ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 26 » Հասունացել է համարժեք գնահատական տալու ժամանակը
14:49
Հասունացել է համարժեք գնահատական տալու ժամանակը

Այլապես Ադրբեջանին կթվա, որ շանտաժով միշտ կհասնի հաջողության

Խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու եւ նենգ մարդասպանին հերոսացնելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի եւ վարվելակերպի։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Tert.am» լրատվական կայքի՝ ինչպե՞ս կգնահատեք Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը, որի հետեւանքով 3 կին է զոհվել հարցին։
«Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը։
Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու եւ նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի եւ վարվելակերպի։
Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու եւ կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը»,–ասել է փոխարտգործնախարարը։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին մտահոգություն է հայտնել, որ միջազգային կառույցները հավասարության նշան են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, երբ ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը եւ ոտնձգություն իրականացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ 
«Այս դեպքում պարզ է, որ հավասարության նշան չպետք է լինի, եւ հարկավոր է հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին։ Այս առումով շատ անելիքներ ունենք. յուրաքանչյուր պաշտոնյա, նաեւ սփյուռքի մեր կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի վրա, սպանում է խաղաղ բնակիչների»,–ասել է նա։
«Ադրբեջանը բանակցային գործընթացը խափանելու համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր կարեւոր հանդիպումից առաջ խախտում է հրադադարի ռեժիմը,–ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։–Այս խնդրին լուծում տալու երկու ճանապարհ կա։ Մեկը՝ ուժի դեմ կիրառել ավելի մեծ ուժ, ինչը, կարծում եմ, մեր բանակը որոշ չափով անում է։ Երկրորդ՝ ես խորապես համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ցանկության եւ միասնաբար գործելով կարող են առնվազն կտրուկ նվազեցնել լարվածությունը, հակառակորդի սադրանքները, կարող են կանխել անմեղ մարդկանց սպանությունները»։ 
Թե ինչու չեն կարողանում դրան հասնել, Աղվան Վարդանյանը պայմանավորեց համանախագահ երկրների ոչ միասնական գործելակերպով. «Սա իսկապես շատ մտահոգող է, եւ այս պարագայում դարձյալ մեր հույսը մնում է մեր բանակի հզորությունը, հակառակորդին համարժեք պատասխան տալու կարողությունը»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ավելացրեց, որ Ադրբեջանը իր արարքներին համարժեք պատասխան է ստանալու։
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը խորը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ։ «Ես խորը մտահոգված եմ Ադրբեջանի կողմից հրետակոծությամբ եւ հրադադարի խախտմամբ, որը հանգեցրել է երեք հայ կանանց մահվան։ ԱՄՆ—ը պետք է դատապարտի Ադրբեջանի դաժանությունը»,–այս մասին գրել է նա «Թվիթերի» իր միկրոբլոգում։
Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ, ԵԽ լեհ պատգամավոր Եժի Բուզեկն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի քայլերն առավել մտահոգիչ են դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ խաղաղության հասնելու ջանքերի ֆոնին։ «Երեկվա միջադեպը մտահոգիչ է, ես դատապարտում եմ նման քայլերը, որոնք հանգեցրել են մարդկային կյանքերի կորուստների։ Ադրբեջանի հարձակումը իր ինքնիշխան հարեւան Հայաստանի վրա առավել մտահոգիչ է դառնում՝ հաշվի առնելով, որ դա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հաստատման բանակցությունների միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերի արդյունքում կայանալիք հանդիպման նախօրեին»,—ասել է Բուզեկը։
Երեկ Ադրբեջանի կողմից սպանված եւ վիրավորված խաղաղ բնակիչների խնդրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մի քանի տասնյակ միջազգային կառույցների։ Գրության մեջ մասնավորպես ասվում է. «Երեկ Ադրբեջանը կոպտորեն խախտել է քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւի կոնվենցիայի 3—րդ հոդվածը, որն առաջին հերթին արգելում է բոլոր տեսակի ոտնձգությունները ռազմական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակչության կյանքի եւ առողջության նկատմամբ։ Բացի այդ, ժնեւի կոնվենցիաների 1—ին Լրացուցիչ արձանագրությամբ արգելվում են ցանկացած հարձակումները քաղաքացիական անձանցով բնակեցված բնակավայրերի վրա, անթույլատրելի են հարձակումները քաղաքացիական բնակչության գոյատեւման համար անհրաժեշտ պարենի պաշարների, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանների վրա։
Խաղաղ բնակիչների սպանությանը միջազգային հանրության անհամարժեք արձագանքի պայմաններում ինքնապաշտպանական հակահարվածը կդառնա միակ լուծումը։ Սա մեզ համար անթույլատրելի ու անցանկալի է, քանի որ մարդու կյանքը թե Հայաստանում եւ թե այլուր մեզ համար բարձրագույն արժեք է։ Որպեսզի կանխվեն նոր զոհերը, միջազգային համայնքը պետք է դադարեցնի մարդասպան պետությանը եւ գնդակոծվող խաղաղ բնակչությանը հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը եւ նեցուկ լինի խաղաղ բնակչությանը, մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու ժնեւյան կոնվենցիաների տարրական պահպանմանը»։
Ադրբեջանը դուրս է գալիս բոլոր ընդունելի սահմաններից՝ արդեն կրակելով խաղաղ բնակչության վրա։ «Գոնե այս աղաղակող դեպքերից հետո միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի, որպեսզի Ադրբեջանի անպատասխանատու քայերի պատճառով մի կողմից չսպանվեն անմեղ կանայք, մյուս կողմից էլ վտանգի տակ չդրվի սեփական ազգաբնակչությունը, քանի որ Հայաստանը կտա այդ սանձարձակ քայլերի պատասխանները, եւ չի բացառվում, որ կտուժեն նաեւ Ադրբեջանի խաղաղ քաղաքացիները»,– նշել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցնում է այն բանին, որ Ադրբեջանը քաղաքացիական անձանց օգտագործում է որպես վահան իր զինվորների համար, իսկ հայ զինվորը չի կրակում անպաշտպան քաղաքացու վրա։ Սակայն այս ամենը պետք է վերջ ունենա եւ, ըստ Մինասյանի, հայկական կողմի պատասխանը պետք է լինի ավելի քան համարժեք, որպեսզի Ադրբեջանն այլեւս նման քայլերի չդիմի։
Մինասյանը հավելել է, որ միջազգային հանրության այս վերաբերմունքը Ադրբեջանի իշխանությունների մոտ ստեղծում է ամենաթողության տպավորություն։ Նրանց թվում է, թե իրենց շանտաժի քաղաքականությունը կարող է հաջողության հասնել, եւ սա միայն այն պատճառով, որ միջազգային հանրությունն անհետեւողականություն է ցուցաբերում եւ բոլորի համար ընդունելի նորմերը չի պարտադրում Ադրբեջանի իշխանություններին։
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանով մի խումբ ԵԿՄ—ականներ մեկնել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր՝ աջակցելու հակառակորդի կրակի տակ ապրող մարդկանց եւ դիրքեր պահող զինվորներին։ 
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքի՝ հակառակորդի գնդակոծության հետեւանքով վիրավորված բնակիչների առողջական վիճակը բավարար է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը։ 
Գաբրիելյանի խոսքով՝ Բերդավանի գյուղապետարանում ձեւավորվել է հանձնաժողով, որն այս պահին հաշվարկում է հակառակորդի գնդակոծության հետեւանքով համայնքի բնակիչների կրած վնասները։ Նա հավելեց, որ կառավարությունը ողջ վնասը փոխհատուցելու է։ 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 491 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024