ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 7 » Համառոտ, սակայն սկզբունքային շեշտադրումներ / Հայաստանը 2—3 տարում կարող է աշխատատեղերի ավելցուկ ունենալ /
11:18
Համառոտ, սակայն սկզբունքային շեշտադրումներ / Հայաստանը 2—3 տարում կարող է աշխատատեղերի ավելցուկ ունենալ /

Համառոտ, սակայն սկզբունքային շեշտադրումներով. կառավարության նոր ծրագիրն այսպես բնորոշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսագետը նշեց, որ ծրագրում առկա են բոլոր այն սկզբունքային մոտեցումներն ու հիմնադրույթները, որոնք ակնկալվում էին։
«Ավելի նախընտրելի ու ազնիվ եմ համարում թիրախները, խնդիրները կարճ ձեւակերպելը, որոնք կառավարությունը համարում է առավել կարեւոր, քան նշել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը կամ իրատեսական չէ, կամ երբեւէ իրականություն չի դարձել։ Առանց բացառության բոլոր կառավարություններն էլ չեն ունեցել այնպիսի ծրագրեր, որոնցում լինեին վատ, տնտեսությանը վնասող դրույթներ, բայց ի սկզբանե վստահ եմ, որ հեղինակներն առանձնապես մեծ հավատ չեն ունեցել, որ դրանք կարող են իրագործվել»,–ասաց Թաթուլ Մանասերյանը։
Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այն նպատակ ունի մոբիլիզացնել հանրությանը՝ իրականացնելու հենց հանրության առջեւ ծառացած խնդիրները։ Ծրագրի տնտեսական հատվածից տնտեսագետն առանձնացրեց հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը։ Նրա կարծիքով, գյուղատնտեսության ոլորտը պետք է առանձնացված ներկայացնել եւ գերակա համարել այն առումով, որ մեր բնակչության զգալի մասն ապրում է գյուղական վայրում, իսկ այդ ոլորտում այս տարիների ընթացքում որեւէ հիմնարար խնդիր չի լուծվել։ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ այս ոլորտը պետք է թիրախավորել ե՛ւ տնտեսության զարգացման, ե՛ւ ազգային մրցակցային առավելությունները բացահայտելու, ե՛ւ սոցիալական խնդիրներ լուծելու առումով։ Նա կարեւոր համարեց նաեւ ագրարային քաղաքականության համապարփակ հայեցակարգ մշակելը։
«Ինչ վերաբերում է հաջորդ ոլորտներին, ապա, կարծում եմ, զբոսաշրջությանը չպետք է թեթեւ մոտենալ, որովհետեւ այն ներառում է բազմաթիվ ոլորտներ, որոնք հենց զբոսաշրջության միջոցով կարող են հնարավորություն ընձեռել իրացնելու Հայաստանի մտավոր կարողությունը, օրինակ, կրթական, առողջապահական տուրիզմ եւ այլն։ Էլ չեմ խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, որովհետեւ առանց դրանց շարունակական զարգացման չենք կարող պատկերացնել տնտեսության զարգացումը։ Այն մի ոլորտ է, որտեղ իսկապես հասել ենք հաջողության, բայց եթե մեկ օր ետ ընկնենք, ապա մեր մրցակիցներն առաջ կանցնեն»,–ասաց տնտեսագետը։
Խոսելով վերջին շրջանում տարբեր ոլորտներում ԱԱԾ—ի կողմից արված բացահայտումների մասին՝ տնտեսագետը նշեց, թե ուզում է հավատալ, որ դրանք խոր հիմքեր ունեն եւ շատ ավելի լուրջ են։ Թաթուլ Մանասերյանը կողմնակից է նրան, որ բացահայտումները լինեն բոլոր ոլորտներում եւ ջրի երես հանեն իրական կատարողներին։
«Շատ եմ երկրպագում նոր կառավարությանը, ուզում եմ, որ հաջողեն, սակայն հետադարձ կապի բացակայությունը չի կարող նպաստել մեր ընդհանուր գործին։ Այո, կառավարության ծրագիրը համառոտ է, բայց յուրաքանչյուր նախարարություն իր մասով պետք է այն մատչելի ձեւով մանրամասնի, ներկայացնի, թե ինչ են ուզում անել, եւ ամեն ամիս հաշվետվություն տա։ Ես վստահ եմ, որ հայության մասնագիտական ներուժն ավելի քան բավարար է ի հայտ եկած այդ խնդիրները լուծելու համար»,–ասաց նա։
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Հայաստանը պարտավոր է երկնիշ թվով տնտեսական աճ ունենալ։ Նա նկատեց, որ ոմանց մոտ այդ առումով թերահավատություն կա, բայց պետք է դիտարկել Արցախի օրինակը, որը պակաս ռիսկերի տակ չէ, սակայն 2017 թվականին ունեցել է 15 տոկոս տնտեսական աճ։
«Մենք պարտավոր ենք դրա կրկնակին ապահովել, եւ դրա բոլոր հիմքերը կան։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, դա մեր հաշվարկներն են, ճիշտ թիրախավորված, բազմակողմանի աշխատանքի արդյունքում Հայաստանում առաջիկա երկու—երեք տարիների ընթացքում կարելի է հասնել աշխատատեղերի ավելցուկի։ Դրա համար աշխատանքները պետք է լինեն տարբեր ուղղություններով՝ հարկային, մաքսային համակարգ, իրատեսական ծրագրեր, տարբեր ոլորտներում մրցակցային առավելությունների վերհանում, ստվերային տնտեսության դեմ պայքար, կոռուպցիա, որը հզորագույն խնդիր է։ Եթե հաջողեցինք, համագործակցություն ունեցանք, ապա, կարծում եմ, շատ հարցեր իրենց լուծումը կստանան։ Դրան էլ հավելենք, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, ԵՄ—ի, Իրանի հետ։ Սա լավ ալիք է, որը պետք է օգտագործել»,–հավելեց տնտեսագետը։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 287 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024