ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 16:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 22

Երեկ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ—ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին։ ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը։ Եվրամիության պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։
Կողմերը հատուկ ընդգծեցին, որ սա առաջին հանդիպումն է Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո՝ ընդգծելով, որ Գործընկերության խորհուրդը հնարավորություն է ընձեռում ամփոփելու ընդհանուր օրակարգի իրագործման ներկա մակարդակը եւ նախանշելու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատեցին համաձայնագրի նշանակությունը՝ որպես հարաբերությունների իրավական հիմքի, որը գործնականում ընդգրկում է բոլոր կենսական ոլորտները եւ համագործակցության շրջանակները։
Երկուստեք ընդգծվեց համաձայնագրի կարեւորությունը Հայաստանում բարեփոխումների եւ զարգացման օրակարգի խթանման, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացման գործում։
Զրուցակիցները շեշտեցին այս հանդիպման նշանակությունը Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Հայկական կողմը հանգամանալից ներկայացրեց նոր կառավարության գործողությունները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը, թե Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությունը հաջող չի ստացվում. «Ես նման բան չէի ասի, այդպիսի իրավիճակ չկա»,—ասաց ոստիկանապետը։
Գուցե այդպիսի տպավորություն է ստեղծվել, որովհետեւ ոստիկանապետը քի՞չ է շփվում լրագրողների հետ։ «Որովհետեւ որոշ օգտատերեր ինձ քննադատում են,–պարզաբանեց Վ. Օսիպյանը,–թե ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ասուլիսին, քան աշխատանքին։ Գուցե օգտատերերը ճիշտ են, եւ ես ավելի շատ կաշխատեմ, քան ասուլիսներ կտամ»։
Լրագրողները Վ. Օսիպյանին հարցրեցին, թե ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 20—ի մեծածավալ գործողությունը՝ «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների բնակարաններում խուզարկությունների հետ կապված։ «Օպերատիվ տեղեկություններով»,–ասաց նա։
Մասնավորապես՝ ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը։ «Դրանք ենթակա չեն հրապարակման»,–սա էր պատասխանը։ Միաժամանակ Օսիպյանը հավելեց, թե՝ «նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենք էլ են մարդ, ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք ՀՀ—ում պետք է ենթարկվի օրենքին»։
Արդյո՞ք այսչափ ստուգումները ու ուղղությունները քաղաքական նոր իրողություններով են պայմանավորված։ Գլխավոր ոստիկանապետը պարզաբանեց, որ իրենց այս գործառույթների իրականացումը պայմանավորված չէ այս կամ այն անձանց ով լինելով, այլ պարզապես իրենք ստուգումներ են կատարում այնտեղ, որտեղ կան չարաշահումներ։ Եվ ընդհանրապես, թե ոստիկանությունը եւ թե ԱԱԾ—ն առաջնորդվում են Սահմանադրությամբ, օրենքներով, որոշումներով, օպերատիվ տեղեկություններով։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստից առաջ լրագրողները տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից փորձեցին ճշտել, թե հնարավոր կլինի՞ տարեվերջին ապահովել նախատեսված 4,5 տոկոս աճը։
Նախարարը պարզաբանեց, որ այս պահին ունենք ցուցանիշների որոշակի նվազում արդյունաբերության մասով, որն ավելի շատ պայմանավորված է պաշարների առկայության եւ դրա իրացման խնդիրներով։ Եվ հիմա իրենք ուսումնասիրում են խնդիրները։ Կա նաեւ վարչապետի հանձնարարականը՝ ամեն ինչ անել, որ արտահանման ուղղությամբ հնարավոր խոչընդոտները վերանան։ Մնացած ցուցանիշների մասով էլ փորձում են հասկանալ, ինչ պատճառով է նվազումը։ «Սակայն պոտենցիալը լավատեսություն է ներշնչում»,–լավատեսորեն ասաց նախարարը։
Իսկ նման նվազած ցուցանիշով հնարավոր կլինի՞ տարեվերջին ապահովել նախատեսված 4,5 տոկոս աճը։ Համենայնդեպս, ըստ Արծվիկ Մինասյանի, կանխատեսումներն այս պահին փոփոխված չեն դեպի վատը, հակառակը՝ իրենք մտածում են, որ կունենան ավելի լավ միջավայր, որը կնպաստի տնտեսական ցուցանիշների բարելավմանը։
Թե ըստ կանխատեսումների՝ ինչքան տնտեսական աճ կունենանք տարեվերջին, նախարարը չասաց. «Թույլ տվեք չհրապարակել, դրանք այնքան նուրբ հաշվարկներ են, որոնք ենթադրում են մի շարք պայմանների առկայություն»։
Լրագրողները նուրբ թեման թողնելով անցան ներդրումներին։ Զրույցից պարզ դարձավ, որ մեծ ծավալի ներդրումներ են սպասվում։
Ովքե՞ր են ներդրողները հարցին նախարարը պատասխանեց. «Նրանց անունները չեմ հրապարակի»։
Իսկ այդ ներդրումները որ ուղղությամբ կդրվեն. արտադրությա՞ն, թե՞ էլի սպասարկման, ծառայությունների ու առեւտրի։ «ՀՀ»—ի հարցին ի պատասխան Ա. Մինասյանը հստակեցրեց, որ ներդրումները կլինեն արդյունաբերության, զբոսաշրջության ու բարձրարժեք ծառայությունների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 315 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քննարկել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել, եւ այն ներկայացված է նույնությամբ։
Նախագծի համաձայն՝ առաջիկա հուլիսի 1—ից ՀՀ քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին 5 տոկոսի փոխարեն կփոխանցեն իրենց աշխատավարձի 2,5 տոկոսը, 7,5 տոկոս հօգուտ քաղաքացու կփոխանցի պետությունը։ Համակարգում ընդգրկված քաղաքացիների թիվը նույնպես հուլիսի 1—ից կփոխվի. ավելի քան 200 հազար քաղաքացիներին կմիանան եւս 80 հազարը։ Նշենք, որ նախագիծը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված անձանց։ Աշխատող մյուս քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին կարող են միանալ կամավորությամբ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21—ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «ՀՕ—266—ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով։ ՀՀ ԱԺ պատգամավորներն ընդհանուր առմամբ ներկայացրել են յոթ առաջարկ, որոնք ամբողջությամբ կամ մասնակի ընդունվել են։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ առաջարկներ չեն ստացվել։ Փոփոխություն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024