ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 03:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տարածաշրջան
« 1 2 3 4 ... 7 8 »

Հայաստանը, զարգացնելով ներկայությունը միջազգային ասպարեզում,  կբարձրացնի ինքնապաշտպանության մակարդակը

Այն փաստը, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային գերտերության կարգավիճակի ու նաեւ համաշխարհային ռազմա—քաղաքական ու ֆինանսատնտեսական հարցեր լուծելու հավակնություններ կունենա, այլեւս ակնհայտ է։ Իհարկե, այս ձգտումները նոր չեն, իսկ հայերիս համար վաղուց են պարզ, սակայն նորովի առաջ քաշված օսմանական եւ համաթուրանական (մեծթուրանական) էրդողանյան նկրտումները զայրացրել են անգամ Թուրքիայի դաշնակից ԵՄ—ին եւ ԱՄՆ—ին։
ՌԴ—ն փորձում է այս հակասություններից օգտվել եւ Թուրքիայի հետ տարածաշրջանային տարաբնույթ ծրագրեր կազմել, սակայն նկատելի է, որ Մոսկվան եւս զգուշանում է Անկարայի անկանխատեսելի քաղաքականությունից։
Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, Թուրքիան լուրջ հավակնություններ ունի Սիրիայի հողերի նկատմամբ։ Նշենք, որ նման հավակնություններ կան նաեւ Իրաքի՝ նավթով եւ գազով հարուստ տարածքների նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ակնհայտորեն հայտարարում է, թե Սիրիայի քրդերի դեմ պայքարում կկիրառի ռազմական ուժ, չնայած դրան դեմ են արտահայտվել ե՛ւ Վաշինգտոնն ու Բրյուսելը, ե՛ւ Մոսկվան ու Պեկինը։
Սա վտանգավոր է ոչ միայն բուն տարածաշրջանային համապատկերում դիտարկելիս, այլեւ զուտ մեր պետության ու ժողովրդի խաղաղ գոյատեւման տեսանկյունից։ Եթե Անկարան հաջողի իր սիրիական քաղաքականության մեջ, չկասեցվի թուրքական ռազմա—քաղաքական ախորժակը, ապա առանց կասկածելու կարելի է կռահել, որ նման ծավալապաշտական քաղաքականություն հաջորդաբար կիրականացվի նաեւ Իրաքի, ապա Հայաստանի, Վրաստանի ու Կիպրոսի նկատմամբ։
Եթե մեր հարեւաններից Իրանը այս վտանգները լրջորեն է ընդունում, որոշակիորեն դիմակայում է, ապա հար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 240 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը լայն արձագանք է գտել իրանական ԶԼՄ—ներում։ Այցի առաջին օրը երկրի գլխավոր, մասնավորապես պաշտոնական «Irna», ինչպես նաեւ «Isna», «farsnews», «mehr» եւ «tasnim» գործակալությունները դրական լույսի ներքո հանգամանորեն լուսաբանել են այցը։ Հիշյալ գործակալություններից յուրաքանչյուրը 3—4 թղթակցություն է հրապարակել Փաշինյանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների, ձեռք բերված պայմանավորվածությունների եւ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ռոհանիի համատեղ մամուլի ասուլիսի վերաբերյալ։ Սակայն արեւմտյան պարսկալեզու կայքերն ու ԶԼՄ—ները, կարելի է ասել, թե անտեսել են այն, շատ քչերն են անդրադարձել։ Իսկ իրանական լրատվական կայքերի անդրադարձը եւս ակնառու է։
Ինչ վերաբերում է փետրվարի 28—ին լույս տեսած օրաթերթերի անդրադարձներին, ապա կարելի է նշել, որ դրանք գլխավորապես կարեւորել են վարչապետ Փաշինյանի հանդիպումը Իրանի ռազմաքաղաքական եւ կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ։ Հանգամանք, ինչը խոսում է դրա կարեւորության մասին, քանի որ առաջնորդը ոչ բոլոր երկրների առաջնորդներին է ընդունում։ Ստորեւ ամփոփ կներկայացնենք համաիրանյան նշանակության, տարբեր ուղղություններին հարող օրաթերթերի հրապարակումներից։
Հիմնականում ԱԳ նախարարության տեսակետներ արտացոլող «Իրան» օրաթերթը բավական հանգամանորեն է անդրադարձել այցին, «Ռոհանի. Իրանը պատրաստ է ավելի շատ գազ արտահանել Հայաստան» եւ «Փաշինյան. շնորհակալ եմ Իրանի ժողովրդի եւ պետության՝ հայ համայնքի հանդեպ բարեկամական վերաբերմունքից» վերնագրերով թղթակցություններում գրել է, որ Հարավային Կովկասը դեռ անցյալում Իրանի ազդեցության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հայտարարել էր, որ քննարկվում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը։ Արդյո՞ք դա չի խանգարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն։ Կառավարության երեկվա նիստից հետո տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին ուղղված հարցերից մեկը սա էր։ Իսկ պատասխանն էլ հետեւյալն էր. «Եթե մենք խոսում ենք օտարերկրյա ներդրողների մասին, ապա առանց դատավճռի գույքի բռնագանձումը որեւէ ձեւով չի առնչվում նրանց»։
Նախարարն այսպես է մտածում, որովհետեւ «օտարերկրյա ներդրողների համար կարեւոր են, որ պետական կարգավորումները լինեն պարզ, թափանցիկ, մրցակցային դաշտը հավասար, կոռուպցիայի դրսեւորումներ չլինեն»։ Այս տեսանկյունից է Տիգրան Խաչատրյանը կարծում, որ այդ երեւույթը այս գործընթացին առնչվել կամ վնասել չի կարող։
Այնուամենայնիվ, մտահոգվելու բան չունե՞ն գործարարները։ Ըստ բանախոսի, մեխանիզմը կառնչվի այն դեպքերին, որոնք հիմքում ունեն որոշակի իրավախախտումներ։ Իսկ եթե չկան անցյալին վերաբերող իրավախախտումներ, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա։ Այն գործարարները, ներդրողները, ովքեր գիտեն, որ իրենք չեն կարող այդպիսի հարցերի առնչվել, մտահոգվելու բան չունեն։
Տիգրան Խաչատրյանին ուղղված մեկ այլ հարց վերաբերում էր վարչապետի՝ Իրանում արված այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է լինել տարանցիկ երկիր իրանական գազի համար։ «Այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար»,–ըստ նախարարի, խնդիրն այն է, որ այնտեղ կան չօգտագործված ծավալներ, եւ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել իրանական գազի ծավալները։
Իսկ տեխնիկապես Իրան&mda ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիան հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ, որից դուրս գալու ջանքերը առայժմ ապարդյուն են անցնում։ Սղաճը, անցած 15 տարիների համեմատությամբ, աննախադեպ է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գները 2017թ. համեմատությամբ աճել են 25 տոկոսով, ինչը շարունակվում է։
Ահավասիկ, սեպտեմբերին սննդամթերքի գները օգոստոսի համեմատությամբ 6 տոկոսով աճել են։ Թուրքական լիրայի արժեզրկումը տարեսկզբի համեմատությամբ կազմել է 40 տոկոս, իսկ 2010թ. համեմատությամբ՝172 տոկոս։ Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա հունիսի 24—ին Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական վաղաժամկետ ընտրությունները նախատեսվածից 17 ամիս շուտ անցկացնելը պայմանավորված էր հենց ազգային արժույթի գնանկման տեմպերի արագացմամբ։ Իշխանությունները դա պայմանավորում էին արտաքին գործոններով, մասնավորապես Իրաքի եւ Սիրիայի զարգացումներով, նաեւ տնտեսական առաջընթացի խնդիրներով։ Մինչդեռ վերլուծաբաններն ու ընդդիմությունը իշխող կուսակցության նման որոշումը պայմանավորեցին ներքին իրավիճակով՝ նշելով, որ իշխող կուսակցության վարկանիշը օր օրի նվազում է։ Բացի այդ, գնաճը եւ թուրքական լիրայի արժեզրկումը գնալով ակնհայտ էր դառնում, ինչը խիստ բացասական ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա, մասնավորապես՝ նախագահի, հաշվի առնելով, որ նա ընտրվել է ձայների շուրջ 53 տոկոսով։ Իշխանությունները թեեւ խոստովանում էին, որ գնաճը կառավարության առջեւ ծառացած լրջագույն խնդիր է, սակայն շեշտում էին, որ վաղաժամկետ ընտրությունները դրականորեն կանդրադառնան տնտեսական առաջընթացի վրա։ Ավելին, կառավարությունը հայտարարում էր, թե քաղաքական ղեկավարման հստակեցման պայմաններում առաջիկա 5 տարիներին տնտեսական մեծ առաջընթացը թերեւս կասկածից վեր կլինի։ Մինչդեռ ստեղծված իրավիճակը վերլուծաբանները պատճառաբանում էին Արեւմուտքի հետ լարված ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայի հարցի շուրջ դիվանագիտական եւ այլ ոլորտներում իրավիճակը կրկին թեժանում է։ ՄԱԿ—ը Ռուսաստանից, Իրանից ու Թուրքիայից պահանջել է կանխել Իդլիբ նահանգում հնարավոր բախումները։ Նույն օրը Սիրիայի հարցով ՄԱԿ—ի հատուկ բանագնաց Ստեֆան դի Միստուրան  հայտարարել է, որ Իդլիբում կուտակվել են «Ալ Կաիդա» եւ «Ալ Նոսրա» ահաբեկչական կազմակերպությունների ոչ սիրիացի անդամ ավելի քան 10 հազար մարտիկներ։ 
Այդ նահանգը հիմնականում ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի հովանավորությունն ու բազմակողմանի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության տակ են։ Վերջինս բազմիցս, ինչպես օրինակ՝ հալեպյան դեպքերի ժամանակ, համագործակցել է «Ալ Նոսրայի» հետ։ Միաժամանակ Սիրիայի կառավարական ուժերը նախապատրաստվում են ազատագրել նաեւ այդ նահանգը։ Այս առնչությամբ դի Միստուրան նախազգուշացրել է բնակելի տարածքներում հիշյալ ուժերի դեմ ծանր զենքեր չկիրառել, քանի որ մեծ է հավանականությունը, որ կզոհվեն զգալի թվով խաղաղ բնակիչներ։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է կանխել քիմիական զենքի կիրառումը, միաժամանակ հավելել, որ թե՛ իշխանությունը եւ թե՛ «Ալ Նոսրան» քիմիական զենք արտադրելու հնարավորություն ունեն։ Մյուս կողմից Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Մոսկվայում հայտարարել է, որ կառավարությունը քիմիական զենք չունի եւ չի կիրառելու, սակայն պատրասվում է երկիրը լիովին մաքրազարդել ահաբեկիչներից։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 29—ին, նախօրոք չհայտարարված այցով, ժամանել է Անկարա։ Թեեւ ԶԼՄ—ները նշել են, որ այցի նպատակը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին Իրան այցելելու՝ նախագահ Հասան Ռուհանիի հրավերը հանձնելն է, սակայն, ամենայն հավանականությամբ, Էրդողանի եւ ԱԳ նախարար Չաուշօղլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9—10 բալ։ Երկրաշարժին հաջորդել է 4.5—5.0 մագնիտուդով չորս հետցնցում։ Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային եւ կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ։
Եվրոպական—միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Սարպոլ Է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ—արեւելք ընկած շրջանում։ Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա։
Շուրջ 70 հազար իրանցիներ հզոր երկրաշարժից հետո մնացել են առանց օթեւանի եւ շտապ կարգով ժամանակավոր կացարանի կարիք ունեն։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին» հայտնել է իրանական Կարմիր խաչի մի աղբյուր։
Իրանի նախագահ Հասան Ռոհունանին կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին։ Աղետի գոտի են ուղարկվել փրկարարների լրացուցիչ ստորաբաժանումներ, Կարմիր խաչի տեղի մասնաճյուղն այնտեղ ծավալել է որոնողական ու փրկարարական գործողություններ։
Երկրաշարժից տուժել է Դարբանդիհանի ամբարտակը, որը գտնվում է Տիգրիս գետի վտակի վրա, Սուլեյմանիայի նահանգում։ Հիդրոտեխնիկական կառույցին աննշան վնաս է պատճառվել, տեղի բնակիչների համար վտանգ չկա։
Առավել շատ զոհեր եւ ավերածություններ արձանագրվել են Իրանի Քերմանշահի եւ Իլամի նահանգներում։ Հենց այդ նահանգներին է բաժին ընկել երկրաշարժի հիմնական հարվածը։ «Mehr News»—ի տվյալներով՝ Քերմանշահի նահանգում մինչ այժմ չի գործում բջջային կապը, սակայն առավոտվա դեմ հաջողվել է մասնակիորեն վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ հեռախոսային կապը։
Մի շարք շրջաններում խմելու ջրի մատակարարման ընդհ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրաքի Քրդստանի Ինքնավարության իշխանությունները որոշել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 25—ին անկախության հանրաքվե անցկացնել, ինչը համարում են իրենց օրինական իրավունքը։ Իրաքի կենտրոնական իշխանությունը դեմ է հանրաքվեին՝ ժամանակավրեպ լինելու պատճառաբանությամբ։ Մանավանդ որ Բաղդադ—Արբիլ լուրջ տարաձայնություններ կան նավթի պաշարներով հարուստ Քիրքուքի պատկանելիության շուրջ, որը մասնակցելու է հանրաքվեին որպես ինքնավարության տարածք։ 
Սակայն Քրդստանի Ինքնավարության անկախությանը խիստ դեմ են նաեւ տարածաշրջանի երկրներից շատերը, առաջին հերթին՝ Թուրքիան, ապա՝ Իրանը։ Արեւմուտքը թեեւ կարեւորում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, սակայն իրականում հանրաքվեն կանխարգելելու ուղղությամբ լուրջ քայլ չի կատարում։ Իսկ ՄԱԿ—ը հայտարարել է, թե որեւէ ձեւաչափով չի մասնակցելու հանրաքվեին։
Թուրքիան, ի սկզբանե խիստ դեմ լինելով, դատապարտել է հանրաքվեն, հայտարարել, որ ջանք չի խնայելու այն կասեցնելու ուղղությամբ եւ շեշտել, որ երկրների տարածքային ամբողջականությունն այսօր առաջնային է։ Մյուս կողմից Անկարան հանրաքվեի դեմ ակտիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել հարեւան երկրների, այդ թվում նաեւ Իրաքի հետ։ Թեեւ նրանց փոխհարաբերություններում տարբեր հարցերի շուրջ առկա տարաձայնություններին, այդուհանդերձ, այժմ Անկարան ձգտում է համագործակցության եզրեր գտնել Բաղդադի հետ հանրաքվեն ձախողելու ուղղությամբ։ 
Թուրքիայի ԱԳ նախարար Չաուշօղլուի այսօր կայանալիք այցն Իրաք ըստ ամենայնի հենց այդ նպատակով է։ Չնայած այս առիթով Թուրքիայի ԱԳ նախարարության հրապարակած հայտարարության մեջ Չաուշօղլուի այցի նպատակը երկկողմ հարցերի շուրջ բանակցելն ու կարծիքներ փոխանակելն է։ Ըստ հայտարարության՝ նա հանդիպումներ է ունենալու երկրի նախագահ Ֆուադի, վարչապետի, ԱԳ նախարարի, խորհրդարանի նախագահի եւ թո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն եւ սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։
Ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ գոտիները կառավարող մարմինների եւ պետական գերատեսչությունների միջեւ։ Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ եւ բազմակողմ գործարար միջոցառումների եւ ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։ Հատուկ աշխատանքային խումբը ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։ Սուրեն Կարայանը եւ Աքբար Թորքանը հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ նպատակն է արդյունքում ստեղծել ԱՏԳ—ների մեկ ընդհանուր համակարգ, որը կդառնա տարածաշրջանային զարգացման էպիկենտրոնը։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը եւ Իրանի նախագահի խորհրդականը ամփոփել են իրանական պատվիրակության այցի մյուս արդյունքները եւս։ Նախօրեին Սուրեն Կարայանի եւ Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձեւավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների եւ արդյունաբերո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար եւ նշել, որ լիահույս է, որ այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները։ «Ես խիստ կարեւորում եմ հայ—իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ այսօր մեծ սիրով կքննարկեմ առկա ներուժի իրացման հնարավորությունները»,–նշել է Սուրեն Կարայանը։
Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ մտադիր են ծանոթանալ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերին եւ քննարկել Հայաստան—Իրան տնտեսական համագործակցությունը ։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ միջազգային փորձը վկայում է, որ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժը կարող են լինել ազատ տնտեսական գոտիների միջեւ ակտիվ փոխգործակցությունը, այս դեպքում՝ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի եւ Իրանի սահմանին գտնվող Արազ ԱՏԳ—ները։ Նախարարի խոսքով, այն կարող է նաեւ Հայաստանի հարավի եւ Իրանի հյուսիսի տարածաշրջանների զարգացման ընդհանուր ծրագրի հիմքը դառնալ։ Նախարարը նշել է, որ մի շարք երկրների գործարարների եւ պաշտոնյաների կողմից արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն այս երկխոսության շուրջ։ Երկու կողմերի համոզմամբ, անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի երկու ԱՏԳ—ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ։ Հանդիպմանը ներկա Արազ եւ Մեղրի ազատ տնտեսական գոտիների տնօրեններին հանձնարարվել է այս ուղղությամբ հստա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Իսլամական պետության» ձեռքերն արդեն հասել են Իրան։ Ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Թեհրանում կատարված կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը։ Երեկ մի խումբ զինված անձինք կրակ են բացել խորհրդարանի շենքում, մյուսներն էլ՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի այցելուների ուղղությամբ։ Հարձակումների հետեւանքով, ըստ Իրանի ՆԳՆ—ի, 12 մարդ է զոհվել, 42 վիրավոր կա։ Հայտնի է դարձել, որ ահաբեկիչները խորհրդարան են մտել կնոջ հագուստներով։
Խորհրդարան ներխուժած չորս ահաբեկիչներից մեկը շենքի չորրորդ հարկում պայթեցրել է իրեն, մնացյալները սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցների կողմից։
Պաշտոնական տվյալներով՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում հարձակումն իրականացրել է երկու զինյալ։ Նրանք զինված են եղել հրազենով, նաեւ մահապարտի գոտիներ են կրել։
Փոխհրաձգության ընթացքում կին ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, երկրորդը փորձել է փախուստի դիմել, բայց ոստիկանները կարողացել են չեզոքացնել նրան ու խանգարել են պայթեցնել ռումբը։
Ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակվողները երեքն են եղել, որոնցից մեկը թույն է ընդունել՝ ձերբակալվելուց խուսափելու համար։
Իրավապահներն ահաբեկիչների երրորդ խումբն են ձերբակալել, որը եւս հարձակում էր նախապատրաստում։ Ոչ ձերբակալվածների քանակը, ոչ ենթադրյալ թիրախը չի նշվում։
Իրանի հետախուզության նախարարությունը Թեհրանի բնակիչներին եւ հյուրերին խորհուրդ է տվել խուսափել հասարակական տրանսպորտից օգտվելուց։
ԻԻՀ—ում ՀՀ դեսպանությունն էլ հորդորել է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ եւ մարդաշատ վայրեր (մետրո, շուկա եւ այլն) այցելությունների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միացյալ Նահանգները շարունակում է զինել Սիրիայի քրդական կազմակերպություններին, մասնավորապես Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD) եւ Ժողովրդի պաշտպան միավորումներին (YPG)։ Մայիսի 22—ին զենքի հերթական մեծ խմբաքանակն է Իրաքից Սիրիա տեղափոխվել, ինչը բնականաբար արժանացել է Թուրքիայի խիստ բացասական հակազդեցությանը։ Վաշինգտոնը քրդական խմբերին դիտելով որպես ԻՊ—ի դեմ պայքարող ուժ, որոշել է զինել այդ խմբերին, ինչը Անկարայի խիստ դժգոհության պատճառ է դարձել, որտեղից հնչեցին նախազգուշացումներ ու սպառնալիքներ։ 
Նախագահ Էրդողանը շեշտել է, որ ԱՄՆ—ն պետք է հստակեցնի արդյոք իրենք դաշնակիցնե՞ր են եւ առաջ են գնալու միասին, թե՞ յուրաքանչյուրը գնալու է իր ընտրած ճանապարհով։ Վարչապետ Յըլդըրըմն էլ հայտարարել է, որ եթե ԱՄՆ—ն նման որոշում ընդունի, այն ոչ միայն բացասական հետեւանքներ կունենա Թուրքիայի, այլեւ ԱՄՆ—ի համար։ Անկարան նաեւ սպառնացել է, որ ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայի քրդական ուժերի դեմ։ Թուրքիան ձգտում էր ԱՄՆ—ին համոզել, որ ռազմական աջակցությունը տրամադրի «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը, որը լիովին ղեկավարվում է իր կողմից։
Անկարան սարսափում է այն մտքից, որ քրդերը հզորանալով, շատ հավանական է՝ իր սահմաններին կից ձեւավորեն քրդական ինքնավարություն։ Նաեւ մեծ հույսեր էր կապում նախագահ Թրամփի հետ։ Դեռեւս հունվարին Էրդողանը  դիվանագետների համաժողովին հայտարարել էր, թե համոզված է, որ տարածաշրջանային հարցերի շուրջ Թրամփի հետ համաձայնության են գալու։ Իսկ ԱԳ նախարար Չաուշօղլուն շեշտել էր, թե հավատացած է, որ ԱՄՆ նոր վարչակազմը նախորդ կառավարության «սխալները» չի կրկնի։ Անկարան իր նպատակներին հասնելու ուղղությամբ այլ քայլեր էր կատարում՝ ընդհուպ խիստ հակաիրանական դիրքորոշումներ ըն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էրդողանի լիազորություններն ավելացնող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջորդող շրջանն այնքան էլ հարթ չի անցնում։ Թուրքիայի տարբեր քաղաքներում արդյունքների հրապարակումից հետո սկսվել են հանրահավաքներ, որոնք չեն դադարել նաեւ ապրիլի 17—ի երեկոյան։ Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Էսքիշեհիրում։
«Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր պատկերը ցույց տվեց երկրի հասարակության մասնատվածությունն ու բեւեռացվածությունը,–նշել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։–Նախկինում նույնպես այդ բեւեռացվածությունը եղել է, սակայն ներկայումս այն խորացվեց։ Կարծում եմ, որ այդ իրավիճակն առաջիկայում դեռ տարբեր դրսեւորումներ կստանա»։
Այն, որ սահմանադրական հանրաքվեն կազդի Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, ըստ Լեւոն Հովսեփյանի, միանշանակ է։ Կառավարման համակարգի փոփոխությունից զատ, պետք է դիտարկել նաեւ իշխանությունների համակարգը, որի գագաթին Էրդողանն է։ Նրա ձեռքում է կենտրոնանում որոշումների կայացման գործընթացը։ Դա էլ ծնում է անկանխատեսելիություն։
«Ինչ վերաբերում է ԵՄ—ի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա, կարծում եմ, որ այդ գործընթացները հուսադրող չեն։ Հետագայում հարաբերություններում առկա լարվածությունը կշարունակվի»,–ասել է նա։
Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա Յայլոյանն էլ նկատել է, որ Թուրքիան նպատակ է դրել մինչեւ 2023 թվականը դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկը։ Հետեւաբար, կարեւոր է հարաբերությունների զարգացումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։ Թե այս համատեքստում առաջիկայում ինչ զարգացում կգրանցվի, փորձագետները դժվարանո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 329 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024