ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 17:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 22
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատում հունիսի 16—ին քննարկում է անցկացվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Nouvelles dÕArmenie»—ն, քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել արտաքին գործերի եւ բրիտանական ազգերի համագործակցության հարցերով նախարար Դեյվիդ Հոուելը, բարոնուհի Շլիդա Ֆլեդերը, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Որեւէ կասկած չկա, որ հայերի նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, որը պատճառ է դարձել հարյուր հազարավոր հայերի սպանության՝ ինչպես ռազմական ուժի, այնպես էլ սովի եւ հիվանդությունների միջոցով։ Այն երբեք չպետք է մոռացվի»,–նշել է Դ. Հոուելը՝ շեշտելով, որ այդ մասին երբեք չպետք է մոռանալ, սակայն, ըստ նրա, ներկայումս հայ եւ թուրք ժողովուրդները պետք է միասնաբար աշխատեն ընդհանուր պատմությունն ընդունելու համար։ «Մենք աջակցում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք կօգնեն նրանց բաց, անկեղծ եւ կառուցողական կերպով հաղթահարել բոլոր խոչընդոտները, սակայն չպետք է սպասենք նրանց եզրակացություններին»,–շեշտել է նախարարը։
«Ֆրանսիան արդեն ճանաչել է ցեղասպանությունը։ Մեկ ու կես միլիոն մարդ է սպանվել 1915 թվականին։ Ես վերջերս եմ վերադարձել Հայաստանից, ուր այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան, եւ պետք է ասեմ, որ այն պակաս ազդեցիկ չէր, քան Հոլոքոստի թանգարանը։ Այնտեղ պահված են անհերքելի ապացույցներ. այդ ժամանակաշրջանի բոլոր պետությունները ճանաչել էին այն, ինչը տեղի էր ունեցել։ Ժամանակն է, որ մենք էլ ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,–ասել է Շ. Ֆլեդերը։
«Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործող լրագրողների եւ գրողների համար լուրջ վտանգներ կան Թուրքիայում։ Դպրոցական դասագրքերում էլ մերժվում է Հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 583 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հերթական լրատվական «սենսացիան» եւ դրա հերքումը
Երբեմն հայրենական լրատվամիջոցները կարող են ցանկացած քաղաքական գործչի ցանկացած հայտարարություն վերածել իսկական սենսացիայի, «օրվա հայտարարության», որի մասին հետագայում կխոսեն շատերը։ Այստեղ հաշվի չի առնվում, թե իրականում ինչ է ասել այդ քաղաքական գործիչը, ինչ է ի նկատի ունեցել եւ այլն։ Հերթական «սենսացիոն» հայտարարութան հեղինակը ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր։ Երեկ նրա ասուլիսից հետո լրատվամիջոցների մի մասը լուր տարածեց, թե իբր պատգամավորը տեղեկացրել է, որ հանրապետության նախագահը պատրաստ է օրենքով սահմանված կարգով քննարկելու Ազգային ժողովի լուծարման հարցը, այսինքն՝ քաղաքական օրակարգում այդ հարցն առկա է։
Օգտվելով Ազգային ժողովի երեկ տեղի ունեցած արտահերթ նիստից, փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նման հայտարարություն եղել է, եւ եթե այո, ապա ի՞նչ է նկատի ունեցել պատգամավորը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունում չի քննարկվել Ազգային ժողովը լուծարելու մասին որեւէ հարց։
«Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը չէր կարող նման հայտարարություն անել»,–հավելեց Գ. Սահակյանը։ Միաժամանակ պատգամավորը հերքեց մամուլում շրջանառվող եւս մեկ «պոպուլյար» լուր, ըստ որի՝ այս անգամ Ազգային ժողովում է քննարկման դրվելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու եւ ՀՀ վարչապետի հրաժարականի հարցը։ Գ. Սահակյանը նշեց, որ նման քննարկումներ կուսակցությունում տեղի չեն ունենում եւ տեղի ունենալ չեն կարող։
Վերադառնանք Հ. Հակոբյանի «հայտարարությանը». ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը նույնպես նշեց, որ հրավիրված ասուլիսում պատգամավորը չի ասել, թե հանրապետության նախագահը պատրաստ է սահմանված կարգով քննարկել Ազգային ժողովը լուծարելու հարցը, ինչպես որոշ լրատվամիջոցներ նե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 587 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման արտոնություն ստացած ընկերությունները 
Ճգնաժամային 2008-ը ստիպեց վերանայել մեր երկրի տնտեսական քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբՙ առավել կարեւորելով իրական հատվածի զարգացումը: Կառավարության կողմից արդյունաբերության զարգացման ուղղությամբ խրախուսիչ քայլերից էր 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ընկերությունների համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը 3 տարի ժամկետով երկարաձգելու որոշումը: 2009-2011-ին, արտադրություն ստեղծելու կամ ընդլայնելու ծրագրեր ունեցող 15 ընկերություններ օգտվել են այդ արտոնությունից: Ի՞նչ արդյունքներ են արձանագրել նրանք: Մեր այս հարցի առնչությամբ էկոնոմիկայի նախարարությունից ստացանք հետեւյալ տեղեկատվությունը: 
2009-ին ԱԱՀ վճարման արտոնություն ստացած ընկերություններից «Նատֆուդ» ընկերությունը մսամթերքի արտադրության նոր գործարան պետք է կառուցեր Երեւանի Նոր Նորք շրջանում: Ներկայումս կառուցվել են բետոնե եւ արդյունաբերական հատակները, տեղադրվել տաքացման, սառեցման եւ օդորակման համակարգերը, մոնտաժվել էլեկտրասնուցման համակարգը: Գործարանի շահագործումը նախատեսված է հունիսի վերջին: Սյունիքի մարզի Շամբ գյուղում «Շամբ բիզնես» ընկերությունը եւս արդեն կառուցել է գյուղմթերքների վերամշակման նոր գործարան: Սննդարդյունաբերական մեկ այլՙ «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունը կառուցում է գյուղմթերքների վերամշակման արտադրամաս, որի մեկնարկը նախատեսված էր 2010-ի վերջին: Սակայն աշխատանքները հետաձգվել են ապրանքների մատակարար ընկերության պատճառով, եւ ծրագրի մեկնարկը տեղի կունենա 2011-ի վերջին: 
«Յուքոմ» ընկերությունը ներդրել է WiMax, ինչպես նաեւ «Էրիկսոն» ընկերության հետ համատեղ` GPON տեխնոլոգիան, ինչը հնարավորությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 802 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024