ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 17.11.2019, 11:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 17 » Հայաստանը տնտեսական զարգացման մեծ ներուժ ունի /Մնում է այդ մասին օտարերկրյա ներդրողներին իրազեկել/
09:30
Հայաստանը տնտեսական զարգացման մեծ ներուժ ունի /Մնում է այդ մասին օտարերկրյա ներդրողներին իրազեկել/

 

2016թ. աշնանը Նյու Յորքում «Հայաստան. ներդրումային համաժողովը» կկայանա։ Մասշտաբային այս ծրագրից երեկ կառավարության մամուլի կենտրոնում խոսեցին ՀՀ էկոնոմիայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը, «Պրագմա» կորպորացիայի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Պոլ Դեվիսը։ Բանախոսների խոսքով, մեկ տարի անց կայանալիք միջոցառումը նպատակ ունի խթանելու դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսքը։ Այն ուղղված է լինելու Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի մասին իրազեկվածության բարձրացմանը, առկա ներդրումային հնարավորություններին ու առեւտրային ռեժիմներին ծանոթացնելուն։
Այս համաժողովի կազմակերպիչը Հայաստանի զարգացման հիմնադրամն է։ Արման Խաչատրյանը նկատեց, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսության զարգացման քաղաքականության համապատկերում եւ ուղղված է մեր երկրի տարբեր ճյուղերում հենց ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն եւ առեւտրային հնարավորությունները տարատեսակացնելուն. «Տնտեսավարողներին կոչ եմ անում համարձակ լինել նոր մտահղացումներ ներկայացնելու հարցում։ Մեր հիմնադրամն իր մանդատի շրջանակում պատրաստ է քննարկել, աջակցել մեր երկրի գործարարներին՝ նոր նախագծերը միջազգային ձեւաչափով կազմելու եւ ներդրողներին ու արտերկրի հավանական ներդրողներին ներկայացնելու համար։ Մենք ցանկանում ենք այս փոփոխվող աշխարհում Հայաստանը դարձնել գրավիչ ներդրումային վայր։ Միջոցառումը, ճիշտ է, նախատեսվում է անցկացնել Նյու Յորքում հաջորդ տարի սեպտեմբերին, բայց մինչ այդ տարբեր մայրցամաքների քաղաքներում, որոնք տարածաշրջանային ֆինանսական ու տնտեսական ակտիվության կենտրոններ են, մենք կիրականացնենք մի շարք շնորհանդեսներ՝ ապահովելով Հայաստանի գրավիչ ներդրումային միջավայրի քարոզչական արշավը»։
«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, թե իրենք կատարել են աշխատանքներ, որի շրջանակներում առաջին փուլում ներկայացրել են մեթոդական մոտեցումները, որոնք կիրառելու են համապատասխան ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները գնահատելու, ներդրումային նախագծերի կազմակերպման հարցերը համակարգելու, ներդրողներին հասնելու ռազմավարություն մշակելու համար։ Իսկ ընտրվել է Նյու Յորք քաղաքը՝ որպես լավագույն վայր հավանական ներդրողներին հանդիպելու համար։
Իսկ «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համաժողովի պատրաստմամբ զբաղվող «Պրագմա» կորպորացիայի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Պոլ Դեւիսն էլ հայտնեց, թե այս նախաձեռնության շրջանակներում ստիպված չեն լինելու ամեն ինչ զրոյից սկսել. «Հայաստանը վերջին տասը տարիներին իր կայուն տեղն է ձեւավորել՝ մշակելով ներդրողների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններ։ Այդ ամենի արդյունքում է, որ այս ծրագրի նպատակները որոշակիորեն տարբերվում են ավանդական միջոցառումներից, որոնք ուղղված են զուտ երկրի գործարար վարկանիշը ձեւավորելուն։ Այս ծրագրի նպատակն է շեշտել, որ Հայաստանի կառավարությունն ու գործարար միջավայրը պատրաստ են ու հանձն են առնում, որ այստեղ ներդրումներ կատարողները երկարաժամկետ հեռանկարում կկարողանան աճ ապահովել։ Մեծ է մեր ցանկությունն աջակցելու Հայաստանին նման առաջանցիկ տեսլականը կյանքի կոչելու հարցում»։
Նկատի ունենք, որ միջոցառման համար տրամադրված գումարը դրամաշնորհ է։ Դեյվիդ Դոուլը նշեց, թե Ասիական զարգացման բանկը վստահ է եւ հավատացած, որ Հայաստանի ապագայի եւ տնտեսական զարգացման ներուժ կա։ «Ընդ որում,–ասաց նա,–օտարերկրյա ներդրողները ոչ միայն կարող են օգնել այդ ներուժի զարգացմանը, այլեւ հենց իրենք օգուտ քաղեն դրանից»։ Որովհետեւ, ինչպես հավելեց նա, Հայաստանը բերրի հող է ներդրումների համար, քանզի ունի լավ մակրոտնտեսական կառավարում, բարձր ունակություններով օժտված աշխատուժ, կարեւոր գործոններ։ Պարզապես մնում է ամեն ինչ անել, որ օտարերկրյա ներդրողները բավարար գիտելիք ունենան Հայաստանի ներդրումային առավելությունների մասին։ Եվ «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»—ը թույլ կտա ներկայանալ օտարերկրյա ներդրողներին։
Իսկ գուցե ոչ թե օտարերկրյա ներդրողները չեն իրազեկված, այլ բոլորովին ա՞յլ պատճառներ կան, ասենք՝ ներդրումների միջավայրը բարենպաստ չէ, եւ այդ գործոնով պայմանավորված՝ ներդրումները ներուժին համապատասխան չեն։ Լրագրողների այս հարցադրումներին ի պատասխան՝ Դ. Դոուլը արձագանքեց, որ «Հայաստանում ներդրումների վիճակը բարենպաստ է» ասելով նկատի է ունեցել մակրոտնտեսական կառավարման գործոնը, նկատի է ունեցել, որ սղաճն ու գնաճը, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը վերահսկելի են եւ այլ գործոններ։ Ճիշտ է, ամեն ինչ իդելական չէ, բայց իրենք օգնելու են ՀՀ կառավարությանը, քանզի վերջինս պատրաստակամ է խնդիրները լուծելու։ «Որովհետեւ, կրկնում եմ,—ասաց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը,—երկիրը լավ ներուժ ունի ու զարգացման լավ հեռանկար»։
Ներդրումային գրավչություն ունեցող ի՞նչ ոլորտներ են ընտրվել։ Ի պատասխան՝ «Պրագմա» կորպորացիայի նախագահ, գլխավոր գործադիր տնօրենը նկատեց, որ ոլորտների ընտրությունը դեռ չեն ավարտել, բայց կարեւոր է ընտրել այն ճյուղերը, որոնք կկարողանան դրական ազդել այլ ճյուղերի վրա էլ՝ իրենց հետեւից հաջողություններ արձանագրելով։ Իր հերթին «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրենը հավելեց, որ գրավիչ կարող են լինել, օրինակ, վերականգնվող էներգետիկան, ինդուստրիալ գյուղատնտեսությունը, մի խոսքով, այն բոլոր ոլորտները, որոնք կարող են շահութաբերություն ապահովել։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 183 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019