ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 29
Վերականգնվող էներգետիկայի զարգացման հիմնադրամը հրատարակել է ուսումնասիրությունները
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հինադրամը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսումնասիրություններ էր իրականացրել եւ դրանք ամփոփել հավաքածուում։ Հրատարակության շնորհանդեսը երեկ կայացավ։ Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, հավաքածուն ներառում է վերականգնվող էներգետիկայի ուղեցուցային ծրագիրը, փոքր հիդրոկայանների զարգացման սխեման, արեւային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների հեռանկարներին, կենսավառելիքի արտադրության հնարավորություններին նվիրված ուսումնասիրություններ եւ մի շարք այլ նյութեր (այսօր սրանց մանրամասն չենք անդրադառնա, քանզի «ՀՀ»—ն արդեն ներկայացրել է)։ Միջոցառման նպատակներն են՝ մեծացնել մասնավոր սեփականություն համարվող եւ մասնավոր հիմունքներով օգտագործվող–վերականգնվող էներգիայի արտադրության դերը, հեշտացնել ոլորտում ներդրումների ներգրավումը եւ հայտնաբերել ոլոտի հավանական ներդրողներին։
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագիրը (ՎԷԶՈւԾ) ներկայացնում է հանրապետությունում տեխնիկապես հասանելի, տնտեսապես եւ ֆինանսապես շահավետ վերականգնվող էներգիայի ներուժը, ինչպես նաեւ սահմանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակները կարճաժամկետ (մինչեւ 2013թ.), միջնաժամկետ (մինչեւ 2015թ), եւ երկարաժամկետ (2020թ.եւ հետո)՝ հեռանկարում։
Ուղեցույցը համառոտ նկարագրում է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ քայլերը։ Հայաստանը ունի սահմանափակ բնական պաշարներ եւ աղքատ է հանածո վառելիքով։ Մեր երկիրը հարկադրված է հանածո առաջնային էներգակիրներ ներկրել, ուստի եւ գտնվում է 97% ներկրումային կախվածության մեջ։ Սակայն, ինչպես նշված է ուղեցույցում, Հայաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 659 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն «ողջամիտ» է համարել Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեի առաջարկը՝ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ։ «Ասավալ—դասավալի» թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Աբխազիայից, Վրաստանը կարող է բանակցություններ սկսել առանց միջնորդների։ Շեւարդնաձեի խոսքով, Աբխազիան այլեւս երբեք չի դառնա Վրաստանի սովորական տարածաշրջան եւ կորսվել է որպես միացյալ պետության մաս։ Նա կարծում է, թե երկու երկրների ժողովուրդները կարող են գոնե խաղաղ գործակցել, հաղորդում է RBC—ն։


Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 587 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց նորագույն տեխնոլոգիաների, որոնք ներթափանցել են արդեն մեր կյանքի բոլոր ոլորտները, եւ հատկապես՝ կրթության համակարգ։ Միայն ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա կազմակերպվող կրթությունը, որը նախ եւ առաջ հիմնված է երեխայի անհատական հատկանիշների եւ ստեղծագործական կարողությունների վրա, կարող է ապահովել հետագա սերնդի համար լավագույն ապագան։ Ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ ստեղծվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կոչված է ծառայելու իր նպատակին։ Այն կառուցվում է Երեւանի Աջափնյակ համայնքում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց կենտրոն, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 12—ին։ Նախագահը ծանոթացավ իրականացված աշխատանքներին, շրջեց շենքում, զրուցեց շնորհալի երիտասարդների հետ. «Թումո»—ում ուսումնառություն ստացող երիտասարդները նախագահին մանրամասն ներկայացրին իրենց ստացած կրթության էությունը, նորարարական գաղափարները։
«Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը ԱՄՆ—ում գրանցված «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ հիմնադիրն է, որի հայաստանյան մասնաճյուղը սկսել է գործել 1997թ.՝ զբաղվելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի նախագծմամբ։ Գիտակցելով Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 748 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024