ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 11 » Ադրբեջանին բոլոր կողմերից «նեղում» են
13:15
Ադրբեջանին բոլոր կողմերից «նեղում» են

Ադրբեջանի գործերը լավ չեն նաեւ միջազգային ասպարեզում 

Մեկը մյուսի հետեւից հնչում են երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ հայտարարություններ։
Ադրբեջանը մտադիր է դատարան դիմել ընդդեմ ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի «Cash investigation» լրագրողական խմբի, մասնավորապես, լրագրող Էլիզ Լյուսեի՝ մեղադրելով վերջիններիս Ադրբեջանին զրպարտելու մեջ։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական L Express—ը, նշելով, որ Ադրբեջանի շահերը դատարանում կպաշտպանի փաստաբան Օլիվիե Պարդոն։
«France 2»—ը թողարկում էր հեռարձակել, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես «բռնապետություն», իսկ Իլհամ Ալիեւը «դեսպոտ»։ Ահազանգ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակի, հատկապես այդ երկրում քաղբանտարկյալների առկայության եւ այլախոհներին հետապնդելու վերաբերյալ։
«LÕExpress»—ը հիշեցնում է, որ Ադրբեջանը մամուլի ազատության սանդղակում 180—ից 162—րդ տեղն է զբաղեցնում եւ նշում, որ այդ երկրում Ալիեւի ռեժիմի բարձրաձայն քննադատատությունը առաջացնում է կոշտ հակազդեցություն Ադրբեջանի իշխանությունների կողմից։
ՄԱԿ—ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը երեքշաբթի դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումները եւ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալներին։
Եվրոպական խորհրդարանը երեկ Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանում այլ երկրների շարքում քննարկել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության խախտման դեպքերը։ Պատգամավորները խստագույնս քննադատել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Անցկացվել է քվեարկություն, որի արդյունքում 365 կողմ, 202 դեմ եւ 72 ձեռնպահ ձայներով, ընդունվել է Ադրբեջանին խիստ քննադատող բանաձեւը։
Խորհրդարանի բանաձեւի նախագծում ասվում է, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակաբար վատացել է, աճել է ՀԿ—ների ղեկավարների, իրավապաշտպանների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ահաբեկումները, հալածանքները եւ քրեական հետապնդման պրակտիկան։ Ադրբեջանում վերջին 10 տարիներին տեղի է ունեցել ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումը ողջ Եվրասիայի տարածքում։
Ի դեպ, միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ներկայումս Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 20—ը ճանաչվել են «խղճի դատապարտյալներ»։ hhpress.am

Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 484 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024