ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 09:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 23 » Անկախության հանրաքվեն մերձեցնում է Իրանին ու Թուրքիային
16:35
Անկախության հանրաքվեն մերձեցնում է Իրանին ու Թուրքիային

Իրաքի Քրդստանի Ինքնավարության իշխանությունները որոշել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 25—ին անկախության հանրաքվե անցկացնել, ինչը համարում են իրենց օրինական իրավունքը։ Իրաքի կենտրոնական իշխանությունը դեմ է հանրաքվեին՝ ժամանակավրեպ լինելու պատճառաբանությամբ։ Մանավանդ որ Բաղդադ—Արբիլ լուրջ տարաձայնություններ կան նավթի պաշարներով հարուստ Քիրքուքի պատկանելիության շուրջ, որը մասնակցելու է հանրաքվեին որպես ինքնավարության տարածք։ 
Սակայն Քրդստանի Ինքնավարության անկախությանը խիստ դեմ են նաեւ տարածաշրջանի երկրներից շատերը, առաջին հերթին՝ Թուրքիան, ապա՝ Իրանը։ Արեւմուտքը թեեւ կարեւորում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, սակայն իրականում հանրաքվեն կանխարգելելու ուղղությամբ լուրջ քայլ չի կատարում։ Իսկ ՄԱԿ—ը հայտարարել է, թե որեւէ ձեւաչափով չի մասնակցելու հանրաքվեին։
Թուրքիան, ի սկզբանե խիստ դեմ լինելով, դատապարտել է հանրաքվեն, հայտարարել, որ ջանք չի խնայելու այն կասեցնելու ուղղությամբ եւ շեշտել, որ երկրների տարածքային ամբողջականությունն այսօր առաջնային է։ Մյուս կողմից Անկարան հանրաքվեի դեմ ակտիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել հարեւան երկրների, այդ թվում նաեւ Իրաքի հետ։ Թեեւ նրանց փոխհարաբերություններում տարբեր հարցերի շուրջ առկա տարաձայնություններին, այդուհանդերձ, այժմ Անկարան ձգտում է համագործակցության եզրեր գտնել Բաղդադի հետ հանրաքվեն ձախողելու ուղղությամբ։ 
Թուրքիայի ԱԳ նախարար Չաուշօղլուի այսօր կայանալիք այցն Իրաք ըստ ամենայնի հենց այդ նպատակով է։ Չնայած այս առիթով Թուրքիայի ԱԳ նախարարության հրապարակած հայտարարության մեջ Չաուշօղլուի այցի նպատակը երկկողմ հարցերի շուրջ բանակցելն ու կարծիքներ փոխանակելն է։ Ըստ հայտարարության՝ նա հանդիպումներ է ունենալու երկրի նախագահ Ֆուադի, վարչապետի, ԱԳ նախարարի, խորհրդարանի նախագահի եւ թուրքմեն քաղաքական գործիչների հետ։ Այցելելու է նաեւ Արբիլ՝ նախագահ Մաասուդ Բարազանիի հետ հանդիպելու նպատակով։ Ակնհայտ է, որ բանակցելու է հանրաքվեի շուրջ, նրան հորդորելու է հրաժարվել այդ քայլից։ Սա այն դեպքում, երբ նախօրեին Բարազանին հայտարարել է, որ ցանկացած ճնշումների պայմաններում անկախության հանրաքվեից ինքնավարությունը չի հրաժարվելու՝ ընդգծելով, որ այն նաեւ չի հետաձգվելու։ 
Նշենք, որ դեռեւս օգոստոսի 11—ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բարազանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է հետաձգել հանրաքվեն։ Փաստորեն ինքնավարությունը մերժել է նաեւ ԱՄՆ—ի պահանջը։ Բարազանին միաժամանակ շեշտել է, որ ձախողվել են ինքնավարության բոլոր ջանքերը Բաղդադի հետ փոխհարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ուստի անհրաժեշտ է ձեւավորել անկախ ժողովրդավար Քրդստան, որը բարիդրացիական փոխհարաբերություններ կունենա Իրաքի հետ։ Նա, անդրադառնալով Իրաքի Քրդստանի անկախությանն ի սկզբանե Իրանի, Թուրքիայի եւ Սիրիայի դեմ լինելուն, հայտարարել է, որ ինքնավարությունն իր հարցերը լուծում է եղբայրական Իրաքի հետ, ինչը որեւէ առնչություն չունի նշյալ երկրների քրդերի հետ, թեեւ հովանավորում է նրանց հարցերի խաղաղ կարգավորումը։ 
Այսուհանդերձ, որքան մոտենում է հանրաքվեի օրը, հարեւան երկրների ջանքերը այն կասեցնելու առնչությամբ էլ ավելի ակտիվ բնույթ են կրում։ Թերեւս, Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Հորդանան եւս հենց այս համատեքստում պետք է մեկնաբանել։ Մանավանդ որ նա մեկնելուց առաջ տված հարցազրույցում անդրադարձել է քրդական հարցին եւ կարեւորել Իրանի հետ ռազմական ու անվտանգության առումով համագործակցությունը, որի շրջանակներում, ըստ նրա, այդ երկրները ընդդեմ PKK—ի համատեղ գործողություններ են իրականացնելու Իրաքի հյուսիսում, մասնավորապես Ղանդիլի լեռներում ու Սանջարում։ Իրանը եւս բազմիցս դեմ է հանդես եկել անկախության հանրաքվեին անգամ ամենաբարձր  մակարդակով։
Իրանն ու Թուրքիան, լինելով տարածաշրջանային գերտերություններ, մրցակից երկրներ են, որոնք ձգտում են առաջնորդի դեր ստանձնել Միջին Արեւելքում։ Բացի այդ, նրանց շահերը խիստ հակասական են Սիրիայի, Իրաքի եւ Եմենի հարցերում։ Սակայն դատելով վերջին զարգացումներից՝ կարելի է ասել, որ նրանց մերձեցնում է քրդական հարցում տեսակետների գրեթե լիովին համընկնումը։ Դա են վկայում Թեհրանից եւ Անկարայից հնչած տարբեր, այդ թվում՝ ռազմական եւ անվտանգության ոլորտներում, համագործակցության ընդլայնման վերաբերյալ հայտարարություններն ու դիվանագիտական բառապաշարի ջերմության նկատելի միտումները։ Դրա վկայությունն է Իրանում իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այցը Թուրքիա։ Գեներալ Մոհամեդ Հոսեյն Բաղերին իր այցը պատճառաբանել է տարծաշրջանային վերջին զարգացումներով։ Ըստ ամենայնի «վերջին զարգացումներ» ասելով գեներալը նկատի է ունեցել Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն։ Այսուհանդերձ, հաշվի առնելով, որ Իրանի քրդերի մեծամասնությունը հակված չէ անկախանալու, բացի այդ, քրդերն իրանական ծագում ունեն, ենթադրելի է, որ Իրաքի Քրդստանի անկախանալն առավելապես լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար։
Ոչ միայն տարածաշրջանի երկու գերտերություններն են խիստ դեմ հանրաքվեին, այլեւ ինքնավարության որոշ կուսակցություններ, որոնք բնականաբար հովանավորվում են հանրաքվեին դեմ երկրների կողմից։ Այսուհանդերձ հանրաքվեն տեղի է ունենալու, եւ հաջողության հավանականությունը շատ մեծ է։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

 

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024