ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 08:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 12 » Գազի եւ էլէներգիայի սակագների շուրջ քննարկումները չեն դադարի / Մանրամասնում է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը/
10:41
Գազի եւ էլէներգիայի սակագների շուրջ քննարկումները չեն դադարի / Մանրամասնում է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը/

Գործադիրի երեկվա նիստից առաջ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե որոշումը կայացված է, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերության հավատարմագրային կառավարումը դադարեցված է, եւ ընկերությունն այս պահին պետական կառավարմամբ է։ Որպեսզի շարքային ընթերցողի համար պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, ասենք, որ ԲԷՑ—ը 2017թ. հավատարմագրային կառավարման էր հանձնվել «Տաշիրին»՝ 25 տարով։ Այս պահին ԲԷՑ—ի արդյունավետ կառավարման ծրագիր է մշակվում՝ նկատի ունենալով նաեւ հետագա կառավարման հարցը։ Ընկերությունն այժմ արդյունավետ աշխատում է։
Իսկ ընկերությունը կրկին պետական կառավարմամբ դարձավ, որովհետեւ այս նոր կառավարությունը ուրիշ դիրքորոշում ուներ. այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ («Տաշիրի») տիրապետության ներքո, եւ առաջիկայում պետք է որոշում կայացվի էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին։
Լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ։ Լրագրողները դիտարկեցին, որ երբ նախարարը նախորդ անգամ հայտարարել էր, թե հնարավոր է 10 դրամով նվազեցնել էլէներգիայի սակագինը անապահովների համար (120 հազար), մասնագետները հայտնել էին, որ այդ նվազեցումը հնարավոր է անել ամբողջ բնակչության համար։ Ի պատասխան նախարար Արթուր Գրիգորյանը հստակեցրեց, թե էլէներգիայի սակագնի մասով լիազոր մարմինը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ «Մենք որեւէ գործառույթ այդ առումով չունենք, մենք իհարկե նախատեսում ենք ապագայում վերանայել սակագները, սակայն հիմա ունենք համապատասխան ռիսկեր՝ պայմանավորված ատոմակայանի երկարաձգման աշխատանքներով, Երեւանի ՋԷԿ—ի աշխատանքներով, այսինքն՝ ներքին սպառման բալանսն այս պահին ռիսկային վիճակում է, ռիսկերը հաղթահարելուց հետո զուգահեռաբար կուսումնասիրենք բոլոր հնարավորությունները էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման առումով»,–պարզաբանեց նախարարը։ 
Ի՞նչ նորություն կա 300 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրից։ Նախարարը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան «Ռենկոյի» ներկայացուցիչների հետ կկազմակերպեն վերջնական քննարկում՝ իրավական եւ տեխնիկական վերաբերող։ Եվ հետո կհայտարարեն՝ ծրագիրը սկսվելո՞ւ է, թե՞ ոչ։
Գանք ռուսական կողմի հետ գազի գնի վերաբերյալ բանակցություններին։ Դրանք կսկսվեն նոյեմբերին (Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018թ. վերջին)։ Նախարարը հստակեցրեց նաեւ, որ գազի գնի շուրջ բանակցություններ այս պահին Փաշինյան—Պուտին հանդիպման օրակարգում չեն նախատեսվում։
Գազի գնի հետ կապված զուգահեռ բանակցություններ տարվո՞ւմ են իրանական կողմի հետ։ Ի պատասխան նախարարը բացասական արձագանքեց։
Իսկ ինչո՞ւ չեն բանակցում. եթե տարեվերջին սկսեն բանակցել եւ հանկարծ որեւէ պայմանավորվածություն ձեռք չբերվի, տեխնիկապես հնարավո՞ր է 2019թ. հունվարից ռուսական գազը փոխարինել իրանականով։ Լրագրողների հարցին նախարարի պատասխանը հետեւյալն էր. պատրաստվում է շուտով հանդիպել իրանական կողմի հետ. «Մենք գազ—էլեկտրաէներգիա փոխանակման հարցով քայլեր ենք ձեռնարկում։ Ըստ պայմանավորվածության, այս ամսվա վերջին իրանական կողմի հետ կունենանք քննարկում եւ նախնական պատկերացումներ՝ գազ—էլեկտրաէներգիա փոխանակման ծավալները մեծացնելու մասին»։
Ավելին՝ ինչպես վստահեցնում է նախարարը, կառավարությունը երբեք չի դադարելու թե՛ գազի եւ թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի էժանացման վերաբերյալ քննարկումները։ Իսկ Իրանից Հայաստան գազի ներմուծման վերաբերյալ նախաձեռնություն առայժմ չունեն, բայց շուտով կունենան։ Համենայնդեպս՝ նախարարը հուսով է։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024