ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 16:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Կրթություն և գիտություն
« 1 2 3 4 »

«Հայկական գենոմ» ծրագիրն անհերքելի փաստեր կտա

Մարդու եւ շիմպանզեի գենոմը մոտավորապես 95 տոկոսով նման է։ Իսկ մարդկանց գենոմը միմյանցից ավելի քիչ է տարբերվում՝ 99.99 տոկոս նմանություն կա։ Ոմանք, գուցե, մտածեն՝ 99.99 ամբողջացնելով՝ կարող ենք ասել, որ մենք միմյանցից գրեթե չենք տարբերվում։ Բայց եթե հաշվի առնենք, որ մարդու գենոմը պարունակում է մոտ 3 մլրդ նուկլեոտիդ, ապա 0.01 տոկոս տարբերությունը նշանակում է 4—5 մլն նուկլեոտիդի տարբերություն։ Ահա եւ տարբերության մեծությունը։
«Բոլորս ունենք նույն գեները։ Միայն թե գեներում նուկլեոտիդային հաջորդականություններում տարբերություններ կան։ Այդ տարբերությունները կոչվում են պոլիմորֆիզմներ կամ մուտացիաներ։ Պոլիմորֆիզմերը, ինչպես նաեւ արտաքին միջավայրի ազդակները, պայմանավորում են մարդկանց իրարից տարբեր լինելը՝ մաշկի, աչքերի գույնը, հասակը եւ այլ արտաքին հատկանիշների արտահայտումները։ Պոլիմորֆիզմերը եւ մուտացիաները սերտ կապ ունեն նաեւ հիվանդությունների նախատրամադրվածության, ժառանգականության, ծագման եւ ընթացքի հետ։ Գենոմի հետազոտությունների շնորհիվ պարզաբանվել են մի շարք հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմները, մշակվել են նոր եւ արդյունավետ ախտորոշման եւ բուժման եղանակներ։ Միաժամանակ պարզվեց, որ մարդու գենոմին բնորոշ են ծագումնաբանական եւ էթնիկական (ազգային) առանձնահատկություններ»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը՝ կարեւորելով «Հայկական գենոմ» ծրագիրը։ 
Ինստիտուտի տնօրենի խոսքերով, գրեթե բոլոր զարգացած երկրներն իրականացրել կամ իրականացնում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 506 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խոսքի եւ գործի հակադրություն տարիներ շարունակ. միջազգային հանրության համար ականջահաճո հայտարարություններ, որոնք կյանքի չեն կոչվելու. սա բնորոշ է Բաքվին։ Տառապանքը փորձ ունի, եւ ՀՀ ԱԳՆ—ն թերահավատորեն է մոտենում նաեւ օրերս Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստ է տեղաշարժի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում։ 
Երեւանում Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մինչ այսօր Ադրբեջանի դրսեւորած բավական ապակառուցողական եւ անիրատես դիրքորոշումը։ Վերջին անգամ դա ակնհայտ եղավ Ռիգայի գագաթնաժողովում, ուր հավաքվել էին Եվրոպական միության 28 երկրների եւ նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարներ։
Նախարարը նշեց, որ այդ բոլոր երկրները՝ բացի Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մի ձեւակերպման համաձայնեցին, որը ընդգրկվեց Ռիգայի հռչակագրում։ Այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Ընդհանրական ձեւակերպում էր այն մասին, որ այդ բոլոր երկրները աջակցում են Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին եւ նաեւ աջակցում են այն հայտնի հինգ հայտարարություններին, որոնք արվել են Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանը հակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ազգային ագրարային եւ ԱՄՆ—ի Տեխասի A&M համալսարանների համատեղ ջանքերով ստեղծված ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը հանդիսավորապես մեծ կյանք ճանապարհեց բակալավրերի 14—րդ եւ մագիստրոսների 4—րդ սերնդին։ ԱՈՒԿ—ը այսօր ոչ միայն հանրապետության, այլեւ տարածաշրջանի կայացած ու բարի համբավ վայելող ուսումնական հաստատություններից է (այստեղ սովորելու են գալիս նաեւ Վրաստանի Հանրապետությունից), որի 380 բակալավր եւ 47 մագիստրոս շրջանավարտները մրցունակ են, պահանջարկված՝ ե՛ւ երկրի, ե՛ւ դրսի աշխատաշուկաներում։ Երեկ այդ փաղանգին միացան եւս 20 բակալավր ու 18 մագիստրոս։
ՀԱԱՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Յու. Մարմարյանը, դիմելով շքահանդեսի մասնակիցներին, շեշտեց, որ ԱՈւԿ—ի դրական փորձը այսօր ներդրվում ու կիրառվում է այլ երկրներում։
Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ՀԱԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ա. Հարությունյանը։ Խորհրդանշական է, որ գյուղփոխնախարարը ԱՈւԿ—ի շրջանավարտներից է, ինչպես սիրում են ասել. «ԱՈւԿ ընտանիքից»։ Ընտանիք, իր ձեւավորված ու կայուն ավանդույթներով, ամրակայված փորձով, հմտություններով, ՀՀ տնտեսությանը անմնացորդ ծառայելու ու նպաստ բերելու վճռականությամբ համակված։ Նա հատուկ շեշտեց ԱՈւԿ—ի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցող դոկտոր Դանիել Դանին։
Անշուշտ, Դանիել Դանի երախտիքի հետ պետք է փաստել նաեւ ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Թարվեր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 512 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ շարունակվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԿԲՏ) նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4—րդ քաղաքական ֆորումը։
Համաժողովը մեկնարկել է երեւանյան կոմյունիկեի քննարկումով։ Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարված է պրոֆեսիանալ թիմի կողմից եւ բովանդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԿԲՏ բոլոր երկրների համար։ Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի առնելով՝ կոմյունիկեի վերջնական տեքստը հաստատման է ներկայացվել եզրափակիչ նիստում։
Միաժամանակ ԵԿԲՏ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ զուգահեռ նիստեր են ընթացել «Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ եւ շարժունություն», «Էրազմուս+ծրագիր (2014—2020). միջազգային ուղղվածություն—աջակցություն արդիականացմանը եւ միջազգայնացմանը», «Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները եւ առաջնահերթությունները» եւ «Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանակից երկներում «Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ—ում» (RIQAA) ծրագրի արդյունքները» թեմաներով։ 
Ամփոփիչ նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նիս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համագործակցության հուշագրերի թիվը եւս մեկով ավելացավ. երեկ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստենը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այն վերաբերում է Հայաստանում Եվրոպական միության եւ ԵՄ—Հայաստան համագործակցության ու փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը։
«Մեր նպատակն է բարձրացնել Հայաստան—ԵՄ համագործակցության, փոխհարաբերությունների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը աշակերտների եւ ուսանողների շրջանում»,—նշեց Կ. Հարությունյանը։
«Կարեւոր օր է նաեւ ԵՄ կենտրոնի համար։ Մենք ԵՄ—ի կողմից իրականացվող ծրագիր ենք ներկայացնում։ Հայաստանն ընտրել է մի ճանապարհ, որն ավելի մերձեցնելու է ԵՄ հետ։ Այդ ճանապարհին տարբեր բարեփոխումներ պետք է իրականացվեն։ Բնականաբար, այդ փոփոխությունները կազդեն հատկապես երիտասարդների կյանքի վրա։ Ուզում ենք օգնել երիտասարդներին՝ գնել ԵՄ—ի մասին տեղեկատվություն եւ ինչ—որ իմաստով պատրաստ լինել այդ փոփոխություններին։ Այս ամենը կանենք առավել գրավիչ տարբերակով՝ կրթական նոր մեթոդաբանության կիրառմամբ։ Հույս ունենք՝ երիտասարդները դրանից կշահեն»,—ասաց Է. Հալլիստենը։
Հուշագրով նախատեսվում է նաեւ իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն աշակերտների եւ ուսանողների շրջանում բանավիճելու, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը։ Սահմանված է նաեւ միջոցառումների ծրագիր։ Մաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Անցյալ տարվա ընթացքում ԿԳՆ թեժ գիծն ավելի քիչ ահազանգեր է ստացել, քան 2010—ին։ Սակայն սա չի նշանակում, որ հասել ենք ինչ–որ օպտիմալ մակարդակի։ 
Տեսլականում ընդհանրապես չպետք է լինեն նման ահազանգեր։ Անգամ ահազանգերի այս խիստ կրճատված ծավալն ինձ անհանգստացնում է, քանի որ այդ երեւույթները դեռեւս եզակի, բայց, այնուհանդերձ, ներկայացված են մեր կրթական համակարգում։ Խոսքը հատկապես դրամահավաքության մասին է»,–Երեւանի եւ մարզերի ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, օրենքով եւ կարգերով ծնողական կոմիտեն, հանրույթն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ օգնում է դպրոցին, թե չի օգնում, իսկ պարտադրել ծնողներին գումար հավաքել՝ անընդունելի է։ Նախարարը նշել է, թե պետք է հասկանալ, որ աշակերտները տարբեր ընտանիքներից են, ու մեկի ծնողներին հեշտ է տալ էքսկուրսիայի համար հավաքվող 3000 դրամը, իսկ մյուսի ընտանիքին՝ ոչ։ «Մենք չպետք է լրացուցիչ սոցիալական բեռ ստեղծենք մեր բնակչության, հասարակության համար»,– ընդգծել է նախարարը։
Նա խոսել է ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման մասին՝ ասելով, որ այս պահին չեն կարող միաժամանակ բոլոր դպրոցներում սկսել բարեկարգման աշխատանքներ։ «Եթե մենք մեկ տարվա ընթացքում բոլոր ավագ դպրոցներում սկսենք բարելավել շենքային պայմաններն ու նյութատեխնիակական ապահովումը, անհարժեշտ է միայն դպրոցաշինության համար հատկացնել 120 միլիոն դոլար։ Ակնհայտ է, որ սա իրատեսական թիվ չէ միանգամից այս հարցերը լուծելու համար» ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 540 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը։ Խորհրդակցության նպատակն է ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանոթանալ եւ քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ—ից՝ ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել է առկա խնդիրներին։ ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝ կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաեւ ուսուցիչների մրցույթների անցկացման հետ։ Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ—ի կողմից ներկայացված արձանագրությունները՝ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։

Իր խոսքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվելու են անվճար։ Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. «Հարգելի տնօրեններ, բոլոր դասագրքերը՝ ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար։ Կրթության եւ գիտության նախարարությունը այս առումով իրականացնելու է հետեւողական վերահսկողություն։ Հարգելի տնօրեններ, իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կազմակերպել արդյունավետ»։ Անդրադառնալով դպրոցներում մանկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Մինչ ամերիկյան մարսագնաց Curiosity-ն ուսումնասիրում է կարմիր մոլորակը, Հոլանդիայում մեծ թափով լծվել են դեպի Մարս ուղարկվող մարդկանց առաջին խմբի առաքելությանը: «Mars One» կոչվող պրոեկտը կառաջարկի մարդկանց դեպի Մարս անվերադարձ ուղևորության տոմսեր, քանի որ դեռևս չի մշակվել անգամ այնպիսի ռոբոտ-սարք, որը հնարավություն կունենա երկողմանի թռիչքին: Պլանավորվում է՝ 2016 և 2022թթ-ին Մարս կուղևորվեն կյանքի համար անհրաժեշտ պաշարներ, որոնք թույլ կտան մարդկանց ապրել Մարսի վրա: Ուղևորության ֆինասավորումը կստացվի հատուկ իրական շոուից ստացված ողջ հասույթից, որը ուղիղ կհեռարձակի ուղևորության ընթացքը ամբողջ աշխարհով մեկ: aravot.am


... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 604 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արագացուցիչը Հայաստան կբերվի հաջորդ տարի

Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում դեղագործության ոլորտի ռազմավարության գործողությունների ծրագրի մշակման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 5 մլն 805 հազար դրամ։

Այսօր գործադիրի նիստում սահմանվեց, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն իր կարիքների համար IBA Molecular կազմակերպության մշակած տիպային նախագծի հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններն առավելագույնը 45 մլն դրամ նախահաշվային արժեքով, ձեռք է բերում «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճշտեց, որ արագացուցչի տեղադրման աշխատանքը կավարտվի հաջորդ տարի։

Կառավարությունը որոշեց «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի ավարտից հետո Հայաստան վերադարձված ավելի քան 100 մլն դրամ արժեքով գույքն անհատույց, որպես նվիրատվություն, սեփականության իրավունքով հանձնել Զարգացման հայկական գործակալությանը` ցուցահանդեսների կազմակերպման նպատակով օգտագործելու համար։ Վարչապետը կրկին նշել է, որ «Շանհայ էքսպոն» մեր երկրի հաջողված ձեռնարկներից էր, քանի որ, ունենալով համեմատաբար փոքր տաղավար, Հայաստանը Շանհայից բազմաթիվ մրցանակներ բերեց, մի քանի անվանակարգերում զբաղեցրեց առաջին, երկրորդ տեղերը։ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նման մրցանակների կարժանանա նաև Կորեայում կառուցվելիք տաղավարը։
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գիտնականները ցանկանում են կլոնավորել Յակուտիայում հայտնաբերված մամոնտին

Յակուտ և կորեացի գիտնականները ցանկանում են կլոնավորել Յակուտիայում հայտնաբերված բրդոտ մամոնտին` նախապատմական կենդանու գենետիկ նյութը տեղադրելով փղի ձվաբջջի մեջ: Այդ մասին այսօր RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսի կիրառական էկոլգիայի գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներից մեկը:
«Մենք ցանկանում ենք իրագործել սոմատիկ կլոնավորում` մի քանի հազար տարի առաջ ապրած մամոնտի գենտիկ նյութը տեղադրելով ժամանակակից փղի ձվաբջջի մեջ: Այնուհետ ձվաբջիջը կտեղադրվի փղի արգանդի մեջ, որը պտուղը կկրի 22 ամիս ու կարող է ծննդաբերել, հուսով ենք՝ առողջ մամոնտի»,- պատմել է ինստիտուտի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, ոչ մամոնտի գենետիկական թեստը կհավաքվի Յակուտիայում տարեվերջին, ապա կուղարկվի Հարավային Կորեայի գիտնականներին, որոնք ունեն կենդանիների կլոնավորման փորձ:
Գիտնականների կանխատեսումների համաձայն` եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա կենդանի մամոնտին հնարավոր կլինի կլոնավորել 10-20 տարի հետո:
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանում ստեղծված սարքը թույլ կտա որոշել անգամ 1 միլիգրամ հնագիտական գտածոյի տարիքը

Ռուսաստանում ստեղծվել է սարք, որը թույլ է տալիս թվագրել մինչև 70 հազար տարեկան անգամ 1 միլիգրամ հնագիտական գտածոյի տարիքը:
Ռուսական արտադրության առաջին արագացուցիչ զանգվածային սպեկտոմետրը ստեղծվել է ՌԴ ԳԱԱ Բուդկերի անվան միջուկային ֆիզիկայի սիբիրյան մասնաճյուղում: Այն թույլ էր տալիս կատարել С-14 ածխածնի անալիզ այն միկրոմասնիկների մեջ, որոնք 1-3 միլիգրամ են:
Ինստիտուտի փոխտնօրեն Վասիլի Զենինի խոսքով` С-14 ածխածնի քանակն ավանդական եղանակով որոշելու համար անհրաժեշտ է ավելի ծավալուն` մի քանի տասնյակ գրամ նյութ, իսկ հնագիտական և երկրաբանական շերտերում այդպիսի նստվածքները եզակի են հանդիպում:
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս այս սարքը կկարողանա պատասխանել ժամանակից հնագիտության և երկրաբանության շատ հարցերի:
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 528 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Մարտի 13—ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ Երեւանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի Հայաստան—Իրան դիվանագիտական փոխհարաբերությունների հաստատման 20—ամյակին նվիրված «Հայ—իրանական 20—ամյա համագործակցության ճանապարհով» թեմայով գիտաժողով։ Այն կազմված էր երկու՝ պաշտոնական բացման եւ գիտական մասերից։
Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, ով կարեւորեց երկու երկրների փոխհարաբերություններն ու դրանց բազմակողմանի ընդլայնման անհրաժեշտությունը։ Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ—ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ ալի Սաղայիանը։ Նա Իրան—Հայաստան փոխհարաբերությունները սերտ եւ բարեկամական գնահատելով՝ շեշտեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնադրման օրվանից որդեգրել է հարեւան երկրների հետ բարիդրացիական փոխհարաբերություններ հաստատելու քաղաքականություն։ Դեսպանը կարեւորեց նաեւ Հայաստանի դերը որպես կապող օղակ իսլամական աշխարհի ու քրիստոնեության միջեւ։
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ երկու երկրների միջեւ մշակութային կապերը զանգանում են առավել դինամիկ՝ ներառելով մշակույթի բոլոր բնագավառները։ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում երկու երկրների փոխհարաբերություններին, Իրան–Հայաստան գազատարի կառուցումը համարեց Հայաստանի էներգետիկ անվտանգության կարեւոր գործոն, հավելեց նաեւ Մեղրիի ՀԷԿ—ի կառուցման կարեւորության մասին։ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով բարձր գնահատեց Իրանի աշխարհաքաղաքական դիրքը եւ նրա դերը տարածաշրջանում, անդրադարձավ ինստիտուտում տասնամյակների ընթացքում իրանագիտական ոլորտի ուսումնասիրություններին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 644 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024