ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 15 » Մեկ ազգ, մեկ զինանշան ու մեկ դրոշ
12:38
Մեկ ազգ, մեկ զինանշան ու մեկ դրոշ

Համախմբվում ենք պետական խորհրդանշանների ներքո
Այսօր Երեւանում «քառակուսի կգծվի»։ Երկրաչափական այդ պատկերի կողմերը ավանդական A, B, C, D—ի փոխարեն այս անգամ կլինեն Նալբանդյան (Հանրապետության հրապարակի կողմից), Սայաթ—Նովա, Մաշտոցի պողոտա եւ Ամիրյան փողոցները։
Գործընթացը կիրականացվի այսպես. շուրջ 3000 հայ երիտասարդներ (անկախ կուսակցական պատկանելությունից) եռագույն (կարմիր, կապույտ, ծիրանագույն) շապիկներով եւ դրոշներով ժամը 20.00—ին Հանրապետության հրապարակից քայլերթով անցնելու են վերը թվարկված փողոցներով եւ արդեն մոտավորապես 4500 հոգանոց (ճանապարհին նրանց են միանալու այլ խմբեր) կազմով վերադառնալու են դարձյալ Հանրապետության հրապարակ։
Արարողակարգի հիմքում, սակայն, պատկերի ուրվագիծը չէ։ Այն նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների օրվան եւ նպատակ ունի բնակչության, մասնավորապես երիտասարդների շրջանում պրոպագանդել, միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք ու հարգանք ձեւավորել դրանց նկատմամբ։ Քայլերթը կիրականացվի ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Միջոցառման նախաձեռնողը «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամն է, աջակիցը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
«2006թ. հունիսի 15—ին Հայաստանում ընդունվեցին «ՀՀ զինանշանի մասին» եւ «ՀՀ դրոշի մասին» օրենքները։ Սա բոլորիս տոնն է, իսկ այսօր մեծարում ենք մեր պետական խորհրդանշանները։ Կարեւորելով խորհրդանշանները՝ բոլորը կհամախմբվեն դրանց ներքո։ Մեր խնդիրը նմանօրինակ ակցիաներով պետական խորհրդանշանները վերարժեւորելն է»,—երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը։
«Երբեմն դրոշ են բարձրացնում, բայց դրա բարձրացման կարգը չգիտեն։ Այդպիսի խնդիրներն այսպիսի միջոցառումների միջոցով վեր են հանվում»,–կարծում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 678 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024