ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 23 » «Այո»—ի շուրջ կոնսոլիդացիան կայացած է
10:57
«Այո»—ի շուրջ կոնսոլիդացիան կայացած է

«Ոչ»—ի ապագան՝ մշուշոտ

Սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը գիտակցեց եւս մեկ ուժ։ ԲՀԿ—ն միացավ «այո»—ի քարոզարշավին։
«Մեր կուսակցության անունից հայտարարում եմ, որ կա կուսակցության եւ խմբակցության որոշում՝ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծին քվերակելու ենք կողմ եւ աջակցելու ենք հանրաքվեի անցկացմանը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։
Որոշումը մեկ օրում չեն կայացրել. եղել են քննարկումներ մասնագետների, սահմանադրագետների հետ։
«Բազմաթիվ քննարկումներից հետո եկել ենք եզրակացության, որ ներկայացված նախագիծն այնպիսին է, որ դեմ ասելու, չսատարելու որեւէ լուրջ պատճառ չենք կարող բերել»,–ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ աշխարհում չկա որեւէ երկիր, որի սահմանադրությունն իդեալական լինի։
«Ասել, որ ներկայացված փոփոխությունների նախագիծը իդեալական է, բարձրագոչ հայտարարություն կլինի, բայց հիմնական մասով ընդունելի է մեզ համար, այդ պատճառով էլ որոշում կա ասելու այո»,– ասել է Վ. Բաբայանը՝ հավելելով, որ ԲՀԿ—ն մասնակցելու է «այո»—ի քարոզարշավին։
Նա նշել է, որ իրենց կուսակցության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ ընդունվել են, պատմական քայլ է որակել, որ նախագծով առաջարկվում է ԱԺ—ն ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով, ինչի մասին մշտապես խոսել է հենց ԲՀԿ—ն։
Պատասխանելով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը հայտարարել է, թե դեմ է սահմանադրական փոփոխություններին, ԲՀԿ մամուլի խոսնակն ասել է, որ նա նման հայտարարություն է արել նախքան կուսակցության կողմից որոշում ընդունելը. «Այս պահի դրությամբ կա որոշում՝ քվեարկել «այո»։ Խմբակցության այն անդամները, ովքեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են, պարտավոր են իրականացնել կուսակցության վերադաս մարմնի որոշումները։ Եթե չեն իրականացնի, այն ժամանակ կլինի կուսակցության որոշումը»։
Միեւնույն ժամանակ, պատգամավորն ընդգծել է, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած որոշ դրույթների, որոնք վերաբերում էին կայուն մեծամասնությանը, հավաքների ազատությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին նախագահի ընտրությունների ժամանակ առաջնային մանդատ տրամադրելուն եւ այլն։ Վահան Բաբայանը նկատել է, որ Վենետիկի հանձնաժողովի անդամների, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների, հանրապետության նախագահի հետ հանդիպումների ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները եւ մտահոգությունները։ «Այդ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում  կարողացանք հասնել նրան, որ մեր առաջարկներն ընդունվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Մասնավորապես, մենք հասանք նրան, որ սահմանադրական բարեփոխումների նախագծից հանվեց այն դրույթը, որ հանրապետության նախագահին ընտրելու է պատգամավորներից եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից բաղկացած ընտրիչների ժողովը, եւ հանրապետության նախագահին ընտրելու է միայն Ազգային ժողովը։ Առաջիկայում էլ ներկայացնելու ենք առաջարկներ, սատարելու ենք սահմանադրական բարեփոխումների գործընթացը եւ ջանքեր ենք գործադրելու նախագիծն ավելի լավը դարձնելու համար»,–ասել է նա։
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը «Tert.am»—ին ասել է, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված քաղաքական կոնսոլիդացիան կարելի է համարել հաջողված։ Ըստ նրա՝ վաղ թե ուշ նոր Սահմանադրությանը կողմ է արտահայտվելու նաեւ ՕԵԿ—ը։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների դեմ ստեղծված ճակատին, ապա Վիգեն Հակոբյանն ասում է, որ նրանց հաջողության հեռանկարները շատ մշուշոտ են։
Նրա խոսքով, ՀԱԿ—ը եւ «Ժառանգությունը», որոնք հայտարարել են, թե դեմ են փոփոխություններին, տարաձայնություններ ունեն իրենց ներսում. «Թե՛ ՀԱԿ—ում, թե՛ «Ժառանգությունում» հենց խմբակցության առումով կան տարաձայնություններ, եւ իրավիճակը բավական ամորֆ է։ Այս ուժերը երեք հոգով յոթ երգ են երգում, եւ չենք կարող ասել, որ ամբողջ ՀԱԿ—ը կամ ամբողջ «Ժառանգությունն» են դեմ այս փոփոխություններին։ Սա կոռեկտ չի լինի»։
Քաղաքագետը նկատել է, որ քաղաքական միավորումները, որոնք հավաքվել են «ոչ»—ի ճակատում, իրավական հարթության մեջ քննարկումներ չեն ծավալում եւ հակափաստարկներ չեն ներկայացնում։ Նրանց կարծիքը զուտ քաղաքական դիրքորոշումն է արտացոլում. «Իշխանությունները փորձում են բանավեճը տանել իրավական հարթություն, իսկ ընդդիմախոսները՝ քաղաքական։ Նրանց հիմնական հակափաստարկն այն է, որ այս փոփոխություններն ունեն թաքնված վերարտադրության նպատակ։ «Ոչ»—ի ճակատն այլ ելք էլ չունի, նրանք ստիպված են ասել, որ սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվողները կողմ են իշխանություններին, այլ տարբերակ չունեն, երբ հարցը քաղաքականացնում են։ Եթե մտնում ես իրավական քննարկման մեջ, ապա ընդունում ես, որ կա սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն։ Դրա համար էլ քաղաքական ֆորմատի մեջ են քննարկում եւ համառորեն խուսափում իրավական քննարկումից։ Իրենք նպատակ ունեն քաղաքական դաշտը սեւ ու սպիտակի բաժանել։ Սա հաջողության հասնելու ընդդիմախոսների միակ տարբերակն է»։
Ինչ վերաբերում է բարեփոխումների գործընթացին, ապա այժմ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկում են ներկայացված առաջարկությունները։
«Այժմ դադար է խնդրել ԱԺ—ում ՀՀ նախագահի ներկայացուցիչը, կքննարկվեն ներկայացված առաջարկությունները, եւ հոկտեմբերի 5—ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի առաջին օրը նախագիծը կդրվի քվեարկության»,–«Panorama. am»—ին ասել է Ազգային ժողովի պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Նա անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի մի քանի դրույթներում տեղ գտած «հանրային իշխանություն» եզրույթին, որը շատերի շրջանում տարընթերցումների առիթ է տվել. մեծ մասը պնդում է, որ պետություն բառը փոխարինված է «հանրային իշխանություն» հասկացությամբ, որը սակայն նախագծում չի սահմանվում, չի բացատրվում՝ ինչ է դա նշանակում եւ ինչով է առավել կամ պակաս պետությունից։
Հ. Սահակյանի դիտարկմամբ, անհրաժեշտ է տարբերակել հանրային իշխանության երկու մոտեցում՝ ֆունկցիոնալ եւ ինստիտուցիոնալ. «Ֆունկցիոնալ առումով հանրային իշխանությունը կարող են իրացնել նաեւ ոչ պետական մարմինները՝ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ որոշակի գործառույթներ իրականացնելով։ Իսկ ինստիտուցիոնալ առումով հանրային իշխանությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իշխանությունն է»։
Պատգամավորի խոսքով, հնարավոր է, որ անհասկանալի լինի, բայց հետագայում Սահմանադրության մեկնաբանությունները ամեն ինչ տեղը կգցեն։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024