ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 2 » Գիտելիքի օրվան նվիրված հանդիսություններ
15:17
Գիտելիքի օրվան նվիրված հանդիսություններ

Սեպտեմբերի 1–ին՝ Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Երեւանի Դանիել Վարուժանի անվան համար 89 հիմնական դպրոց, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Աշակերտներն ու ուսուցիչները մեծ հուզմունքով եւ հանդիսավորությամբ են դիմավորել ԱԺ նախագահին։ Տոնական միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով եւ երաժշտական կատարումներով։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այսօր իր համար կրկնակի տոն է, քանի որ վերադարձել է իր հարազատ դպրոց, որը 40–ական թվականներին հիմնադրել է ԱԺ նախագահի հայրը՝ Գրիգոր Սահակյանը։
Դպրոցը համարելով սերունդների կրթության եւ դաստիարակության կարեւորագույն ինստիտուտ՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է այդ ոլորտում առաջիկա անելիքներին։
ԱԺ նախագահը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների հետ, վերհիշել դպրոցական իր հետաքրքիր տարիները։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գիտելիքի օրվա առթիվ դպրոցին նվիրել է գեղարվեստական գրքերի մի ամբողջ գրադարան։

***
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելել է Լեւոն Միրիջանյանի անվան Երեւանի թիվ 155 հիմնական դպրոց։ Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտի տոնական միջոցառմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին եւ ծնողներին Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ, մաղթել ձեռքբերումներ եւ նորանոր հաջողություններ։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ սեպտեմբերի 1–ը նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը։ Վարչապետի խոսքով, այս գեղեցիկ օրն ավելի հիշարժան դարձնելու նպատակով կրթօջախներ են այցելել նաեւ կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարները։ Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է ապագա սերնդին հավուր պատշաճի կրթություն տալու հանգամանքը եւ վստահություն հայտնել, որ այդ ուղղությամբ համապատասխան գերատեսչություններն ու մանկավարժներն ամեն ինչ կանեն։ «Մեր երկրի եւ ժողովրդի ապագան գիտելիքն է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ուսումնական հաստատություններում կրթությունը լինի բարձր որակի»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
Այնուհետեւ կառավարության ղեկավարը շրջել է դպրոցում, եղել դասասենյակներում, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել ուսուցիների, աշակերտների եւ ծնողների հետ։

***
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Տոնական օրը դպրոցում մեկնարկել է տոնական միջոցառմամբ։ Ողջունելով ու շնորհավորելով կրթօջախի սաներին եւ մանկավարժներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է կրթահամալիրի բացառիկ դերը արվեստի, հոգեւոր արժեքների հետ շփման եւ հայրենիքի պատմությունն ու մշակույթը ուսանելու հարցում։
«Երեւանի քաղաքապետարանը միշտ եղել եւ լինելու է հանրակրթական դպրոցների կողքին, եւ մենք համատեղ ուժերով պետք է ավելի շենացնենք կրթօջախներն ու աշակերտների կրթության համար ապահովենք հարմարավետ պայմաններ։ Շնորհակալ եմ մանկավարժներին, ովքեր իրենց կարեւոր առաքելությամբ դաստիարակում են հայրենասեր ու հայրենանվեր սերունդ՝ իրենց իսկ հայրենասիրությունն արտահայտելով աշխատանքով։ Կոչ եմ անում բոլոր աշակերտներին ավելի լավ սովորել, շատ գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի կարողանանք շենացնել մեր անկախ Հայաստանը»,–ընդգծել է քաղաքապետը։
Նոր ուսումնական տարվա սկիզբը «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում հիշարժան դարձավ նաեւ հայ մեծ նկարչի դիմաքանդակի հանդիսավոր բացումով, որի պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կրթօջախի շրջանավարտ, դիմաքանդակի հեղինակ Անդրանիկ Բաղդասարյանին եւ կրթահամալիրի տնօրեն Գոհար Սանոյանին։
Կրթահամալիրի տնօրենն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված դիմաքանդակը դարձավ ավանդույթներով հարուստ կրթօջախի խորհրդանիշերից մեկը։
Այնուհետեւ տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաեւ կրթահամալիրում, ծանոթացել տարբեր տարիների շրջանավարտների աշխատանքներին։

***
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Նար—Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց։
Շնորհավորելով աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին նոր ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ՝ նախարարը նշեց. «Հայկական աշխարհում տոն է, քանզի կրթությունը ու գիտությունը հայ ժողովրդի համար դարեր շարունակ եղել է ամենակարեորն ու առաջնայինը։ Նարդոսցի լինելը մեծ պատիվ է։ Այս դպրոցի հետ մենք վերջին չորս տարիների ընթացքում ավելի ակտիվ ենք աշխատում։ Պատճառն այն է, որ սիրիահայ շատ ու շատ երեխաների համար դժվարին օրերին այս դպրոցը եւ ողջ մանկավարժական կոլեկտիվը հոգատարություն եւ սեր ցուցաբերեցին, որի շնորհիվ այսօր սիրիահայ դպրոցականները դարձել են Հայաստանի իսկական քաղաքացիներ։ Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել հիմնական դպրոցի ավարտական դասարանցիներին։ Սիրելի՛ աշակերտներ, դուք պե՛տք է լավ սովորեք, շատ գիտելիք ստանաք, քանզի 21—րդ դարում ձեր հետագա ճանապարհը հարթելու ամենահզոր բանալին գիտելիքն է։ Սիրով շնորհավորում եմ նաեւ մեր մանկավարժներին, որովհետեւ մանկավարժ լինելը ամենաբարդ, բայց եւ ամենապատվաբեր կոչումն է։ Սիրելի՛ մանկավարժներ, ձեր ձեռքում է մեր հասարակության, մեր երեխաների կրթության եւ դաստիարակության պատասխանատու գործը։ Ձեզանից է կախված, թե հետագայում ինչպիսի հայ եւ քաղաքացի կկերտվի։ Դպրոցը մարդակերտումի եւ հայակերտումի կենտրոն է։ Բարի երթ ձեզ, սիրելի՛ երեխաներ»։
Գիտելիքի օրվա առթիվ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը փոխանցեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սուսաննա Գրիգորյանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 440 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024