ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 11 » Զիջումների մասին խոսք լինել չի կարող
13:15
Զիջումների մասին խոսք լինել չի կարող

Մեր անվտանգության հարցում հույսը մեզ վրա պետք է դնենք

Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ արտահայտեց, որ իր համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամրապնդել է մեր երկրի տնտեսական անվտանգության հեռանկարները։ 
Լրագրողների հակառակ դիտարկումներին ի պատասխան Շ. Քոչարյանը հստակեցրեց. «Խոսքը վերաբերում է ոչ թե բուն պաշտպանական հարցերին, քանի որ ԵՏՄ—ն մաքուր տնտեսական դաշինք է, այլ տնտեսական շահույթներին, որոնք բարձրացնելու են ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու թույլ են տալու ավելի լավ դիմակայել պարտադրված սպառազինությունների մրցավազքին»։
Նա միաժամանակ հավելեց, որ որեւէ ինտեգրացիոն դաշինքին անդամակցելու տնտեսական առավելությունն ապրանքների ու կապիտալի ազատ տեղաշարժն է։ Այդ առումով, ԵՏՄ—ին անդամակցելն ադապտացվելու երկար ժամանակ Հայաստանից չի խլել. «Եվրաինտեգրման փորձը ցույց է տվել, որ շատ երկրներից տարիներ են պահանջվել համապատասխանության հասնելու համար, այսօր էլ կան երկրներ, որոնք առանձին ապրանքների գծով համապատասխանության չեն հասել։ Իսկ մենք ԵՏՄ—ում ապրանքների որակով եւ չափորոշիչներով չենք զիջում մյուս երկրներին, ինչ—որ բանով էլ առաջ ենք»։
Այնուամենայնիվ, ԵՏՄ շրջանակներում սահմանային լարվածության հարցը քննարկվե՞լ է։ «Ո՛չ,–ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալը,–այդ հարցը չի բարձրացվել, քանի որ, կրկնում եմ, ԵՏՄ—ն մաքուր տնտեսական բլոկ է։ Իսկ ՀԱՊԿ վեհաժողովը նախագահների մակարդակով լինելու է սեպտեմբերի 15—ին, եւ ինչպես դուք լսեցիք, դրա մասին ասաց նաեւ մեր նախագահը՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այնտեղ եւս այդ հարցի մասին կխոսվի»։
Իսկ ՀԱՊԿ—ից ի՞նչ է ակնկալում մեր երկիրը։ Ի պատասխան լրագրողների այս կարգի հարցադրումներին, փոխարտգործնախարարը շեշտեց. «Մեր անվտանգության ու պաշտպանության հարցում առաջին հերթին հույսը պետք է դնենք մեզ վրա։ Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը կամ պայմանագրային պարտավորությունների կատարմանը, դա այլ բան է։ Բայց մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ որեւէ երկիր եթե իր պաշտպանության հույսը դնում է ուրիշի վրա, ներողություն, դա կարող է շատ տխուր ավարտ ունենալ»։
Արդյո՞ք ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սարգսյան—Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված զիջումների հարցը։ Այս հարցին ի պատասխան Շ. Քոչարյանը նկատեց, որ բազմիցս է ասվել՝ զիջումների մասին խոսք լինել չի կարող. «Ի՞նչ զիջման մասին կարող է խոսք լինել։ Կա գործընթաց՝ Մադրիդյան գործընթաց, կան համանախագահների հայտարարություններում դրա տարրերը, եւ դա մենք ընկալում ենք որպես մեկ միասնական փաթեթ, որտեղ կան եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ անվտանգության երաշխիքների, եւ այլ հարցեր։ Քանի որ Ադրբեջանը շեշտը դնում է միայն այն հարցերի վրա, որոնք իրեն են ձեռնտու, այդ պատճառով առաջընթաց չկա եւ չի լինի այնքան ժամանակ, քանի Ադրբեջանն այդպես կվարվի։ Իսկ խոսել միակողմանի զիջումների մասին, ուղղակի տարօրինակ է»։
Փոխարտգործնախարարը նաեւ անդրադարձավ լրագրողների այն հարցին, թե ով է Հայաստան հրավիրել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին։ «Որքանով ես եմ տեղյակ, Աքսյոնովին ոչ ոք չի հրավիրել»,–ասաց նա։ Շ. Քոչարյանը միաժամանակ հավելեց, որ պաշտոնական հրավեր չի եղել, իսկ առհասարակ ցանկացած ոք կարող է այցելել Հայաստան, այդ հարցում որեւէ արգելք չկա։
Ի դեպ, խոսելով Բելառուսի հետ ԵՏՄ շրջանակներում համագործակցության մասին, բանախոսը նկատեց, որ Բելառուսի քաղաքացիները, ըստ երեկվա նիստում ընդունված որոշման, ազատվում են 30 օրվա գրանցումից կամ հաշվառումից, կախված այն հանգամանքից, թե ինչ նպատակով են եկել։ Դա հնարավորություն կտա, որ ազգականներին այցելելուց ԵՏՄ անդամ երկրների բնակիչներն ազատվեն ավելորդ քաշքշուկներից։
ԵՏՄ երկրները պատրաստ են պարզեցնել նաեւ Իրանի հետ առեւտրի ռեժիմը։ Ընդհանրապես, ԵՏՄ օրակարգի կարեւորագույն խնդիրներից մեկն է հեշտացնել ԵՏՄ բոլոր երկրների ու Իրանի միջեւ մարդկանց ու ապրանքների տեղաշարժի ռեժիմը։ Այդ նպատակով երկրները արդեն աշխատախումբ են ստեղծել։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 452 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024