ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 13 » Ոչ պաշտոնական, աշխատանքային հանդիպումներ
12:10
Ոչ պաշտոնական, աշխատանքային հանդիպումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակում երեկ ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ։ Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես—Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Վարչապետը վերը նշված պետությունների ղեկավարների եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր։ 
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովին եւ նշել, որ Հայաստանում եղել է դեռեւս 1988 թվականին՝ հոր հետ ու մեր երկրի հետ կապված ունի լավ եւ դրական հիշողություններ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ։ Նրանք կարեւորել են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում եւ համոզմունք հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն։ Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերի առկայությունը եւ կարեւորել դրանց հետագա ամրապնդումն ու զարգացումը։ Վարչապետը եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 498 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024