ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 17:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 27 » 4800 ապրանքատեսակի գծով՝ զրո տոկոս մաքսատուրք /Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ առեւտրի եւ ներդրումների գործընթացն ազատականացվում է/
15:02
4800 ապրանքատեսակի գծով՝ զրո տոկոս մաքսատուրք /Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ առեւտրի եւ ներդրումների գործընթացն ազատականացվում է/

Կառավարության երեկվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի զեկուցած հարցերի շրջանակում, այսպես ասենք, սինգապուրյան փաթեթ էլ կար։ Գործադիրը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Հավանություն տվեց նաեւ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, հավելած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրմանը։
Էկոնոմիկայի նախարարը մանրամասնեց, որ՝ նախ ԵԱՏՄ—ի եւ Սինգապուրի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26—ի որոշման համաձայն։
Երկրորդ փաստաթղթով՝ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։ Համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս սահմանած կանոնների եւ իրավասությունների։
Նախարարը պարզաբանեց, որ Սինգապուրի հետ 7 բանակցային փուլ է անցկացվել։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում։ Այդպիսով կողմերի միջեւ տնտեսական համագործակցությունը կխթանվի, կվերանան առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, կնվազեն բիզնեսի ծախսերը։ Վերջնահաշվարկում տնտեսական արդյունավետությունը կավելանա։
Ընդհանուր առմամբ, 12 հազար ապրանքատեսակի հետ կապված հարաբերություններ է նախատեսվում կարգավորել։ Դրանից 4800—ի մասով մաքսատուրքի զրո տոկոսի կիրառում կլինի համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։ Փաստորեն, համաձայնագրերով ՀՀ—ից արտահանումները դեպի Սինգապուր ամբողջությամբ են ազատվում մաքսատուրքից։ Մյուս ապրանքատեսակների մասով զրո տոկոս մաքսատուրքը ուժի մեջ կմտնի 3—10 տարի հետո։
Բանախոսը հավելեց նաեւ, որ «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրով ազատականացվում է ապրանքերի առեւտուրը։ Ըստ էության, Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների գործընթացն ազատականացվում է։
Բանախոսը պարզաբանում է, որ ՀՀ կողմից նախկինում կնքված նմանատիպ համաձայնագրերի համեմատ այս անգամ տարբերություն կա։ Բանն այն է, որ համաձայնագիրը ներառում է նաեւ համապատասխան հավելվածներ, որոնք ընդգրկում են այն ոլորտները, որտեղ, համաձայն ՀՀ գործող օրենսդրության եւ ՀՀ կնքած միջազգային պայմանագրերի, որոշակի սահմանափակումներ կան օտարերկրացիների, այդ թվում՝ սինգապուրցիների համար։
Բացի այդ՝ նաեւ առանձին հավելված էլ կա, որտեղ խոսվում է հետագայում հնարավոր կիրառելի սահմանափակող միջոցների վերաբերյալ։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 249 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024