ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 17:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տարածաշրջան
« 1 2 ... 4 5 6 7 8 »

Հարեւան Թուրքիայի տասնյակ քաղաքներում բռնկված զանգվածային ցույցերը շարունակվում են։ Այդուհանդերձ՝ բողոքի ակցիաների կենտրոն Ստամբուլի ցուցարարները Թուրքիայի կառավարությանը ներկայացրին այն պահանջները, որոնց կատարման դեպքում կդադարեցվեն զանգվածային անկարգությունները։ Քանի որ ցույցերը սկսվեցին բնապահպանների բողոքի միջոցառումից, ովքեր դեմ էին հանդես եկել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտակայքում գտնվող Գեզի պուրակի ոչնչացման՝ իշխանությունների ծրագրերին, ապա առաջինը ցուցարարները պահանջում էին պահպանել պուրակը։
Ցուցարարները պահանջում են նաեւ լիակատար կերպով արգելել ոստիկաններին՝ կիրառելու արցունքաբեր գազ, պաշտոններից հեռացնել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար, ինչպես նաեւ ազատել Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր ակտիվիստներին։ Իշխանություններից ցուցարարները պահանջում են նաեւ ընդլայնել ժողովրդավարական ազատությունները, այդ թվում՝ խոսքի եւ արտահայտվելու իրավունքի ազատությունը։ Նրանք հայտարարեցին, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ապա ցույցերը Ստամբուլի կենտրոնում կշարունակվեն մինչեւ այդ պահանջների լիովին բավարարումը։
Ադանա քաղաքում երեկ վախճանվեց չորեքշաբթի ցուցարարների հետ բախումների հետեւանքով տուժած ոստիկանը։ Գիշերը Ադանայում հավաքվել էր մոտ 500 ցուցարարների խումբ, ովքեր շարժվում էին կառավարող կուսակցության տեղական գրասենյակի ուղղությամբ։ Պարբերաբար ամբոխից ոստիկանների ուղղությամբ քարեր էին թռչում։ Մոտ 4 ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայում իրավիճակը ծայրահեղ անհանգիստ է. այստեղ արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են զանգվածային ցույցերը կառավարության հրաժարականի պահանջով, որին մեղադրում են հասարակության իսլամացման մեջ։ Հազարավոր ցուցարարներ պարբերաբար ներխուժում էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակ։ Եթե նախորդ շաբաթվա ավարտին նրանք դա անում էին բնապահպանական լոզունգների ներքո՝ պահանջելով իշխանություններից դադարեցնել ծառահատումները Գեզի այգում զվարճանքների կենտրոնի կառուցման համար տեղ ազատելու նպատակով, ապա ներկայումս առաջին պլանում են քաղաքական կոչերը։ Նրանք պահանջում են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ—Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Ստամբուլի հնագույն Բեշիքթաշ շրջանում գիշերը տեղի ունեցած բախումներն ամենաարյունահեղն էին՝ ակցիաների մեկնարկից ի վեր։ Մզկիթները, խանութները եւ համալսարանը ժամանակավորապես վերածվել են վիրավորներին օգնելու բժշկական կետերի։ Բողոքի միտինգի մասնակիցները գիշերվա ընթացքում բարիկադներ են պատրաստել. գիշերային ակցիային մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ։ 
Թուրքիայի մայրաքաղաքում իրավապահ մարմինները մի քանի անգամ կասեցրել են հազարավոր թուրքերի փորձերը՝ ներխուժելու այն տարածքը, որտեղ տեղակայված են կառավարական շինություններն ու Էրդողանի նստավայրը։ Քաղաքի տարբեր մասերում բռնկվում են ուժեղ բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Լրատվական գործակալությունների տվյալներով, Անկարայում ձերբակալվել է մոտ 200 մարդ, իսկ ողջ Թուրքիայում՝ մոտ 2 հազար։
Մայրաքաղաքում ոստիկանական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դամասկոսի արվարձաններում անդադար կրակոցների եւ պայթյունների ձայներ են լսվում։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանը՝ ավելացնելով, որ ամենուրեք սեւ ծուխ է երեւում։ Նրա խոսքով՝ բախումներն ակտիվացել են նաեւ Հալեպի Նոր գյուղ եւ Սուլեյմանիա թաղամասերում։
Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները շարունակվել են, մասնավորապես, Հալեպի Սալահ ադ Դին, Աամարիա, Հաշքալ, Թել ազ Զարազիր թաղամասերում, որտեղ մեծ քանակությամբ զենք է առգրավվել։
Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները բախումներ են ունեցել զինված խմբավորման հետ, որոնք Հալեպ—Ռակկա ճանապարհին քաղաքացիներ են առեւանգել։ Տեղի ունեցած բախումների հետեւանքով զինված խմբավորման անդամները ձերբակալվել են։
Զինված խմբավորումը Դամասկոսի Զամալկա արվարձանում քաղաքացիների է առեւանգել, որոնց թվում՝ նաեւ կանանց։ Առեւանգվածները սպանվել են քաղաքացիների աչքի առջեւ, դիերը՝ հավաքվել Աշ շեյխ Ասքար մզկիթում։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ մզկիթում հայտնաբերվածների թվում հայերի վեց հոգանոց ընտանիքի անդամներ են։ Վահե Շահինյանը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությունը։ 
Արյունալի բախումներ են տեղի ունեցել նաեւ Իդլեբ քաղաքում, որտեղ զինյալներն օգոստոսի 29—ի առավոտյան հարձակվել են ռազմական օդանավակայանի վրա։ Չնայած զինյալների մեծ թվաքանակին՝ զինված ուժերին հաջողվել է հակակարված տալ։ Զինյալներից շատերը ձերբակալվել են։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «Ադ Դունիա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 538 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դամասկոսի ամենամոտ եւ ապահով Ջառամանա արվարձանում, որտեղ 70 տոկոս բնակչությունը քրիստոնյա է եւ ավելի քան 250 հայ ընտանիք է ապրում, երեկ գիշեր 2 ականապատ մեքենա է պայթել։ Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ Ջառամանայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ Օգոստոսի 27–ին Դամասկոսի համար բավական ծանր օր է եղել, քաղաք տանող գրեթե բոլոր ճանապարհները փակ են եղել, անդադար ռմբակոծություն է տեղի ունեցել եւ շատ տներ են ավերվել։
Հալեպի թաղամասերում օգոստոսի 27—ի լույս 28—ի գիշերը համեմատաբար խաղաղ է անցել։ 
Կրակոցների ձայներ լսվել են, սակայն լինում են պահեր, որ դրանք բավականին երկար են տեւում, որոշ ժամանակ էլ՝ շատ կարճ։ Հեռախոսակապը մոտ մեկ շաբաթ գործել է, սակայն օգոստոսի 27—ի կեսօրին կրկին խափանվել։ Չի գործում նաեւ համացանցը. էլեկտրականությունը չի խափանվում։ Երեկ կեսօրին հայաշատ թաղամասերին բավական մոտ եղել են շատ ուժեղ ռմբակոծություններ, որոնք կարճ են տեւել։ 
Սիրիայի զինված ուժերը բնակիչների հետ համագործակցության արդյունքում Հալեպի ալ Իզաա, Աամարիա, Թել ազ Զարազիր թաղամասերը մաքրել են զինյալներից, նրանցից շատերը սպանվել են եւ ոչնչացվել, իսկ զենքերը առգրավվել են։ Զինված ուժերը հաջողությունների են հասել նաե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 538 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայի զինված ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին Համայի թաղամասերում եւ մոտակա գյուղերում։ Տեղի բնակիչների հետ համագործակցության շնորհիվ՝ կառավարական ուժերին հաջողվել է ձերբակալել տասնյակ զինյալների, ոչնչացնել նրանց զինապահոցները։ 
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հետապնդումները եւ բախումները շարունակվում են նաեւ Հալեպի թաղամասերում։ Հալեպի ալ Իզաա թաղամասում զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերը, նրանցից շատերը ձերբակալվել են։ Մեծ թվով զինյալներ են ոչնչացվել Կուստուլ Հարամի եւ Սեյֆ ադ Դաուլա թաղամասերում, նաեւ կանխվել է զինված խմբավորման մուտքը Հալեպի ալ Միդան թաղամաս։ Զինյալների խումբ է հայտնաբերվել Շեյխ Խադար թաղամասի դպրոցում եւ ձերբակալվել։
Զինված բախումներ են տեղի ունեցել նաեւ Հալեպի Ադնան, Մարաա, ալ Աթարիբ գյուղերում։ Զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերով լի 40 մեքենաներ։ Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա գյուղաքաղաքում, որտեղ հիմնականում սուննիներ են բնակվում, բախումների հետեւանքով զոհվել է 25 մարդ, եւս 200—ը վիրավորվել են։
Երեկ համացանցում տարածվել էր հայտարարություն, թե Սիրիայի «Հեղափոխության գերագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 1—ին Կիպրոսը Դանիայից կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը՝ այսպիսով դրան հաջորդող 6 ամիսներին առաջին անգամ նախագահելով Եվրամիությունում։
Կիպրոսի նախագահությունը համընկնում է կառույցի համար ռիսկային ժամանակահատվածի հետ. ԵՄ երկրների առաջնորդներն այդպես էլ համաձայնության չեն գալիս եվրոգոտուն եւ տնտեսական իրավիճակին առնչվող մի շարք հարցերի կարգավորման մեթոդների շուրջ։ Ֆրանսիայի նոր նախագահի պարագայում տարաձայնությունները սրվել են. Գերմանիան դեմ է արտահայտվում Օլանդի առաջարկած եվրոպարտատոմսերի գաղափարին։
Կիպրոսն իր նախագահության օրոք պետք է նաեւ «մոնիտորինգային» կեցվածք ընդունի Հունաստանի հանդեպ, որին ԵՄ վերջին գագաթնաժողովը որոշեց թողնել եվրոգոտում միայն այն պայմանով, որ Աթենքի ապագա կառավարությունը կշարունակի կառուցվածքային բարեփոխումները։
Կիպրոսի նախագահության ստանձնումից առաջ՝ հունիսի վերջին, ԵՄ երկրների նախագահները կրկին հավաքվելու են Բրյուսելում՝ քննարկելու կառույցի ֆինանսական հայեցակարգը 2014—2020 թվականների համար։ Այս քննարկումները կշարունակվեն նաեւ Կիպրոսի նախագահության ժամանակ։
Կիպրոսի նախագահությունը կառանձնանա նաեւ Թուրքիայի համար. այդ երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կիպրական նախագահության դեպքում դադարեցնելու են ԵՄ—ի հետ բանակցությունները։
Նիկոսիա կատարած իր այցի ժամանակ ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը ելույթ է ունեցել Կիպրոսի պառլամենտում՝ մասնավորապես, ասելով, որ չնայած Եվրոպան ապր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 534 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայի Հոմս քաղաքում հարձակում է եղել հայկական եկեղեցու և «Իսահակյան» հայկական դպրոցի վրա: Այս մասին մայիսի 22–ին հայտնել էր «Nouvelle d'Armenie»–ն։ Հարձակվողները եղել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ:
Ընդդիմադիրների գրոհած դպրոցը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն և ենթարկվում է Դամասկոսի հայոց թեմին: Հայկական դպրոցը գտնվում է Համիդիա շրջանում, որը բնակեցված է մեծամասամբ քրիստոնյա արաբներով:
Ընդդիմադիր ուժերը, որոնք թալանել են հայկական եկեղեցին, դպրոցը վերածել են հիվանդանոցի և իրենց հանգստավայրի: Սիրիական բանակը զերծ է մնում տվյալ շրջանին հարվածելուց, քանի որ այնտեղ քաղաքացիական մեծ բնակչություն կա:
Ինչպես eMedia.am–ի հետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրվել են նոր զինատեսակներով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինանոցը համալրվել է նոր զինատեսակներով: Խոսքը գնում է նոր ուղղաթիռների, զրահատրանսպորտների ու այլ զինատեսակների մասին:
Մասնավորապես, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինանոցը համալրել է ավիացիոն ջոկատը՝ բաղկացած ռուսական արտադրության Ми-35М տիպի 8, Ми-17-v1 տիպի 4 և Ми-8 տիպի 1 ուղղաթիռներից: Բացի այդ սահմապահ զերքերը համալրվել են Թուրքիայից գնված Cobra, VPT 7 Land-ROVER defender զրահատրանսպորտներով:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 4—ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում տված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Իրանի դեսպանը այդ երկրում հրավիրվել է ԱԳ նախարարություն, որտեղ նրանից բացատրություններ են պահանջվել ապրիլի 1—ին Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» համաժողովի վերաբերյալ Իրանի պաշտոնյաների արտահայտած տեսակետների առնչությամբ։ Դավութօղլուն հավելել է, որ այդ մասին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ, ով շեշտել է, թե այդ տեսակետներն Իրանի պաշտոնական դիրքորոշումը չեն։ Իրանական «Irna» գործակալությունն ապրիլի 5—ին նշել է, որ Սալեհին հայտնել է, թե երկրի արտաքին քաղաքականության առնչությանբ իրավասու են կարծիք հայտնելու միայն հեղափոխության առաջնորդը, նախագահը եւ ԱԳ նախարարը՝ այս շրջանակից դուրս արտահայտված տեսակետները հավաստի չեն։ Թեեւ Թուրքիայի ԱԳ նախարարը չի նշել, թե խոսքն ում մասին է, սակայն հայտնի է, որ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանում անդրադառնալով «Սիրիայի բարեկամներ» համաժողովին եւ խիստ քննադատելով, շեշտել էր, թե տարածաշրջանի ժողովրդավարացման հարցով մտահոգվածներն ինչու չեն խոսում Բահրեյնում եւ այլ երկրներում տիրող բռնապետական իշխանությունների մասին։ Սա այն դեպքում, երբ մարտի 29—ին Լարիջանին վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թեհրան—Անկարա փոխհարաբերությունները սերտ բարեկամական գնահատելով, հույս էր հայտնել, թե Թուրքիայում ՆԱՏՕ—ի հակաօդային համակարգի տեղակայման հարցը եւս կարելի է լուծել կողմերի մտերիմ բարեկամական բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով։
Նշենք, որ Դավութօղլուն մարտի 28—29—ը Թուրքիայի վարչապետ Էրդողանի իրանյան այցի ընթացքում ուղեկցում էր նրան, որտեղ իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի հիմնահարցը եւ Իրանի միջուկային ծրագրերն են եղել։ Մարտի 29—ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցելուց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» կուսակցության աջակիցներին արդեն մի քանի օր է ինչ զանգվածաբար հարցաքննությունների են հրավիրում` փորձելով պարզել` ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել աջակցել նորաստեղծ ընդդիմադիր շարժմանը:
Ընդդիմության կողմնակիցներին հարցաքննում են երկրի Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները, որոնց հետաքրքրում է հատկապես շարքային քաղաքացիների` ընդդիմությանը ցուցաբերած ֆինանսական օգնությունը:
Վրացական աղբյուրների պնդմամբ` հարցաքննության ծանուցագրեր են ուղարկվել Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների։
Amnesty International կազմակերպության Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Նատալյա Նոզաձեն «Ազատություն» ռադոիակայանի վրացական ծառայությանը փոխանցել է. - «Մենք կոչ ենք անում Վրաստանի  իշխանություններին շատ զգուշորեն գործել եւ զերծ մնալ մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց: Հայտնի են դեպքեր, երբ հարցաքննությունները տեւում են մի քանի ժամ, եւ դրանց ընթացքում ընդդիմության ակտիվիստին նույն հարցն է տրվում` ինչո՞ւ ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Վրաստանի ամեն երկրորդ բնակիչը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրական վտանգ ու սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար: Սա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի պատվերով Վրաստանում փետրվարի վերջին եւ մարտի սկզբին անցկացված հարցման արդյունքները:
Չորեքշաբթի օրը Թբիլիսիում հրապարակված այս հետազոտության նպատակն էր պարզել Վրաստանում տիրող տրամադրությունները` հատկապես երկրի քաղաքացիների վերաբերմունքը արտաքին քաղաքականության խնդիրներին:
Հարցման մասնակիցների 30 տոկոսը, անդրադառնալով ռուս - վրացական հարաբերությունների ներկա վիճակին, նշել է, որ պաշտոնական Մոսկվան իրոք վտանգ է ներկայացնում Վրաստանի համար։ Դրա հետ մեկտեղ, այդ սպառնալիքը, հարցվածների այս մի խմբի համոզմամբ, երբեմն չափազանցված է ներկայացվում վրացական հանրությանը:
Հարցմանը մասնակցած վրացիների եւս 8 տոկոսն էլ նշել է, որ Ռուսաստանն ընդհանրապես որեւէ վտանգ վրացական պետականության գոյությանը չի ներկայացնում:
Ինչ վերաբերում է արեւմտյան կառույցների հետ Վրաստանի հարաբերություններին, ապա հարցվածների ճնշող մեծամասնությունը` 74 տոկոսը աջակցում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության` Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը:
Հարցվածների 70 տոկոսը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Հետազոտության մասնակիցների 59 տոկոսը, սակայն, դժվարացել է նշել, թե, իրենց կարծիքով, ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 534 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

33-ամյա Արման Շարոպետրոսյանը, 39-ամյա Կարեն Մարկոսյանը, 28-ամյա Արտուշ Մարգարյանը եւ 28-ամյա Քրիստինե Օհաջանյանը մեղավոր են ճանաչվել մի շարք հոդվածներով: Նրանցից յուրաքանչյուրին ամեն մի ծանր հանցանքի համար 30 տարվա ազատազրկում է սպառնում: Եվ ընդհանուր առմամբ, նշվում է, որ մի քանի հոդվածներով մեղադրվող Շարոպետրոսյանը հնարավոր է դատապարտվի 164 տարվա ազատազրկման, մյուսներին եւս մի քանի տասնյակ տարվա ազատազրկում է սպառնում:
The Washington Post-ը գրում է, որ հանցավոր խումբը 6 տարվա ընթացքում ավելի քան 10 միլիոն դոլար է հափշտակել: Այս  մասին ասել է գլխավոր դատախազի օգնական Լենի Բրյուերը:
Ըստ դատախազության` խմբի պարագլուխը Արման Շարոպետրոսյանն է:
Հանցախմբի հիմնական անդամներից բացի, այս բազմաճյուղ գործում ընդհանուր առմամբ 20 մեղադրյալ է ներգրավված։
Ըստ գործի նյութերի, բանտում նստած Շարոպետրոսյանը` իր հանցակից Անգուս Բրովնի հետ, անօրինական ձեւով մեկուսարան բերված բջջային հեռախոսի միջոցով համակարգել է խմբի աշխատանքների սխեմաները, գողանալու համար տասնյակ մարդկանց սոցիալական անվտանգության համարներ, ծննդյան տարեթվեր, անձնական այլ տվյալներ, որոնց միջոցով գումարներ են հանել նրանց բանկային հաշիվներից, գումարներ կանխիկացրել, կեղծված ստորագրություններով չեկեր են դուրս գրել:
Նրանց հանցագործություններից տուժել են տասնյակ մարդիկ Կալիֆորնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Թեքսասում:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024