ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 22:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 23 » ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ /Ռումինիան լիահույս է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում/
10:57
ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ /Ռումինիան լիահույս է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում/

Ռումինիայի պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող խոչընդոտել Հայաստան—Եվրոպական միություն համագործակցությանը։ ՀՀ ԱԺ—ում լրագրողների հետ հանդիպմանը ռումինացի պատգամավորը հիշեցրեց, որ Ռիգայում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ—ն հաստատեց, որ պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։
«Դուք գիտեք, որ Ռիգայում Եվրամիությունը հայտարարեց, որ շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ։ Հայաստանը եւ Եվրամիությունը համագործակցությունը շարունակելու վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, այնպես որ խոչընդոտներ այս հարցում ես չեմ տեսնում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հայտարարեց Բորբելին։
Միեւնույն ժամանակ, ռումինացի պատգամավորը նկատեց, որ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով գտնվում է շատ բարդ տարածաշրջանում, եւ կարեւոր որոշումներ կայացնելիս հարկավոր է շատ զգույշ լինել։ Նա ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովում ունեցած հանդիպումների ընթացքում էլ խոսել է այն մասին, որ նման աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կայացվող որոշումները պետք է լինեն ռազմավարական։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր հատվածներում լարված իրավիճակ է՝ մենք լիահույս ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորում կունենա։ Մենք հույս ենք հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,–նշեց ռումինացի պատգամավորը։
Նա նաեւ ցավակցություն հայտնեց 1915թ. հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռումինիան արդեն հայտնել է իր դիրքորոշումը։ «Մեր երկրի ղեկավարն ապրիլին ուղերձ էր հղել այդ ողբերգական իրադարձության 100—րդ տարելիցի կապակցությամբ, որում ներկայացված էր մեր տեսակետը։ Այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ մեր տեսակետը արտահայտել եմ նաեւ ես՝ այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ցեղասպանության թանգարան»,–ասաց Բորբելին։
ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանը կարեւորում է Ռումինիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝ հորդորելով ռումիանցի խորհրդարանականներին, որ առաջիկայում եւս հաստատուն լինի նրանց աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։
Արտակ Զաքարյանը նաեւ հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում այն, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ Ռումինիայի նախագահը հատուկ ուղերձ հղեց հայ ժողովրդին, իսկ Ռումինիայի խորհրդարանի մշտական հանձնաժողովներից մեկը պատրաստեց հայտարարություն, որով կարեւորում էին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը։
 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 396 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024