ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 29 » Հայոց ցեղասպանության թեմայով իրավական հարցերի փաթեթը քննարկվելու է նոյեմբերի 20—21—ը
13:37
Հայոց ցեղասպանության թեմայով իրավական հարցերի փաթեթը քննարկվելու է նոյեմբերի 20—21—ը

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովի 6—րդ նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնապես հանձնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթը։
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Հարությունյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախորդ՝ 5—րդ նիստի ժամանակ ինքը ներկայացրել է այս թեմայով զեկույց. «Հանձնաժողովը դիմել էր Իրավաբանների համահայկական ֆորումին՝ խնդրելով օգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական փաթեթի մշակմանը։ Այդ ժամանակ ես նշեցի, որ այս փաթեթի ստեղծումը լրացուցիչ աշխատանք է պահանջում, քանի որ խնդիրները տարաբնույթ են, համազգային նշանակություն ունեն ու բացի դրանից, պրոֆեսիոնալ մակարդակում այս հարցերի շուրջ բավականին շատ այլակարծություն կա»։
Աշխատանքները համակարգելու նպատակով, նրա խոսքով, դեռ հուլիսին իրավաբանների համահայկական ֆորումի խորհրդին կից գիտավերլուծական կենտրոն է ստեղծվել։ Ըստ Գագիկ Հարությունյանի՝ կենտրոնի պատասխանատու է նշանակվել Հայաստանի Սահմանադրական դատարանի խորհրդատվական իրավական ծառայության իրավական վերլուծության վարչության պետ Վլադիմիր Վարդանյանը։ «Այստեղ ներգրավված են նաեւ հայ միջազգային իրավաբանները։ Նրանք կարողացել են մշակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթ, որը ես այսօր պաշտոնապես հանձնել եմ հանրապետության նախագահին։ Այս փաթեթը հրապարակման ենթակա չէ, այն ծառայողական գործածման համար է։ Որոշ հարցերի շուրջ որոշակի գաղտնիություն պահպանելը դեռ անհրաժեշտություն է»,–նշել է Գագիկ Հարությունյանը։
Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթը, նրա խոսքով, քննարկվելու է նոյեմբերի 20—21—ը, քննարկման արդյունքներով որոշ մանրամասներ արդեն կներկայացնեն հասարակությանը. «Մենք համարում ենք, որ այս ուղղությամբ չմտածված քայլերը հղի են հետեւանքներով։ Յուրաքանչյուր քայլ պետք է համաձայնեցվի՝ հաշվի առնելով հետեւանքները։ Մենք կփորձենք հրավիրել նաեւ նեղ մասնագետների, որպեսզի կարողանանք որոշակիացնել մոտեցումները։ Քննարկումների հիման վրա մենք արդեն կներկայացնենք հայեցակարգ, որի հիման վրա էլ կանցկացվեն հետագա աշխատանքները»

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 387 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024