ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 15.11.2019, 09:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տարածաշրջան
« 1 2 ... 5 6 7

Փետրվարի 27—ին միջազգային ԶԼՄ—ները հայտնել են, որ Իսրայելի եւ Ադրբեջան միջեւ 1 միլիարդ 600 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել, որով Բաքուն Իսրայելից անօդաչու ինքնաթիռներ ու հակահրթիռային համակարգեր է գնելու։ Տեղեկությունը Թել Ավիվը հաստատել է։ Իսրայելի գաղտնի ծառայութունների (MOSSAD) նախկին ղեկավար Դենի Յաթումը անդրադառնալով այն հարցին, թե Իսրայելը օգտվելով Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունների լարվածությունից, ձգտում է էլ ավելի սերտացնել կապերն Ադրբեջանի հետ, եւ որ պայմանագիրը նաեւ նման նպատակ է հետապնդում, նշել է, թե դրա ստորագրման ժամանակը, հավանաբար, պատահականություն է, քանզի այն կարգավորելու, համաձայնեցնելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե դա համընկել է նպաստավոր պայմանների հետ, ապա կրկնակի շահավետ է Իսրայելի համար։
Սակայն Ադրբեջանը դեռեւս լռում է, ինչը, թերեւս, կարելի է պատճառաբանել նախ նրանով, որ պայմանագիրն ստորագրվել է Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում առաջացած խիստ լարվածության պայմաններում, երբ Թեհրանը Բաքվին մեղադրում է Իրանի միջուկային ոլորտի գիտնականների ահաբեկման հարցում «Մոսադի» հետ համագործակցելու մեջ։ Հետեւաբար, կարող է արժանանալ Թեհրանի խիստ բացասական հակազդեցությանը, ինչը, ըստ ամենայնի, այնքան էլ ցանկալի չէ Բաքվին։ Բացի այդ, նման քայլով Բաքուն նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին եւ խախտում միջազգային համաձայնագրերը։
Մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում առկա լարվածությանը եւ դրա դրդապատճառներին, այժմ ցանկանում ենք ներկայացնել իրանցի վերլուծաբանի տեսակետները խնդրո առարկայի վերաբերյալ։ Իրանի Իրանական ու եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Վալի Քուզեգար Քալեջին փետրվարի 25—ին, Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունների մասին կենտրոնի կայքում հրապարակել է «Լարվածության ուժգնա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 294 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուխտագնացություն, որ ձգվելու է մինչեւ Գանձասար

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի այցն Արցախ՝ հոբելյանական են համարում Ստեփանակերտում։
«Իմ լավագույն բարեկամ, ճանաչված գրող, հրապարակախոս նավագնաց, Արցախի հերոս Չորի Բալայանն էր գլխավոր «մեղավորը», որ ես սիրահարվեցի հայ ժողովրդին, արցախահայությանը եւ ուղիղ երկու տասնամյակ առաջ ոտք դրի այս հինավուրց հողի վրա։ Այն ժամանակ ծանր, մղձավանջային օրեր էր ապրում Արցախը, որին չորս կողմից շրջափակել էր Ադրբեջանը ու հազվագյուտ մարդկանց էր վիճակված ուղղաթիռով վայրէջք կատարել արցախյան որեւէ բնակավայրում։ 
Ամենուր վխտում էին ադրբեջանական օմոնականներն ու սաֆոնովյան պատժիչ ջոկատները, եւ հայերը դատապարտված էին հալածանքների ու բռնատեղահանման։ Ես զգացի, թե ինչպիսի հզոր կամք ունեն արցախցիները, եւ չէի կասկածում, որ անկախ ամենածանր փորձություններից, պայքարելու են մինչեւ վերջ։ 
Այսօր հպարտ եմ, որ իրենց արյամբ ազատագրված սեփական երկրի տերն են»,–ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի հետ ունեցած հանդիպումից հետո ասել է Ք. Քոքսը։
Նրա հետ ժամանած 30–հոգանոց պատվիրակության անդամների կազմում, որ ներգրավված են քաղաքագետներ, արվեստագետներ, բժիշկներ, դասախոսներ եւ ուսուցիչներ, իրենց այցը համարում են ուխտագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 309 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը դեմ է քվեարկել բանաձեւերին, որոնք «հստակեցնում են Աբխազիայից եւ Հյուսիսային Օսեթիայից Վրաստանի տարածք հարկադիր տեղահանվածների եւ փա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 273 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան
Հունիսի 29—ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ։
«Մեր երկրների միջեւ հարաբերությունները անկախության վերականգնումից ի վեր այսքան ակտիվ եւ օրինակելի չեն եղել»,–ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ ասաց Գրիգոլ Վաշաձեն։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հետեւելու երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մշակել հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրեր, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի եւ միջազգային հարաբերությունների խնդիրների շուրջ։
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին այս տարվա առաջին կեսին բարձրագույն եւ բարձր մակարդակով կայացած փոխայցելությունները՝ ընգծելով այդ դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը։ 
Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ—ների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման անհրաժեշտությանը, այս առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց հերթական խորհրդատվություններն անցկացնել  սեպտեմբերին։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 280 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն «ողջամիտ» է համարել Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեի առաջարկը՝ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ։ «Ասավալ—դասավալի» թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Աբխազիայից, Վրաստանը կարող է բանակցություններ սկսել առանց միջնորդների։ Շեւարդնաձեի խոսքով, Աբխազիան այլեւս երբեք չի դառնա Վրաստանի սովորական տարածաշրջան եւ կորսվել է որպես միացյալ պետության մաս։ Նա կարծում է, թե երկու երկրների ժողովուրդները կարող են գոնե խաղաղ գործակցել, հաղորդում է RBC—ն։


Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 288 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1-12 13-24 ... 49-60 61-72 73-79
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019