլէներգիայի սակագնի մասով լիազոր մարմինը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ «Մենք որեւէ գործառույթ այդ առումով չունենք, մենք իհարկե նախատեսում ենք ապագայում վերանայել սակագները, սակայն հիմա ունենք համապատասխան ռիսկեր՝ պայմանավորված ատոմակայանի երկարաձգման աշխատանքներով, Երեւանի ՋԷԿ&mda
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017թ. դեկտեմբերի 21–ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին։
Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գործարար միջավայրի բարելավման, մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ։
Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1–ից հանրային սննդի գործունեությունն արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին։
Նախագծով առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլորտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1–ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառությա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է հունիսի 10—ին Հայաստանում՝ արեւածագին, Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում։
Նույն օրը երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել 2018 թվականի «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը։ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այլ պաշտոնյաներ, գործիչներ, հյուրեր։
Նախագահը հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասել է. «Ավրորա» նշանակում է արշալույս, արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ։
Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում նոր Հայաստանում, երբ համայն հայության եւ հատկապես երիտասարդության մեջ կտրուկ ավելացել է ձգտումը դեպի ազատություն, լույս ու երազանք։ Եվ, իհարկե, որեւէ երազանք չի կարող իրականություն դառնալ առանց մարդասիրության, սրտացավության, հանդուրժողականության ու երկխոսության։
Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ դարձավ խարան աշխարհի ճակատի վրա։
Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովուրդը զգաց, թե ինչ մեծ արժեք ունեն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|