ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 3 » Նշում են անհրաժեշտ փոփոխությունները
16:40
Նշում են անհրաժեշտ փոփոխությունները

Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են

Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակվում են։ 
Սեպտեմբերի 4—ին սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ։ «Ցանկացած խմբակցություն, որը գտնվում է Ազգային ժողովում, պետք է իր իր կարծիքն ու վերաբերմունքն արտահայտի, աշխատանքային հանդիպումները եւ քննարկումները պետք է օգտագործվեն տեսակետ ներկայացնելու համար։ «Ժառանգությունն» ունի իր տեսակետները, պատկերացումները, որն էլ կարտահայտի ԱԺ լսումների, աշխատանքային հանդիպումների եւ լիագումար նիստի ժամանակ»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ Անդրադառնալով խմբակցության ներսում սահմանադրական փոփոխությունների հետ տարաձայնություններին, «Ժառանգության» քարտուղարը նկատել է՝ այնպես չէ, որ «Ժառանգությունում» առաջին անգամ են տարաձայնություններ լինում, դրանք հարթելու ձեւը կգտնեն. «Եթե հնարավոր չլինի որոշում կայացնել, ամեն մարդ կլինի ազատ իր գործողություններում՝ դրանով չխախտելով որեւէ օրենք»։
Մինչ լսումները սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Մասնավորապես նա 2—րդ՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխում փոփոխություններ է առաջարկում։
«Սահմանադրական բարեփոխումների նախագծի 2—րդ՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ փորձ է արվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները իրենց սահմանափակումներով հանդերձ նույնությամբ արտացոլել Սահմանադրության մեջ։ Մինչդեռ, սահմանադրական իրավունքի եւ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող մասնագետներին հայտնի է, որ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում, տվյալ դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում սահմանվում են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նվազագույն չափանիշներ, իսկ ազգային սահմանադրությունների առանձնահատկությունն այն է, որ պետությունները միշտ ավելի բարձր չափանիշներ են սահմանում մարդու իրավունքների երաշխավորման եւ պաշտպանության առումով։ Այստեղ պետք է առաջարկեմ, որպեսզի բարձրացվեն առաջարկվող նախագծի 2—րդ՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման, ապահովման եւ պաշտպանության սահմանադրական երաշխիքները, քանի որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է բարեփոխումներ»,–«Facebook»—ի իր էջում գրել է Մարուքյանը։
Նախկին պատգամավոր, քաղաքագետ Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ Սահմանադրության նախագծում թերի են ընտանիքին, հայ եկեղեցուն նվիրված դրույթները։
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը սահմանադրական բարեփոխումներ թեմայով հրավիրված ասուլիսին նախընտրել է ոչ թե իր տեսակետը հայտնել, այլ օրինաչափություններից խոսել եւ հայտարարել է. «Հայաստանին պետք է հիբրիդային կառավարման համակարգ եւ ոչ թե անցում կիսանախագահականից խորհրդարանականի»։
Իսկ թե որ երկիրն է նման մոդելի կրող, նա օրինակ է բերել Չինաստանը. «Այնտեղ թիմային մոտեցումն է, տասը տարին մեկ գրեթե ամբողջությամբ կառավարիչներին փոխում են, իսկ երբ հերթականը գալիս է, որոշում են հաջորդին»։
«Սահմանադրական փոփոխությունները նպաստելու են մեր երկրի կառավարման հեշտացմանը եւ տնտեսական առաջընթացին։ Մենք որպես իշխող կուսակցություն հանդես ենք եկել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու առաջարկով, եւ մեր երկրի ազգաբնակչությանը ու բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն ենք տվել մասնակցելու մեր երկրի ապագայի համար այս կարեւոր փաստաթղթի ստեղծմանը։ Եթե հանրաքվեով նոր Սահմանադրությունն ընդունելի լինի մեր ժողովրդի կողմից, ապա ես համոզված եմ, որ ապագա իշխանությունները կկարողանան ավելի լավ կառավարել մեր երկիրը՝ նպաստելով Հայաստանի տնտեսության առաջընթացին»,–լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ երկրում առկա է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչը տարիներ շարունակ բարձրաձայնվել է տարբեր քաղաքական ուժերի կողմից։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 422 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024