ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 28 » Ադրբեջանցիները պաշտպանել են Ագրամունտին
12:26
Ադրբեջանցիները պաշտպանել են Ագրամունտին

ԵԽԽՎ—ն ընդունեց նախագահի իմպիչմենտը նախապատրաստող բանաձեւը

Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում շարունակվել է ԵԽԽՎ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձեւը՝ 154 կողմ, 30 դեմ եւ 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Բանաձեւը ներկայացնում էր շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն։
Այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ, որը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում։
Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։
Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ, ու այն ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների երկու երրորդի հավանությունը։
ԵԽԽՎ—ն ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով ենթադրվում են լրացումներ կանոնակարգում, ինչը թույլ կտա սկսել Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու գործընթացը, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունված ընթացակարգին համահունչ ստորագրություններ հավաքել։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը. «Դրա համար արդեն կա նախատեսված համապատասխան ընթացակարգ, այդ ընթացակարգին համահունչ՝ ստորագրություններ պետք է հավաքվեն՝ գործընթացը սկսելու համար։ Կարծում եմ՝ Վեհաժողովի անդամները ձեռնամուխ կլինեն այդ ստորագրությունների հավաքման գործընթացին եւ, ըստ էության, անվստահության գործընթացն սկսելուն»։
Նրա խոսքով, ավելի հստակ եւ մանրամասն, թե երբ այդ ամենն իր տրամաբանական հանգուցալուծմանը կհասնի, ժամանակը ցույց կտա. «Իսկ ընդհանուր առմամբ, հինգշաբթի օրը կանոնակարգի հարցերով հանձնաժողովը լրիվ այդ գործընթացի հիման վրա կզրկի Ագրամունտին բոլոր հնարավոր տարբերակներով Վեհաժողովի անունից հանդես գալու հնարավորությունից»։
Մի քանի օրում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահության գործընթացը ավարտին կմոտենա՝ «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Կարծում եմ՝ այս քննարկումներն ուղղակիորեն բացահայտեցին նրանց, ովքեր տարիներ շարունակ կարողացել են թաքնված կերպով իրականացնել Ադրբեջանի լոբբինգը։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը նույնպես չկարողացավ զսպել էմոցիաները եւ սկսեց պաշտպանել Ագրամունտին, ով երեկ երեկոյան ուղղակիորեն փախել էր Իսպանիա։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը բղավում էր, որ այս փոփոխությամբ հայկական կողմն է շահագրգիռ, այո, սակայն սա միայն Ագրամունտի հարցը չէ, այլեւ բոլոր այն պաշտոնյաների, ովքեր տարիներ շարունակ ներգրավված են եղել կոռուպցիոն գործընթացներում եւ եվրոպական արժեքները ոտնահարելով՝ ԵԽԽՎ—ն վերածել են բաց աճուրդի»,—նշել է Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ այժմ բավականին լուրջ աշխատանք է տարվում հենց հանձնաժողովների ներսում, քննարկվում են բազմաթիվ այլ հարցեր։ 
ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում նաեւ «Եվրոպայի խորհրդում ԶԼՄ—ների նկատմամբ ճնշումները, առեւանգում սահմանի միջոցով» թեմայով քննարկումներ են տեղի ունեցել։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի» գործադիր տնօրեն Էմին Հուսեյնովի խոսքով՝ քննարկումը հիմնականում ընթացել է Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների շուրջ։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 366 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024