Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Կրթություն և գիտություն
Հայաստանում հայերենից բացի այլ լեզու պետական լեզու չի դառնա. մեր երկրի պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է, եւ սա փոփոխության ենթակա չէ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս միտքը շեշտեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
Լրագրողները ցանկացան ճշտել. փաստորեն, վերջին օրերին տարածված խոսակցությունները ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին, ճիշտ չէ՞։
Ի պատասխան՝ Լեւոն Մկրտչյանը նախ խնդրեց անընդհատ չբարձրացնել ՀՀ—ում պետական լեզվի փոփոխման կամ այդ օրենքի վերանայման հարց, քանի որ այն երբեք չի կարող փոխվել։ Եվ ապա ընդգծեց. «Մեկընդմիշտ ֆիքսեք, չի դառնում։ ՀՀ—ն անկախ երկիր է, եւ եկեք մենք մեզնից չվախենանք եւ մեր ուժերին վստահենք»։
Որպեսզի խնդրո առարկան թյուրիմացության տեղիք չտա, նախարարը պարզաբանեց, որ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետեւ եթե Հայաստանն ուզում է ունենալ գիտակրթական ներուժ ունեցող տարածք, ապա մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվին փայլուն տիրապետելուց զատ, ունենան օտար լեզուների իմացություն. «Եվրոպական երկրներում արդեն ռեալ երեք լեզվի գործածություն է, մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի հարց»։
Նախարարը բացատրեց նաեւ, որ հստակ տարանջատել է պետք լեզվի պետականացման եւ լեզվի զարգացման հայեցակարգերը. «Այս երկու հարցը իրարից տարանջատեք, խնդրում եմ...»։
Լեւոն Մկրտչյանն, ի դեպ, խոսքն ուղղեց նաեւ մասնագիտական շրջանակների
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի ՏՏ համայնքը ձգտում է հայտնվել ամենանորարար երկրների թոփ 20—ում
Հայաստանի ինովացիոն ռազմավարության հիմնական առաջնահերթությունների սահմանման ու լուծումների ձեւակերպման տեսլականով մեկնարկեց եւ ընթացավ 4—րդ ամենամյա բիզնես ինովացիոն ֆորումը։ Երկօրյա միջոցառման կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, որը մեկ հարկի տակ էր համախմբել տեխնոլոգիական, կրթական եւ ձեռներեցության ոլորտների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ միջազգային բանախոսների 6 երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Թայվան, Բուլղարիա, Իսրայել, Վրաստան)։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ֆորումի առանցքում ինովացիոն տնտեսություն ստեղծելու ռազմավարության ձեւավորման հարցերն էին՝ ներառյալ ինովացիաների միջոցով բիզնես գործընթացների զարգացման, նորարարական ապրանքների ու ծառայությունների տրամադրման, որակյալ կադրերի պատրաստման, կրթական համակարգ—ՏՏ ոլորտ համակարգված աշխատանքի հաստատման մոտեցումները։
ԻՏՁՄ տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը վերահաստատեց միության՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու նպատակը։ «Հայաստանն այսօր աշխարհի ինովացիոն երկրների վարկանիշում 60—րդ տեղում է։ Պետք է այնպես անել, որ 2018—ին Հայաստանը տեղ գտնի ամենանորարար երկրների լավագույն 20—ում։ Վերցնելով այն պոտենցիալը, որն այսօր կա ՏՏ եւ կրթական համակարգում, այն տաղանդը, որը սփռված է ամբողջ Հայաստանում՝ պետք է դա դարձնենք ինովացիոն ծառայություն, ինովացիոն առաջընթացի առարկա»,—ասաց նա։
Տնտեսագիտությա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին եւ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ 2016 թ. հուլիսի 7–ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ նախապատրաստել հանրակրթության հիմնախնդիրների եւ բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների թեմայով խորհրդակցություններ եւ դրանցից բխող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ։
Վարչապետին զեկուցվել է, որ մասնագիտական քննարկումների եւ առաջարկների հիման վրա մշակվել է կրթության որակի, արդյունավետության բարձրացման եւ հասանելիության ապահովման վերաբերյալ համալիր փոփոխությունների փաթեթ։ Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ներկայացված առաջարկությունները։
Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են, պետք է ստեղծել մատչելի ու մրցունակ կրթական ծրագրեր եւ ըստ անհրաժեշտության վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը։
|
Այն երկիրը, որն ունի գիտելիքի հենքի վրա հիմնված տնտեսություն, եւ հասարակության զարգացումն էլ հիմնված է գիտության ձեռք բերած հաջողությունների վրա, ապա այդ երկրի տնտեսությունը գտնվում է շահեկան դիրքերում։ Այս մասին երեկ «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողովի բացմանն ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով, հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակ նման գիտաժողովի անցկացումը կարեւոր նշանակություն ունի։
«Հանրության շրջանում հաճախ բարձրացվում են հարցեր, թե մեր գիտությունը ինչ կարող է անել մեր երկրի պաշտպանության խնդիրների իրականացման համար։ Իհարկե, դրանք հասարակ հարցեր չեն, բայց ՏՏ ոլորտը Հայաստանի գիտության ամենազարգացած ճյուղերից է, եւ հույս ունեմ, որ մենք ապագայում լուրջ հաջողություններ կունենանք»,— ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։
ԳԱԱ նախագահը նշեց, որ իրենք այստեղ են, որպեսզի լսեն եւ ձեւակերպեն այն խնդիրները, որոնք այսօր կարեւորում են երիտասարդ մասնագետները. «Բարձրացված բոլոր հարցերը կքննարկենք, բոլոր առաջարկները կուսումնասիրենք եւ կաջակցենք դրանց լուծմանը»։
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի խոսքերով, Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը խիստ կարեւորվում է, ուստի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք կարեւոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման համար։
«Այս ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններ՝ իրենց բարձրակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստան են ժամանել այնպիսի խոշոր գիտնականներ, որոնց բարձր ինտելեկտը, ստեղծագործական տաղանդը, գիտական գործունեությունը զինել են ողջ մարդկությանը։ Այս մասին «Նոբելյան օրեր Երեւանում» միջոցառման բացմանն ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը։
«Մենք բարձր ենք գնահատում մեր գիտական ներուժը, մեծ հարգանք ունենք կրթության ավանդույթների նկատմամբ, բայց ունենք մի մեծ ցանկություն, որ այս 5 օրերի ընթացքում նոբելյան մրցանակակիրների օգնությամբ իրականում ստեղծենք եւ գործի մեջ դնենք գիտական նոր ծրագրեր ու ուղղություններ, ինչը թույլ կտա մեր երիտասարդներին, աշակերտներին ընդգրկվել այն ուղղությունների մեջ, որոնք առաջնորդում են Հայաստան ժամանած նոբելյան մրցանակակիրները»,–նշեց Միքայել Նարիմանյանը՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունեն Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրների դասախոսություններից։
Հիշեցնենք, որ ապրիլի 12—16—ը Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ Երեւանում հանդես են գալու դասախոսություններով։ Մասնակիցների թվում են Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), Դան Շեխտմանը (Իսրայել), Ջոն Ուորենը (Ավստրալիա) եւ Էյիթի Նեգիսին (Ճապոնիա)։
«Նրանք կներկայացնեն գիտության այն ուղղությունները, ճյուղերը, դաշտը, որտեղ հասել են չափազանց բարձր արդյունքների։ Այդ արդյունքներն այսպես թե այնպես կապված են բժշկության, բժշկագիտության հետ եւ հզորացնում են մեր բժշկագիտությունը, բժշկական կրթությունը»,–նշեց Միքայել Նարիմանյանը։
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում թվային հեռուստատեսության ենթակառուցվածքները ստեղծվել են դեռեւս նախորդ տարվա հունիսին, Հայաստանի ողջ տարածքում այսօր առկա է թվային հեռարձակում՝ զուգահեռաբար անալոգային հեռարձակմանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։
Նա նշեց, որ անընդհատ հնչում է միեւնույն հարցը՝ «այդյո՞ք հնարավոր չէր խուսափել հեռուստատեսության թվայնացումից, առկախել գործընթացը կամ իրականացնել ավելի ուշ», ապա տվեց հարցի պատասխանը. «Թվայնացման գործընթացը հայաստանյան ներքին պրոցես չէ։ Հայաստանը հայեցողաբար ինքն իր համար չէր որոշել, որ պետք է անցում կատարել հեռարձակման մի ձեւից մեկ այլ ձեւի։ Թվայնացումը շոշափում է ոչ միայն պետության հեռահաղորդակցության ոլորտում գործող կազմակերպության, նաեւ ուղղակիորեն քաղաքացիների շահերը, քանի որ գործընթացի ընթացքում ստիպված լինում են ծախսեր։
Ինչո՞ւ Հայաստանը չէր կարող խուսափել թվայնացման գործընթացից։
Աշխարհում տեխնիկական զարգացումների ոլորտում միասնական կարգավորում կա, հատկապես այն տեխնիկական ոլորտներում, որոնք կապված են որեւէ տեսակի հեռարձակման հետ, քանի որ այս գործընթացում ներգրավված են բազմաթիվ մասնակիցներ՝ սկսած ռադիոէլեկտրոնային միջոցներ արտադրող ընկերություններից, նրանց համար դետալներ արտադրող կազմակերպություններից, մինչեւ բուն հեռարձակողները։
2006 թվականին հեռահաղորդակցության միջազգային կոմիտեն, որը կոորդինացնում է հեռարձակման ողջ ոլորտն ամբողջ աշխար
...
Կարդալ շարունակությունը »
|
ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, երեկ կառավարության մամլո կենտրոնում հրավիրած ասուլիսում ամփոփելով 2015թ. գործունեությունը եւ խոսելով հեռանկարային ծրագրերից, նկատեց, որ կառույցի գործունեությունը 2016թ. ուղղվելու է հիմնականում օրենսդրական դաշտի կատարելագործմանը, գիտական նոր մրցույթների կազմակերպմանը, միջազգային համագործակցության զարգացմանը։ Մասնավորապես, մշակվելու եւ գործադիրին է ներկայացվելու ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2016—2020թթ. ռազմավարական ծրագիրը։ Նախատեսվում է կազմակերպել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ու թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման, ասպիրանտների եւ երիտասարդ հայցորդների հետազոտությունների անհատական աջակցության, երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՆ եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության միջեւ կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում անցկացվող համատեղ գիտական ծրագրերի մրցույթ։ Պարբերաբար թարմացվելու է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում կամ թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տվյալների շտեմարանը։
Սամվել Հարությունյանը շեշտեց, որ նախորդ տարի գիտության բնագավառում այնպիսի աշխատանքներ են տարվել, որոնք կարող են մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունենալ. «2015 թվականը եղել է բավական պատասխանատու տարի, իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնք ոլորտի
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում երեկ մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն—100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Աշխատանքներին մասնակցում է 100 մասնագետ՝ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ—ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից։
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.
«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն—100. ճանաչումից՝ հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով։
Դեռեւս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող եւ հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի։ Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու։ Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»։ Այո՛, մեր ժողովուրդը չմեռավ, վերածնվեց, վերակերտեց իր պետականությունը եւ այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում՝ նաեւ հետազոտական աշխատանք։
Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները։ Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «ճանաչումից՝ հատուցում» ենթախորագիրը եւ նվիրված լինելով Հայ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում այսօր մեկնարկող 11—րդ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը բացառիկ կլինի իր մասնակից ընկերությունների թվով եւ աշխարհագրությամբ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Տոն տեխնոլոգիական հայության համար» եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ կմիավորվի 170 ընկերություն 10 երկրից։ «Մենք սպասում էինք, որ մեր մասնակիցների քանակը կլինի 140, բայց այսօր արդեն ունենք 170 ընկերություն, դեռ նրանց թիվն ավելանում է։ Դատելով սոցիալական ցանցերի ակտիվությունից ու մեր գրասենյակի տեղեկություններից՝ պետք է նշենք, որ բնակչության հետաքրքրությունն է բարձրացել ցուցահանդեսի նկատմամբ, ակնկալում ենք 40 հազարից ավելի այցելու։ Մեր ժողովրդի համար հնարավորություն է տեսնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապագան, համախմբվել դրա շուրջ»,–ասաց Կարեն Վարդանյանը։ Նա խոսքով՝ ցուցահանդեսին տեղական ու միջազգային ընկերություններից բացի, կմասնակցեն մի շարք ընկերություններ ԱՄՆ—ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից։ «Այս տարի մենք լուրջ միջազգային մասնակցություն ենք ունենալու, որը հնարավոր դարձավ նաեւ մեր գործընկեր «Յուքոմի» շնորհիվ, քանի որ այդ ընկերությունների մեծ մասը նրանց գործընկերներն են, որոնք սիրահոժար ցանկանում են մասնակցել»,–ավելացրեց Կարեն Վարդանյանը։
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ կայացած նիստում թույլատրել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։
Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ գործարքը չի ձգձգվի, շատ արագ կկատարվի։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե մտահոգություններ չկա՞ն, որ ՀԷՑ—ն օֆշորային ընկերության է վաճառվել, նա նշեց. «Միանգամից ասեմ, որ նման մտահոգություն չունենք»։
Նա նշեց, որ իրավական առումով որեւէ արգելք, սահմանափակում չկա, եւ ընկերությունն աշխատելու է այն օրենքներով եւ պայմանագրերով, որոնք առկա են, եւ այդպես էր լինելու ցանկացած ընկերության պարագայում։
«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ կա նաեւ երաշխավորող երրորդ կողմը՝ «Կասկադ էներգոցանցեր» ընկերությունը, որն ունի էներգամատակարարման, շինմոնտաժային եւ նախագծման աշխատանքների բավականին մեծ փորձ։ Այդ ընկերությունն էլ ՀԷՑ—ի կառավարման կամ շահագործման ընթացքում իր մեծ փորձով աշխատելու է։ Այն մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, եւ դուք էլ երեկ, հավանաբար, ծանոթացել եք տարածված հայտարարությանը, որից կարելի է ենթադրել, որ մենք այս առումով բավականին լավ վիճակում
...
Կարդալ շարունակությունը »
|
Գերմանական ճշտապահությամբ ու հայկական ջերմությամբ մի նոր իրավական հիմք դրվեց։ Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալտ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարարության միջեւ կրթության եւ մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալտ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը։
«Մեր համագործակցությունը երկատարեւ է։ Հայաստանի անկախացումից հետո Գերմանիան առաջին երկրներից էր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին»,—նշեց Հասմիկ Պողոսյանը։
ՀՀ մշակույթի նախարարը բարձր գնահատեց երկուստեք համագործակցությունը՝ առանձնացնելով դրանից առավել հաջողվածները։ Նա ընդգծեց նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակում Գերմանիայում մի շարք միջոցառումներ են անցկացվել։
Արմեն Աշոտյանն էլ դրական գնահատեց կրթության ոլորտում գործընկերությունը. «Հայաստանի մի շարք դպրոցներում հաջողությամբ իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում»։ Նա խոսեց նաեւ համապատասխան ծրագրի շրջանակում հայ եւ գերմանացի աշակերտների փոխանակման մասին՝ շեշտելով նաեւ, որ խոսել է Շտեֆան Դորգերլոհի հետ՝ ապագայում Հայաստանում գերմանական գիմանզիում բացելու հնարավո
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (460 կողմ, 61 դեմ եւ 55 ձեռնպահ) ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման մասին բանաձեւը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ—ից։
Ըստ աղբյուրի, բանաձեւը շեշտում է, որ վերանայված քաղաքականությունը պետք է լինի առավել ռազմավարական եւ ճկուն ու հաշվի առնի յուրաքանչյուր տարածաշրջանի մարտահրավերները, միմյանցից տարբերվող ձգտումները եւ քաղաքական նպատակները։ Այն նաեւ վկայակոչում է 2015թ. մայիսի 22—ին Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի դրույթները, կոչ է անում գործընկեր երկրներին հասնել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա։
Եվրոպական խորհրդարանի բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ համապարփակ քաղաքական ռազմավարությունը պետք է հաշվի առնի 1975թ. Հելսինկյան ակտի բոլոր դրույթները, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
Հայտնվում է համոզմունք, որ ԵԱՀԿ—ն, որպես անվտանգության համար պատասխանատու խոշորագույն տարածաշրջանային կազմակերպություն, պետք է շարունակի կարեւոր դերակատարություն ունենալ այս առումով։
Հայկական կողմը մշտապես շեշտել է Եվրոպական հարեւանության անվտանգությանը վերաբերող դրույթներում ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիշատակման կարեւորությունը։ Եվրոպական խորհրդարանն այս բանաձեւով որդեգրել է հավասարակշռված մոտեցում հակամարտությունների կարգավորման հարցում եւ մասնավորապես քվեարկությամբ մերժել է բանաձեւի վերջնական տ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|