ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 18:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 2 » Հայաստանի տնտեսությունը լավ վիճակում է /«Լարելու ենք մեր ուժերը՝ տնտեսական աճ արձանագրելու համար»/
15:17
Հայաստանի տնտեսությունը լավ վիճակում է /«Լարելու ենք մեր ուժերը՝ տնտեսական աճ արձանագրելու համար»/

Սեպտեմբերի 8—ին Բելառուսում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսության միության երկրների վարչապետների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով տնտեսության զարգացման հետագա քայլերի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական վիճակի վրա ազդում է նաեւ տարածաշրջանային տնտեսական վիճակը, ուստի ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի կառավարությունից։ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ Հայաստանի տնտեսությունը համեմատ ԵԱՏՄ երկրների, լավ վիճակում է, առաջին կիսամյակում արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ, փոխարենը Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում առկա է տնտեսական անկում։
«Տարածաշրջանային մակարդակով Հայաստանի տնտեսությունը գտնվում է բարվոք վիճակում։ Պետք է փորձենք լրացուցիչ ներդրումներ ներգրավել։ 
Մենք դանդաղ շտապում ենք առաջ, պարզապես ամեն ինչ չէ, որ կախված է ՀՀ կառավարությունից, կան տարածաշրջանային խնդիրներ, նաեւ ԵԱՏՄ երկրներից է կախված մեր տնտեսության ապագան»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է կառավարության ղեկավարը։ 
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը փորձում է ակտիվ գործունեություն ծավալել նաեւ հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ։ 
Չինաստանի վարչապետի հետ առաջիկայում նախատեսված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան կներկայացնի Իրան—Հայաստան երկաթգծի կառուցման կոնկրետ առաջարկություններ։
Կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների իրականացման շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա... «Նախագահի հետ հանդիպել են տարբեր քաղաքական ուժեր։ Փորձել ենք լայն քաղաքական կոնսոլիդացիա ստեղծել, դա է մեր խնդիրը, որպեսզի հասարակությանը ներկայացնենք բարեփոխումները»։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 367 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024