ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 05:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 3 4 ... 38 39 »

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահի այցը մեկնարկել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները սկիզբ են առել Ձեր հոր, ԱՄԷ լուսահոգի նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի օրոք։ Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները, եւ մենք պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։
Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը եւ թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են հայ—էմիրաթական հարաբերությունների ողջ սպեկտրը, առեւտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարեւորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ է միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետեւելու համար։
Ընդգծելով առեւտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը՝ նախագահ Սարգսյանը հեռանկարային է համարել համագործակցության հնարավորությունները հատկապես գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում։
Նշելով, որ Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարեւոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան եւ այլ երկրներ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 334 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արարատ Միրզոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ

Հարգելի նախագահող, ԱԺ հարգելի պատգամավորներ,
Շնորհակալ եմ «Իմ քայլը» դաշինքի իմ գործընկերներին բարձր վստահության եւ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում իմ թեկնածության առաջադրման համար։
Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց։ Սրանից 2800 տարի առաջ մոտավորապես այս խոսքերն է դրոշմել սեպագիր արձանագրության մեջ Հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկի գահակալը Էրեբունի ամրոցի հիմնադրման ժամանակ։
Վստահ եմ՝ այս խոսքերի տակ դրված լայն բովանդակությունն ու իմաստն են առաջնորդել հայկական պետականության բոլոր ջահակիրներին ու պահապաններին՝ հնագույն ժամանակներից մինչեւ Երրորդ հանրապետություն, մինչեւ մեր օրեր։ Եվ ես կարեւոր եմ համարում իմ ելույթի սկզբում երախտագիտություն հայտնել բոլոր անհատներին, ովքեր հենց այսպիսի գիտակցում ու դերակատարում են ունեցել մեր պատասխանատվության շրջանին նախորդած բոլոր պատմական փուլերում։
Գուցե չափազանց զգայական ու ծիսական հնչի, բայց այս առիթով պատեհ եմ համարում եւ խորհրդանշական եմ համարում մեջբերել մեր ազգային էպոսում վաղուց ի վեր գրվածը.
Դառնամ զողորմի տամ Սանասարին, Բաղդասարին,
Դառնամ զողորմի տամ Ջոջ Մհերին,
Դառնամ զողորմի տամ թառլան Դավիթին,
Դառնամ զողորմի տամ Փոքր Մհերին,
Դառնամ զողորմի տամ Սասնա տան մեծին ու պստիկին։
Այո՛, հանուն մեր պետականության, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հզորության, մեր ժողովրդի բարօրության, քաղաքացիների արժանապատվության, ազատության եւ իրավունքների։ Հենց այս գաղափարներն ու արժեքներն էին ընկած նաեւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության եւ հարյուրհազարավոր քաղաքացիների նվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վեհափառ տե՛ր,

Հարգելի՛ նախագահող,
Հարգելի՛ պատգամավորներ,
Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով։ Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին եւ բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն եւ արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովին, նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին՝ Անկախությունից ի վեր օրենսդիր աշխատանքի համար։
Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների եւ հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական եւ քաղաքացիական ոգու բազմաթիվ դրսեւորումների տարի։
Դեկտեմբերի 9—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի եւ միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին։
Նոր Ազգային ժողովի եւ նոր կառավարության ձեւավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը։ Սկսում է հաջորդ, հույսերի եւ խոստումների իրականացման, հետեւողական, համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլը։
Հարգելի՛ պատգամավորներ,
Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները եւ արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան։
Եվ իհարկե, ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությամբ եւ նրա մասնակցությամբ հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական կյանքին։
Հարգելի՛ պատգամավորներ,
Սահմանադրության 1—ին հոդվածը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 329 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ժողովրդին վերադարձված իշխանությունը պետք է ամրապնդվի ինստիտուցիոնալ երաշխիքներով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9—ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հիմք ընդունելով Սահմանադրության 149—րդ հոդվածի 1—ին մասը, հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Պարո՛ն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու որպես շարժման եւ կուսակցության ղեկավարի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար։
Ուզում եմ շնորհավորել նաեւ 7—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով։
Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի եւ, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են։ Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի «թավշյա հեղափոխության» գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան։
Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից եւ դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը։
Շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ։ Լավագույն մաղթանքները, հաջողություն՝ ի փառս մեր հայրենիքի եւ ողջ հայ ժողովրդի»։
Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի՛ պարոն նախագահ, Դուք հստակ ձեւակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք եւ պիտի գործենք։ Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 260 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործարար համայնքի ներկայացուցիչների ընդունելություն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ։
Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին եւ 2019 թվականից ակնկալիքներին։
Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Թույլ տվեք նախ եւ առաջ շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքների համար, որովհետեւ 2018—ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարեւոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք։ Դա նաեւ Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունք է, եւ իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից։
Հաջորդը, որ 2019 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորելու համատեքստում ուզում եմ ասել, հետեւյալն է. կարծում եմ, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության եւ գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու եւ այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով։ Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն եւ չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության եւ դրանում ներգրավված ընկերություննե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հանձնաժողովի հարգելի անդամներ,
Եվրոպական միության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ էր ՀՀ—ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու եւ Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում։ Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին եւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին։
Ես տեղյակ եմ, որ ներկայումս հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի համակարգումն է, եւ այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտների։ Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը։ Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ։
Հանձնաժողովի աշխատանքների եւ դրանց արդյունքների վերաբերյալ ինձ պարբերաբար զեկուցում է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 313 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ ՄԶԳ—ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետեւողականորեն եւ հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ—ի հետ փոխգործակցության կարեւորությունը։ Կառավարության ղեկավարը Բրոք Բիրմանի այցը մեր երկիր համարել է լավ հնարավորություն՝ նախանշելու հետագա համագործակցության ոլորտները։ «Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության, եւ այդ կարեւորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ—ի հետ։ Մեր քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հեռանկարային համարելով համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ—ի հետ նաեւ գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ կրթության ոլորտներում։ Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ—ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ եւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմամբ։ 
Բրոք Բիրմանը նախ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ հավելել, որ դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար եւ կարեւորել միջազգային դիտորդների կողմից ընտրություններին նման բարձր գնահատական տալու հանգամանքը։ «Այժմ էլ ավելի մեծ հնարավորություններ են բացվում հայ—կանադական հարաբերություններն առավել զարգացնելու, խթանելու համար, եւ ժամանակն է աշխատելու այդ ուղղությամբ»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Ջասթին Թրյուդոն նշել է, որ Կանադայի կառավարությունը եւ անձամբ ինքը պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար։ Նրա խոսքով՝ Կանադան ունի ներդրումային մեծ հնարավորություններ բազմաթիվ ոլորտներում, եւ իր գլխավորած կառավարությունը պատրաստակամ է աջակցել, որպեսզի դրանք Հայաստանում դառնան իրականություն։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ավելացրել է, որ Հայաստանի համար կարեւոր է կանադական ներդրումների ներգրավումը, ինչը մեր երկիր կբերի նաեւ կառավարման բարձր ստանդարտներ։ «Մենք հանձնառու ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կանադական բիզնեսի եւ ընդհանրապես ներդրողների համար դառնա հնարավորինս հրապուրիչ։ Մենք քաջ գիտակցում ենք, որ դրա համար շատ կարեւոր է անկախ դատական համակարգի առկայությունը, եւ հանձնառու ենք բարեփոխել մեր արդարադատության համակարագն ու այն բերել ամենաբարձր չափանիշների՝ այնպես, ինչպես Կանադայում։ Ուրախ եմ, որ կիսում ենք ժողովրդավարու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 346 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ նշել. «Դեկտեմբերի 9—ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո մեր կառավարության առաջին նիստն է, եւ ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջեւում են, ինչը նշանակում է, որ մենք առնվազն որոշ բաներ հասցրել ենք անել, ինչը Հայաստանի քաղաքացիներին հիմք է տվել մեր գործունեությունը շարունակելու մանդատ տալ»։
Վարչապետի պաշտոնակատարը ուղենշել է կառավարության՝ առաջիկա շրջանի մի քանի կարեւոր անելիքները. «Առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է, եւ պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, եւ այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, եւ իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները եւ չստեղծել որեւէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար։ Հույս ունեմ, որ որեւէ ազդակ չեմ ստանա որեւէ պաշտոնյայի մասին, որ որեւէ ներդրումային նախագծի առջեւ խոչընդոտներ են հարուցվում եւ այլն։ Իհարկե, մեր նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից է, որ մենք պետք է ներդրումների եւ ընդհանրապես տնտեսական գործունեության համար անհրաժեշտ բյուրոկրատական քաշքշուկների՝ օրենսդրությամբ նախատեսված ինստ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում դիմել է ժողովրդին. «Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության եւ ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան։ Այսօր ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները բացառիկ եւ աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ ըստ էության արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական լինելու փաստը։ Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Սա իսկապես Հայաստանի քաղաքացու կարեւորագույն նվաճումն է։ Այս ընտրությունները կարեւոր եւ բացառիկ էին ապրիլ—մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին իրենց վստահության քվեն տվեցին մեզ, իրենց վստահության քվեն տվեցին «Իմ քայլը» դաշինքին։ Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, եւ մենք գիտակցում ենք, որ եկել է օր ու գիշեր աշխատելու, եւ ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը։ Որեւէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը։
Առաջիկայում տեղի կունենա ԱԺ—ի, նրա մարմինների, նոր կառավարության ձեւավորումը, եւ մեծ թափով կսկսենք այն բոլոր նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել այս ընտրություններում նախընտրական քարոզարշավի ընթացքում»,–ասել է նա։
Փաշինյանը շնորհավորել է նաեւ խորհրդարան անցած մյուս երկու քաղաքական ուժերին. «Ես ուզում եմ շնորհավորել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է ընկերության՝ Բեռլինում տեղակայված արտադրություն

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական եւ տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենսի»՝ Բեռլինում տեղակայված արտադրություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը շրջել է գազատուրբինների արտադրությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, որից հետո հանդիպել է ղեկավարության հետ։ 
«Սիմենս» ընկերությունը Հայաստանում ներգրավված է էներգետիկայի բնագավառում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրում. իտալական «Ռենկո» եւ «Արմփաուեր» ընկերությունների հետ «Սիմենսն» իրականացնելու է Երեւանում գազատուրբինային ՋԷԿ—ի կառուցումն ու շահագործումը։ 250 մեգավատտ հզորությամբ ՋԷԿ—ի կառուցման համար օգտագործվելու են «Սիմենս» ընկերության գերարդյունավետ գազային տուրբինները։ Նախատեսվում է, որ ՋԷԿ—ն էապես կբարձրացնի Հայաստանի էներգաարտադրական հնարավորությունները։
Հանդիպմանը նախագահին տեղեկություններ են ներկայացվել ծրագրի իրականացման ընթացքի, օտագործվելիք տեխնոլոգիաների մասին։
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Սիմենսի» առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաեւ փորձի կիրառումը կարեւոր դեր կունենան ծրագրի արդյունավետ իրականացման գործում։ 
Նրա խոսքով. «Տուրբինն ինքնին ամբողջովին կառավարվում է նոր տեխնոլոգիաներով։ Հետեւաբար, ունենալով գերժամանակակից տուրբինը Հայաստանում, համագործակցելով «Սիմենսի» հետ, կարող ենք նաեւ մտածել, թե ինչ նոր ծրագրեր են հնարավոր իրականացնել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պետական մրցանակ է հանձնվել Ջեյմս Թրուշարդին

Երեկ տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդին եւ նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.
«Հարգարժան պարոն Թրուշարդ,
Տիկնայք եւ պարոնայք,
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն այսօր շնորհվում է «Նեշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդին։ 
Մի մարդու, որ իր նորարարությամբ բացառիկ դերակատարություն է ունեցել ողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ տարածման գործում։ Ես մասնագիտական մանրամասների մեջ չեմ մտնի։ Բայց կասեմ հետեւյալը։
Մեզ համար նոր տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում իրականացնելու այն, ինչը մենք ցանկանում ենք իրականացնել, այն է՝ տնտեսական հեղափոխություն։ Դրանք նաեւ մարտահրավեր են բոլոր նրանց, ովքեր ուզում են քայլել մարդկության առաջընթացին համընթաց։ 
Հայաստանի եւ ընդհանրապես ողջ հայության համար այս ոլորտն ունի ռազմավարական նշանակություն։ Նախեւառաջ, ապրելով աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում՝ մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաներն այն վիրտուալ կապն են, որ ապահովում են արտաքին աշխարհի հետ մեր անխափան հաղորդակցությունը, ինչո՞ւ չէ, նաեւ մեր տնտեսական աճն ու զարգացումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն սակավաթիվներից է, որոնց զարգացման համար անհրաժեշտ չեն նավահանգիստներ, ելք դեպի ծով, հարուստ ը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024