Ֆրանսիայի նախագահական ընտրություններին կառաջադրվի հայ թեկնածու Մաքսիմ Վերները: 21-ամյա ուսանող Մաքսիմ Վերները որոշել է մասնակցել 2012-ի նախագահական ընտրություններին: Նա արդեն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը վերնագրված է` "Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք մեզ. 89 առաջարկ 2012-ի համար”:
Մաքսիմի մայրը ֆրանսահայ է:
Վերներն առաջարկում է վերացնել վարորդական իրավունք ստանալու համար գանձվող վճարները` նշելով, թե դրանք կարող է վճարել կառավարությունը եւ ավտոճանապարհային ընկերությունները:
Նշենք, որ Մաքսիմի հայրը տաքսու վարորդ է: Իր նախընտրական ծրագրում Մաքսիմ Վերներնանդրադարձել է նաեւ երիտասարդների զբաղվածությունն ապահովող հարցին:
Մաքսիմի Վերների առաջադրման մասին Ֆրանսիայում բազմաթիվ հոդվածներ են լույս տեսել: