ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 18:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 3 4 5 6 ... 38 39 »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցները քննարկել են հայ—իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր։ Նրանք կարեւորել են տնտեսական համագործակցության զարգացումը եւ նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը՝ առեւտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ—իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ, եւ պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա։
Իր հերթին Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ։ Իրանի նախագահի խոսքով՝ հայ համայնքն իր երկրում ունի կարեւոր դերակատարություն եւ մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում։ Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը միտված համաձայնագիրը եւս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ—իրանական տնտեսական գործակցությունը։
Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի։
Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան եւ համոզմունք հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները։

***
ՄԱԿ—ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ—ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73—րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,
Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73—րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո։
Տիկնայք եւ պարոնայք,
Պատիվ ունեմ ձեզ դիմել որպես մի առաջնորդ, ով վերջերս դարձել է Հայաստանի վարչապետ ժողովրդական հեղափոխության արդյունքում, որն այժմ առավել հայտնի է որպես «Հայկական թավշյա հեղափոխություն»։
Կցանկանայի հակիրճ անդրադառնալ ավտորիտար իշխանության նկատմամբ մեր տարած հաղթանակին։ Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի եւ աննախադեպ հեղափոխություն՝ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների։
Եվ դա պատահական չէր։ Մեր նպատակը սիրո եւ համերաշխության հեղափոխություն կատարելն էր։ Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնություն։ Մենք հայտարարեցինք, որ եթե նույնիսկ բռնություն գործադրվեր մեր դեմ, մենք չէինք արձագանքի բռնությամբ։ Մենք հայտարարեցինք, որ մեր պատասխանը դրսեւորվելու էր վեր բարձրացրած բաց ձեռքերով, սիրով ու ժպիտով։
Մենք այս քաղաքական գործընթացն սկսեցինք ընդամենը մեկ տասնյակ մարդկանց հետ քայլարշավ կատարելով Հայաստանի երկրորդ քաղաքից՝ Գյումրիից դեպի մայրաքաղաք։ Երբ հասանք Երեւան եւ ցույց տվեցինք մեր վճռականությունն ու հավատարմությունը բռնություն չկիրառելու սկզբունքին, մեր ամբող ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։ Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23—ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաեւ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար եւ նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է եւ հույս հայտնել, որ նրանք կվկայեն՝ հայրենիքում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, այլ մթնոլորտ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Երկու օր առաջ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27—րդ տարեդարձը։ Անկախության տոնակատարությունների այդպիսի տոնական մթնոլորտ ՀՀ—ում անկախության հանրաքվեից ի վեր հաստատված չէր։ Այդ տրամադրությունն, ըստ էության, այսօր հաստատվեց եւս մի փաստով։ Տեղյակ եք, որ այսօր տեղի են ունեցել Երեւանի ավագանու ընտրությունները, եւ հիմա արդեն տվյալների 99 տոկոսն ամփոփված են, «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները։ Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ—որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել։ Դա հնարավոր չէ, եւ այսօր դա արձանագրվեց նաեւ ընտրությունների արդյունքներով»,–նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ միակ բանը, որ այլեւս հնարավոր է Հայաստանում՝ դա օրինականությունն է, ժողովրդավարությունը, անկախ դատական համակարգը, ազատ տնտեսական մրցակցությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ի տարբերություն երկար տարիների, այսօր ՀՀ—ում չկան մենաշնորհներ, չկան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 281 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds) եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։Անմիջական մթնոլորտում կառուցողական քննարկում է ծավալվել համաշխարհային տնտեսության զարգացման միտումների, ներդրումային հնարավորությունների եւ ժամանակակից աշխարհի մարտահրավերների, առաջնորդության եւ ռազմավարական որոշումներ կայացնելու շուրջ։ Նախագահ Սարգսյանի մոտեցումներն ու առաջ քաշած գաղափարները ջերմորեն են ընդունվել մասնակիցների կողմից։
Հանրապետության նախագահը գագաթնաժողովի կազմակերպիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել նման համաժողով Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։
«Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի (այդ թվում՝ ամերիկյան Google, Nasdaq, Cargyll, McKinsey, Revolution, շվեյցարական Nestlռ, Pictet եւ Lombard Odier, ֆրանսիական Groupe Accor, Publicis, OneRagtime, Sociռtռ Generale, ռուսական «Ալֆա բանկ», բրիտանական Bridgepoint եւ Kleinwort Hambros) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։
Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաեւ ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի մրցակցային առավելությունները՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 308 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Վարչապետ Փաշինյանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ սերտ եւ ամուր համագործակցությունը՝ ՄԱԿ—ի հռչակած արժեքների պաշտպանության եւ ամրապնդման գործում։ Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաեւ կստանան նոր ազդակներ։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ—ի եւ դրա կառույցների աշխատանքներում եւ հավելել, որ ՄԱԿ—ի թիրախային հետագա աջակցությունը Հայաստանին կխթանի եւ կամրապնդի Հայաստանի զարգացման ներուժը։
Անտոնիո Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա։ Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին՝ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է եւ հույս հայտնել, որ մեր երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով՝ իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ եւ կարեւորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՄԱԿ—ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Վարչապետը շնորհակալություն է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Վարչապետը նախ այցելել է Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ, ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը։ Կառավարության ղեկավարը հետեւել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման եւ վերամշակման։ Վարչապետը եղել է նաեւ ընդլայնված եւ արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական տիպի թորման սարքերով՝ յուրաքանչյուրն օրական 100000 լ գինենյութ թորելու հզորությամբ։ Գործարանի ղեկավարությունը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 16—ի դրությամբ ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում գնվել է 5153 տ խաղող, իսկ 3 մասնաճյուղերում միասին վերցրած՝ ավելի քան 8194 տ։
Շրջայցի ընթացքում երկրի վարչապետն ընկերության ղեկավարության հետ քննարկել է խաղողի գնմանը, ինչպես նաեւ հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր։ Որոշում է կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ, այն է՝ հաջորդ տարի Երեւանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, եւ 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարցի առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է անընդհատ գյուղացուն շահույթ ստանալու ճանապարհներ ցույց տանք, որպեսզի այդ բեռն անընդհատ չմնա գործարարների ուսերին։ Պետք է փորձենք այնպես անել, որ գյուղացին ոչ թե շահագրգռված լինի ամբողջ բերքը մթերման տալ, այլ ավելի շահավետ ճանապարհով գնալ՝ վերամշակել եւ այլն»։
Հայաստանում կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 330 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից եւ արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում։
Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում եւ կարեւորել նրա այցը Ֆրանսիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի ու նոր թափ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում։ Նշելով, որ ընդամենը մեկ ամիս անց պետական այցով ժամանելու է Հայաստան՝ Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երեւանում կանցկացվի բարձր մակարդակով։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ իրենց արդեն երկրորդ հանդիպումը վկայում է այն մասին, որ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ապահով ձեռքերում են եւ շարունակելու են ընդլայնվել եւ խորանալ՝ ի շահ երկու երկրների։ 
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տարիները նշանավորվել են հայ—ֆրանսիական կապերի խորացմամբ, եւ համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն վերընթաց զարգանալ բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, ապակենտրոնացված դինամիկ շփումներ, տնտեսական համագործակցությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 297 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանդիպում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության ներկայացուցիչների հետ

Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով։ Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում եւ օժանդակում վերջիններիս՝ դուրս գալու արտասահմանյան շուկաներ։
Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության ընդլայնմանը։ Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերի առկայությունը՝ MEDEF–ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով եւ ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա։ Նրա խոսքով՝ Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը։
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին։ «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլեւ արժեքների հեղափոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարող ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 265 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում եւ պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունը։
Զրուցակիցները, երկուստեք արձանագրելով առկա փոխգործակցության բարձր մակարդակը, քննարկել են այն խորացնելու հեռանկարները։
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, եւ կառավարությունը կարեւորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական եւ փորձագիտական աջակցությունը։
Թոմաս Գրեմինգերը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին։
ՀՀ վարչապետը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ եւ միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ մեր տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ եւ ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների միջոցով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 301 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի։
Նախ՝ այն հարցին, թե ինչու ներկա չի եղել Արցախի անկախության տոնի միջոցառումներին, Փաշինյանը պատասխանել է, որ ինքը դրանից մեկ շաբաթ առաջ է եղել Ստեփանակերտում։
«Արցախի նախագահը իր խոսքում ասաց, որ աննախադեպ իրավիճակ է, որ Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարը 3 ամսվա ընթացքում երեք անգամ լինում է Ստեփանակերտում։ Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ բարձր մակարդակով ներկայացված էր։ Ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, անվտանգության խորհրդի քարտուղարը։ Կարծում եմ, այլ մեկնաբանությունները պարզապես տեղին չեն»,–ասել է նա։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա անձնական հարաբերությունների խնդիր է։
«Հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում եւ կապեր պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա եւ նախկին ղեկավարների հետ։ Դուք տեսեք, որ չնայած Եվրամիության հետ բավականին խնդրահարույց հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը։
«Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն եւ ցանկություն կունենա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին։
Երկրի վարչապետը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր եւ նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար կարեւոր՝ ժողովրդավարական փոփոխությունների շրջանում։ «Նախորդ տարի տոնում էինք հայ—ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես արդյունավետ եւ դինամիկ զարգացող։ Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ ունենք ռեալ հնարավորություններ՝ երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հատկապես տնտեսական կապերը խթանելու համար»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ճապոնիայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ երկու երկրների փոխգործակցությունը զարգացման եւ խորացման մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում։ «Ինձ համար պատիվ է այցելել Հայաստան։ Այսօր եղել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ տպավորված եմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կրթական մոդելով։ «Թումոն» այն տեղերից է, որտեղ եւս կարող ենք միասին աշխատել։ Պատրաստ ենք քննարկել տնտեսության բնագավառում մեր համագործակցության խորացման հեռանկարները»,–նշել է նա։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ձեւավորված նոր քաղաքական ու տնտեսական իրավիճակին եւ իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղություններով։ Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում կատարվող ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել կառավարությանն այդ գործընթացում։
Տնտեսական կապեր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան եւ տիկին Լաուրա Մատարելան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ երեկ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում։
Սերջիո Մատարելան  Արմեն Սարգսյանին պարգեւատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով։
Սերջիո Մատարելան եւ տիկին Լաուրա Մատարելան Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի հետ միասին երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման հայ—իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը։
Բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, որից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը եւ շրջայց կատարել տարածքում։
Կենտրոնը հիմնվել է հայկական եւ իտալական կողմերի համատեղ նախաձեռնությամբ եւ նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր։
Լաուրա Մատարելան Նունե Սարգսյանի ուղեկցությամբ երեկ այցելել են մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն—թանգարան, որտեղ պահպանվու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.08.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024