ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 29 » Հերոսական օրերի վկան /Սարդարապատի հուշահամալիրը համաժողովրդական կառույց է/
11:42
Հերոսական օրերի վկան /Սարդարապատի հուշահամալիրը համաժողովրդական կառույց է/

Սարդարապատի hուշահամալիրը կառուցվեց 1968 թվականի մայիսին՝ Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50—ամյակի առիթով։ Հուշահամալիրի կառուցման մեջ ներգրավվում են քանդակագործներ Սամվել Մանասյանը եւ Արշամ Շահինյանը։ Նախագծի ճարտարապետ է նշանակվում Ռաֆայել Իսրայելյանը։ Հետո հրավիրվում է Արա Հարությունյանը։ Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանը այցելուների առաջ իր դռները բացեց 1978 թվականի սեպտեմբերի 13—ին։
«Հուշահամալիրի կառուցման համար Արմավիրի շրջանի շուրջ 42 գյուղեր գումարային ներդրում արեցին։ Գտնվեցին շինարարներ, քարտաշներ, որմնադիրներ ու քանդակագործներ, եւ նրանց գործի «գլխին» կանգնեց հրաշալի ճարտարապետ, հզոր անհատականություն Ռաֆայել Իսրայելյանը։ Ստեղծվեց այդ ճշմարիտ օրերի վկայությունը։ Սկզբից կառուցվեց աստիճանախումբը դեպի ցուլերը, ապա զանգակատունը, որ դժվարին օրերին պիտի կանչեր իր հերոս զավակներին՝ հանուն հողի ու ժողովրդի փրկության։ Հետո կերտվեցին քարե արծիվներն ու հաղթանակի պատը, որի վրա քանդակված են մեր ժողովրդի բոլոր խորհրդանիշները։ Իսրայելյանը միայն դժվարացավ կառուցել ազգագրական թանգարանի շենքը, ֆինանս էր պետք, մեծ կառույց էր։ Այն հաջողվեց շահագործման հանձնել միայն տարիներ անց։ Շատ մարդամոտ անձնավորություն էր։ Երբ մեր մտերմության լույսի ներքո ինձ ձայն էր տալիս, կանչելով՝ Ռաֆո, արդեն գիտեի՝ գինու ժամն է։ Բերում էի, մի պատի տակ նստում, երկար զրույց էինք անում։ Կենդանի լեգենդ էր, դաս ու դպրոց էր։ Նրանից կարելի էր ամեն քայլափոխի հայոց լեզու եւ պատմություն սովորել։ Այդ պատմագրության մեջ երեւում էր Իսրայելյանի ներաշխարհի շքեղությունը՝ դեպի քանդակագործությունը, մեր ժողովրդի հավերժական կոթողներին վերասլաց տեղ տալու հնարավորությունը»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում վերհիշեց Արմավիրի մարզային «Հայրենականչ» կրթամշակութային թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը, ով այդ տարիներին՝ 1964—1972թթ. շրջանային թերթի խմբագրի տեղակալն էր եւ անձամբ էր ներկա լինում շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքին։ Պատմում է, որ երբ կառուցվում է հուշակոթողների շարքը, Վլադիմիր Դարբինյանը, ով Հոկտեմբերյանի կուսշրջկոմի առարին քարտուղարն էր եւ հուշահամալիրի կառուցման նախաձեռնողը, իրեն ամրացրեց կառույցին, որպեսզի տեղեկություններ փոխանցի «Սովետական Հայաստան» թերթին։ «Հենց այնպես չծնվեց այս հրաշալի կոթողը։ Այն վեր խոյացավ բացառապես ժողովրդի ուժերով, առանց պետության աջակցության։ Բացմանը ամբողջ Սարդարապատը լեցուն էր հրաշքով, մարդկանց բազմությանն ու ցնծությանը սահմաններ չկար»,–հիշում է Ռ. Սահակյանը՝ հավելելով, որ այս հուշարձանախումբը Ռաֆայել Իսրայելյանի մյուս գործերի կողքին ամենավեհն ու մեծագույնն է, նրա գլուխգործոցներից է։
Ծագումով Շուշեցի եւ 1908թ. Թիֆլիսում ծնված Ռ. Իսրայելյանը հայկական ճարտարապետության Կոմիտասն է, ով ժողովրդական ավանդույթները հավաքեց եւ ներդրեց հայկական արդի ճարտարապետության հորինվածքում։ Մեզ հետ զրույցում այսպես բնութագրեց քանդակագործին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քրթմենջյանը։ Նրա դիտարկմամբ, Իսրայելյանի գեղագիտական հայացքները հայկական ճարտարապետության ժառանգորդությամբ են եւ շարունակում են թամանյանական դպրոցը, հասցնելով այն նոր՝ մոնումենտալիստական արտահայտչականության. «Իսրայելյանը օրգանական ճարտարապետության կողմնակից է։ Նրա բոլոր գործերի կենտրոնում բնությունն է, հայոց սրբազան Արարատը եւ լեռնաշխարհը։ Նրա ստեղծագործությունների մեջ ուշագրավ են Սարդարապատի անկրկնելի թանգարանային ընդարձակ համալիրը, Ապարանի «Վերածնունդ» կոթողն ու Ղարաքիլիսայի Բաց խորան մատուռը։ Նշվածները հայկական արդի ճարտարապետության վարպետության օրինակներ են եւ առանց դրանց մեկնաբանության՝ ժամանակաշրջանի բնութագրումը թերի կմնար»։ Սարդարապատի հուշահամալիրը, Քրթմենջյանի ձեւակերպմամբ, ճարտարապետության հասունության խոսք է, որում խտացված է հայկական արդի ճարտարապետության երկու դարաշրջան՝ հիմնադրման ժամանակաշրջանը եւ հաստատման ժամանակաշրջանը։ Այս կապակցությամբ ուշագրավ են Գրիգոր Գյուրզադյանի հետեւյալ խոսքերը. «Ես չեմ մոռանա երբեք ցնցումն այն ակնթարթի, որ ապրեցի Սարդարապատի ազգագրական թանգարանի շեմքից ներս մտնելիս։ Ինչ էր դա, ահա թե ինչ կարելի է ստեղծել բետոնի եւ ալյումինի դարում այն նույն քարից, ինչից մեր պապերը տաճարներ եւ խաչքարեր են կանգնեցրել։ Այդ շենքը մտնելուց հետո այլեւս չես ուզում դուրս գալ, ուզում ես անվերջ ու անվերջ դեգերել նրա ներդաշնակ կամարների տակ ու զգալ ամեն քայլի վրա մեր հեռավոր անցյալը եւ միաժամանակ դարիս շունչը։ Դե ինչ արած, դա Ռաֆայել Իսրայելյանն էր, ճարտարապետության մեծ քնարերգուն, եւ հայտնի չէ, թե մեր ժողովուրդը մեկ էլ երբ կունենա այդ հրաշքը»։
Ըստ Դ. Քրթմենջյանի՝ Սարդարապատի հուշահամալիրի մտահղացումը հին արեւելյան ակունքներ ունի։ Այն պատմում է՝ բարու եւ չարի ընդհարման մասին։ Պոեմը ունի երկու ենթամասեր՝ հերոսամարտ եւ զարթոնք։ Ըստ ճարտարապետի՝ նրանք համադրվել են հին եգիպտական մոտիվներով։ Հերոսամարտի մասի սկզբում զգոն հրեղեն ցուլեր են, որոնք փիլոնի դերով խորհրդանշում են համալիրի մուտքը։ Նրանցից ներս՝ հրապարակաձեւ տարածությունը, ժողովրդական համախմբման զանգաշտարակավոր վայրն է եւ նրան հարակից երկար ձգվող արծիվների մետրական շարքով հերոսների ճեմուղին։ «Երկրորդ կամ զարթոնքի մասի սկզբում պերեստիլային բակ է, որի մուտքի վրա քանդակված են վիշապներ եւ ճախրող հրեղեն ձիեր։ Նորից մեդիտացիոն ալեյա եւ հիպոստիլային դահլիճի դեր կատարող ամրոցը թե զարդատուփը իր բովանդակ ազգագրական հարստությամբ։ Մինչեւ հիպոստիլային թանգարանը մի համակառույց եւս կա, դա «Վարդավառ» ազգաշունչ մտահղացված մեհյան–սեղանատունն է։ Փաստորեն Սարդարապատը դրամատիզմ է, որտեղ արտահայտչապաշտությունը ժողովրդական հարստությունն է, որ իր պատմական դրվագներով մոնումենտալացնում է ազգային, ժողովրդական խաղաղության ձեռքբերումները»,–մեկնաբանում է գիտնականը՝ միաժամանակ նկատելով, որ ամենուրեք համալիրն արարված է ներդաշնակությամբ։ Հորինվածքի կենտրոնը պայքարն ու հաղթանակի գաղափարականությունն է, հորինվածքային առանցքը՝ Արարատի առաջ փռված հաջորդական դրվագների համադրմամբ երթուղին, իսկ հորինվածքային հիերարխիան՝ ազգագրության թանգարանը. «Մեծ գրագիտությամբ է արված ճարտարապետության եւ արվեստների սինթեզը, որոնք ներդրված են ճարտարապետության վարպետ հատկանիշներով եւ մասշտաբային ու տարածական օրինաչափություններով, որտեղ նպատակայինը ներդրված է ցուցասրահների ժառանգորդական եւ հայաշունչ բուրող անկրկնելի ինտերիերներով, որ սխալ չենք լինի, եթե ասենք՝ այն երկրորդը չունի հայկական արդի ճարտարապետության անդաստանում»։ Մայիսյան հերոսամարտին նվիրված հուշարձանները, ըստ ճարտարապետի, մոնումենտալ արվեստի անկրկնելի օրինակներ են եւ Մեծ եղեռնի համալիրների, 1945 թ. աշխարհամարտին նվիրված բազմաթիվ կոթողների ու շենքերի հետ միասին համարվում են հայկական մեմորիալ ճարտարապետության ինքնատիպ դրսեւորումները։  hhpress.am

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 368 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024