ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 06:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 15

Մաքսիմ Վերներ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին կառաջադրվի հայ թեկնածու Մաքսիմ Վերները: 21-ամյա ուսանող Մաքսիմ Վերները որոշել է մասնակցել 2012-ի նախագահական ընտրություններին: Նա արդեն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը վերնագրված է` "Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք մեզ. 89 առաջարկ 2012-ի համար”:

 Մաքսիմի մայրը ֆրանսահայ է:

Վերներն առաջարկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԳՁՕ—ն դուրս է մղում բնական օրգանիզմին եւ զրկում նրան «ձայնի իրավունքից»
Անդրադառնալով պարենային անվտանգության խնդիրներին՝ «ՀՀ»—ն մտահոգություն էր հայտնել վերջերս շուկայում առկա սննդամթերքում հայտնաբերված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների՝ ԳՁՕ—ների առկայության հետ կապված՝ հակիրճ ներկայացնելով ընդհանրապես աշխարհում այդ բնագավառի իրավիճակը։ Փաստ է՝ մեր դռանն էլ այդ ուղտը չոքեց։ Դե եթե կա խնդիր, ուրեմն անհրաժեշտ է լուծում։ Մինչեւ սա քննարկելը, արծարծենք այն հարցը, թե ինչո՞ւ են ստեղծվում տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները, ինչի՞ կարող է հանգեցնել ԳՁՕ—ով հարուստ սննդամթերք գործածելը եւ այլն։
Մասնագիտական հարթությունում փնտրտուքը մեզ համար պարզաբանեց, որ աշխարհում 70—ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ—ի տեխնոլոգիան, եւ ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում՝ գենային ինժեներիան։ Գենային ինժեներիայի կարեւոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի, նաեւ՝ կենդանիների ստեղծումը։ Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, գիտնականներն անվանեցին ց տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ։ Գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին իրականացնել տրանսգենեզ, այսինքն՝ գենը մի օրգանիզմից տեղափոխել մեկ ուրիշ օրգանիզմի մեջ, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 2501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նույնիսկ ՏՆԵԿ եւ ՍԾՏՀ թույլտվությունների եւ ՏԻՐ գրքույկների առկայությամբ
Երեւանում երեկ կայացավ Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU) Եվրասիայի երկրների հետ կապի կոմիտեի նիստ, որին մասնակցեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, IRU—ի գլխավոր քարտուղար Մարտին Մարմին, նաեւ IRU—ի ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները։ Նիստի օրակարգում ընդգրկված էին ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ճանապարհատրանսպորտային փոխադրումների համակարգի, միջազգային ավտոբեռնափոխադրումների համար տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) եւ սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) բազմակողմ թույլտվությունների եւ քվոտաների քննարկումը։
Ողջույնի խոսքում Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ միջազգային ավտոմոբիլային միությունը ազգային ավտոտրանսպորտային միությունների եւ կազմակերպությունների շահերը միավորող հիմնական միջազգային կազմակերպությունն է։ Աջակցելով ավտոտրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանը՝ միությունը կարեւորագույն տեղ է զբաղեցնում ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման գործում. «Միությունը գերազանցորեն ապահովում է պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ ավտոտրանսպորտային ոլորտի շահերի ներկայացումը։ Միությանն առընթեր գործող ակադեմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 600 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

20 մլն եվրո KfW—ից՝ գյուղացիական տնտեսություններին
«Ես հավատարիմ եմ մնում իմ հայտարարություններին. տարեվերջին կունենանք գնաճ՝ 5—6 տոկոսի շրջանակներում։ Ամեն ինչ կանենք, որպեսզի գնաճը պահենք 5,5 տոկոս թիրախային միջին մակարդակում։ Այն միջոցառումները, որոնք իրականացվել ու իրականացվում են, վկայում են այդ մասին»,–երեկ հայտարարեց կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Դեռ տարեսկզբին ԿԲ—ն կանխատեսում էր բարձր գնաճ՝ առաջին կիսամյակի, եւ ցածր գնաճ՝ տարվա երկրորդ կիսամյակի համար։ 
«Իսկ տարվա կեսից գները հանրապետությունում կնվազեն»,–կանխատեսումները ԿԲ նախագահինն են, ով նաեւ չի բացառում, որ տարվա արդյունքներով գնաճն ավելի ցածր մակարդակում կլինի, քան նպատակայինն է։ 
Բացի գնաճի մասին արված հայտարարություններից, ինչպես նկատեց Ա. Ջավադյանը, ԿԲ—ն հավատարիմ է նաեւ իր որդեգրած քաղաքականությանը։ Հավատարիմ մնալով դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը՝ Հայաստանի գլխավոր դրամատունը ինտերվենցիաներ է անում փոխարժեքի շուկայում՝ միայն կտրուկ տատանումները կանխելու համար։ «Ավելի պահպանողական ենք, երբ դրամն արժեւորվում է, ինչն այնքան էլ լավ չէ ներկայիս վճարային հաշվեկշռի պայմաններում»,– ընդգծեց ԿԲ ղեկավարը։
Ըստ նրա, ԿԲ—ն փոխարժեքին որեւէ ուղղվածություն չի տալիս, եւ դրամի փոխարժեքն այն մակարդակում է, որտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 601 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում, հաշվի առնելով Ադրբեջանում չդադարող ռազմատենչ հայտարարություններն ու հակահայկական քարոզչությունը»,–ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ռուսական «Վոյեննիյ դիպլոմատ» պարբերականին տված հարցազրույցում։
Միաժամանակ Բակո Սահակյանը նշել է, թե լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը ցածր է։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակը շփման գծում, ու հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը, ԼՂՀ նախագահն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջեւ կա բավականին կայուն ռազմա—քաղաքական բալանս, ինչն էլ այսօր, ըստ էության, համարվում է կայունության կարեւոր գործոններից՝ ինչպես ղարաբաղա—ադրբեջանական հակամարտության գոտում, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում։
«Ինչ վերաբերում է իրավիճակին սահմանային հատվածում, ապա ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Վերջին ժամանակահատվածում այդ խախտումներն հաճախակի են դարձել, սակայն դրանք չեն կարող փոխել ուժերի գործող բալանսը կամ կոտրել մեր ժողովրդի ու բանակի ոգին։ Չնայած պետք է նշել, որ նմանատիպ գործողություններով Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացնում անվստահությունն իր հանդեպ՝ խոչընդոտելով խաղաղ կարգավորման գործընթ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 577 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում բացվեց «Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետներ» ցուցահանդեսը
Երեկ առաջին անգամ Հայաստանում բացվեց «Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19–րդ դարի եւ 20–րդ դարի սկզբի պոլսահայ 40 ճարտարապետների հարյուր ստեղծագործությունները։ Ստեղծագործություններ, որոնք մեկ անգամ եւս փաստում են հայի շինարարական, ճարտարապետա–քաղաքաշինական արժեհամակարգում արարելու ունակությունն ու կարողությունները։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Ստամբուլը Եվրոպայի 2010–ի մշակութային մայրաքաղաք», «Հայճար», «Հրանտ Դինք հիմնադրամ» կազմակերպությունները Ստամբուլից եւ Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտը։
Ցուցադրանքի համակարգողն է (ընդհանուր պատասխանատուն) պրոֆեսոր Հասան Գուրույազըչը Ստամբուլից, որը բացման արարողության ժամանակ դիմելով ներկաներին ասաց. «Տվյալ ժամանակաշրջանի հայ ճարտարապետները կարեւոր դեր են խաղացել օսմանյան պատմության մեջ արեւմտականացման ուղղվածության առումով։ Եվ այդ իրագործումներով Ստամբուլի դեմքը փոխվեց, որում իրենց լուման ունեցան ճարտարապետները, որոնց մեծամասնությունը հայեր էին եւ հույներ։ 
Հայ ճարտարապետների ներդրումը այդ փոփոխության մեջ այնքան մեծ էր, որ նրանք նաեւ բազմաթիվ մզկիթներ կառուցեցին, որոնք իրենց որակներով բավականին տարբերվում էին օսման ճարտարապետն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 561 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համախմբվում ենք պետական խորհրդանշանների ներքո
Այսօր Երեւանում «քառակուսի կգծվի»։ Երկրաչափական այդ պատկերի կողմերը ավանդական A, B, C, D—ի փոխարեն այս անգամ կլինեն Նալբանդյան (Հանրապետության հրապարակի կողմից), Սայաթ—Նովա, Մաշտոցի պողոտա եւ Ամիրյան փողոցները։
Գործընթացը կիրականացվի այսպես. շուրջ 3000 հայ երիտասարդներ (անկախ կուսակցական պատկանելությունից) եռագույն (կարմիր, կապույտ, ծիրանագույն) շապիկներով եւ դրոշներով ժամը 20.00—ին Հանրապետության հրապարակից քայլերթով անցնելու են վերը թվարկված փողոցներով եւ արդեն մոտավորապես 4500 հոգանոց (ճանապարհին նրանց են միանալու այլ խմբեր) կազմով վերադառնալու են դարձյալ Հանրապետության հրապարակ։
Արարողակարգի հիմքում, սակայն, պատկերի ուրվագիծը չէ։ Այն նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների օրվան եւ նպատակ ունի բնակչության, մասնավորապես երիտասարդների շրջանում պրոպագանդել, միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք ու հարգանք ձեւավորել դրանց նկատմամբ։ Քայլերթը կիրականացվի ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Միջոցառման նախաձեռնողը «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամն է, աջակիցը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
«2006թ. հունիսի 15—ին Հայաստանում ընդունվեցին «ՀՀ զինանշանի մասին» եւ «ՀՀ դրոշի մասին» օրենքները։ Սա բոլորիս տոնն է, իսկ այսօր մեծարում ենք մեր պետական խո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 617 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին։
Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացումը։
Զրուցակիցները խոսել են Հայաստան—Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ՝ նշելով, որ այստեղ նույնպես կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է։
Ընդգծելով երկու երկրների միջեւ առկա հնարավորություններն ու ներուժը՝ երկուստեք կարեւորվել է հայ—շվեդական համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024