ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 16:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 7 » Չթուլացնել զգոնությունը /Եվ հակառակորդի ակտիվության դեպքում համարժեք քայլեր ձեռնարկել/
09:36
Չթուլացնել զգոնությունը /Եվ հակառակորդի ակտիվության դեպքում համարժեք քայլեր ձեռնարկել/

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հայ—ադրբեջանական պետական սահմանի հարավարեւմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր։
ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ տեղում ծանոթացել է սահմանային օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության եւ մարտական հերթապահության կրման պայմաններին, ընթացող ինժեներական աշխատանքներին եւ թիկունքային ապահովման խնդիրներին։
Ընդգծելով, որ հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջեւանյան հատվածում, Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ է տրվել հրամանատարական կազմին՝ զգոնությունը չթուլացնելու եւ հակառակորդի ստորաբաժանումների ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։ 
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը գերազանց ծառայության համար խրախուսել է դիրքապահ զինծառայողներին եւ խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել։ 
Ավելի ուշ Դավիթ Տոնոյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն, հանդիպել բուժհաստատության անձնակազմի հետ եւ քննարկել քաղաքացիական հիվանդանոցի եւ զինվորական հոսպիտալի գործառույթների համադրմանն ու ներդաշնակ գործունեությանն առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարարը պատասխանել է բուժաշխատողների հարցերին եւ ներկայացրել ծրագրի հեռանկարները։
Պաշտպանության նախարարը եղել է նաեւ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացել շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին եւ տեխնիկական հագեցվածությանը։ 
Այցի ավարտին պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 375 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024