ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 22:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 36 37 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
Նախագահը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ—ի շրջանակներում մեր երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը։
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին կշարունակեն փոխգործակցությունը Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, իշխանության տարբեր կառույցների հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին եւ ժողովրդավարության զարգացմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային։
Զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ—ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը։
Սերժ Սարգսյանը 2011 թվականը Դաշինքի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից բավականին արդյունավետ է համարել, ընդգծելով, որ շարունակվել են ակտիվ քաղաքական շփումները, Հայաստանը մեծացրել է իր մասնակցությունն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերին, հաստատվել է 2011—2013թթ. Հայաստան—ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը։
ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին եւ ի դեմս նրա՝ ՀՀ զինված ուժերին ու ամբողջ հայ ժողովրդին՝ Աֆղանստանում հայ զինվորների բարձր մակարդակով ծառայության համար, որով, ըստ նրա, հայ ժողովուրդը միանգամայն կարող է հպարտանալ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ—ռուսական տնտեսական համագործակցությանը։ Կարեւորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ—ռուսական համագործակցության նախագծերից մեկը։
Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաեւ Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաեւ նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը։ «Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է ե՛ւ ՄԱԳԱՏԷ—ի, ե՛ւ Եվրամիության, ե՛ւ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար։ Սա շատ ճիշտ մոտեցում է ե՛ւ գործող կայանի աշխատանքի, ե՛ւ նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, ե՛ւ նոր շինարարության տեսանկյունից»,–ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։
Ս. Կիրիենկոն բարձր է գնահատել նաեւ ՀԱԷԿ—ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը եւ նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ։
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ներդր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 557 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան—ԵՄ հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ տարածաշրջանային խնդիրներին։
Ներկայացնելով ԵՄ—ի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, եւ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 26—ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լիտվա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը ներառում էր հանդիպումներ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու խորհրդարանի անդամների հետ։
Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի եւ Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվեց վերջին տարիների հարաբերությունների դինամիկ զարգացումը, բարձրաստիճան հանդիպումները, փոխադարձ այցելությունները, Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացումը։
Լիտվայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը մանրամասն քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ, տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղիները, գործարարների միջեւ կապերի ստեղծման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան Եվրոպական միություն համագործակցության, այդ ձեւաչափերում իրականացվող ծրագրերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նախարար Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր լիտվացի գործընկեր Աուդրոնիուս Աժուբալիսի հետ էր։
Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, համաձայնեցրեցին երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացիկ տարվա ժամանակացույցը։
Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եթե աշխարհազորայինների կամավորական ջոկատների սկզբնավորմամբ 1992—ին ծնունդ չառներ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորած Հատուկ գունդը, որն անկախություն ձեռք բերած Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու խնդրում հզոր ուժ էր հակառակորդին հակազդելու եւ զանգվածային հարձակումները կասեցնելու համար, ապա հայկական կողմին հազիվ թե հաջողվեր համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ ու ձեռնամուխ լինել պաշտպանության բանակի ստեղծմանը»,–հայկական պաշտպանական ուժերի կայացման ու նրա անցած ճանապարհի շուրջ կիսելով սեփական նկատառումները, այս համոզմանն է իմ զրուցակիցը՝ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ԼՂՀ ազատամարտիկների միության Այգեստանի խորհրդի նախագահ Մհեր Վանեսյանը։
Հայաստանում եւ թե Արցախում գրեթե միաժամանակ են սաղմնավորվել ինքնապաշտպանական ջոկատները, որոնք զգալով պատերազմի վտանգը, ստիպված էին զենք ու զինամթերք հայթայթել, խրամատներ փորել եւ ամրանալ դիրքերում՝ ամեն քայլափոխի պատրաստ լինելով հակահարված հասցնել նախահարձակ թշնամուն եւ արյան գնով պաշտպանել երկրի սահմանները։ Ու, եթե հայ ազատամարտիկները կարողացան անհավասար պատերազմում հաղթանակներ նվաճել ռազմական սպառազենով ապահովված մեծաքանակ ազերի բանակի դեմ եւ ստիպել նրան ճողոպրել՝ պարտության արդյունքում «զիջելով» որոշ տարածքներ, ապա դա հաջողվեց միայն զոհողությունների շնորհիվ, ինչին ստիպված էին գնալ ԼՂՀ պաշտպանական ուժերը։
«Մեր գյուղը Ասկերանի շրջանի այն բնակավայրերից է, որը մոտիկ գտնվելով մայրաքաղաք Ստեփանակերտին, ռազմագործողությունների ժամանակ միշտ էլ հրետակոծությունների թիրախ է հանդիսացել։ Իսկ Արցախում կա՞ բնակավայր, որ պատերազմի «կողքով» լիներ անցած։ Ձորակի գյուղերը՝ Խնածախն ու Լուսաձորը, Դահրավն ու Այգեստանը, շարունակ հրթիռակոծվում էին ադբեջանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ:
Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը և հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից:
Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարևորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր:
Հայ ժողովրդի և մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր։
Մեր դատն արդար էր, և մենք պատրաստ էինք դիմակայության։ Գիտեինք, որ միայն մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաև քաջ գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու կորով հաղորդում:
Անհանդուժողականության, չարության և կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին:
Հավե՛րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին:
Հարգելի՛ գեներալն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 498 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ։
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին։
Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար։
Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում եւ ամենուր։
Վերջապես, այս օրն անմոռանալի է եւ ոսկե տառերով կգրվի հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ։
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը։ Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ՝ մաղթելով նորանոր հաջողություններ՝ հանուն Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի։
Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 536 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։
Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրից։ Նախորդ տարի մենք ձեզ հետ միասին մշտապես անդրադարձել ենք այս հարցին։ Դուք հիշում, եք, որ մենք ձեւավորել ենք մոնիտորինգային խմբեր եւ պարբերաբար ստուգումներ ենք իրականացնում այս կամ այն ոլորտում, թե ինչ որակի ծառայություններ ենք մատուցում։ Թերությունների մասին մշտապես խոսել ենք հրապարակային եւ տվել համապատասխան հանձնարարություններ։ Այսօր կարող ենք արձանագրել, որ հերթական մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ կադաստրի պետական կոմիտեում ունենք առաջընթաց, եւ էապես բարելավվել է ծառայությունների որակը։ Ձեռնարկությունների գրանցման ոլորտում ունենք էական առաջընթաց. այսօր իրականություն է այն, որ Հայաստանում կարելի է 15 րոպեում գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով։
Անձնագրերի տրամադրման ոլորտում նույնպես ունենք հաջողություն։ Այս բնագավառում մենք պետք է լինենք հետեւողական։ Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես՝ վարորդական իրավունքների եւ մեքենաների գրանցման հարցերում։ Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականեր ոստիկանապետին, եւ մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը։ Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ։ Ձեւավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, եւ եթե այդ ծառայություների որակը մեզ չի բավարարում, նշանակում է՝ կա դժգոհություն։ Խնդրի արմատական լուծման համար ապրիլին մենք շահագործման ենք հանձնելու Նուբարաշենում ճանապարհային ոստիկանության ծառայության նոր մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով։
Մենք արդեն իսկ ծրագրային ապահովման ուղղությա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 495 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսելուց առաջ վարչապետն անդրադարձել է բնակչությանը պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրին, նշել այս ասպարեզում հաջողություն արձանագրած եւ թերացող ոլորտները (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը տե՛ս առանձին)։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ համագործակցության համաձայնագրի կնքմանը։ Միջազգային ֆինանսական կորպորացիան ՀՀ կառավարությանը ցույց է տալու տեխնիկական աջակցություն, մասնավորապես, չորս ոլորտներում՝ վարչարարական բեռի կրճատման նպատակով. դրանք են հարկային, արտահանման ու ներմուծման, սննդամթերքի անվտանգության ու տեսչական ստուգումների ոլորտները։ Իրականացվող բարեփոխումները պետք է մեծացնեն Հայաստանի ընդհանուր մրցունակությունը, բարելավեն երկրի դիրքը ՀԲ «Գործունեությամբ զբաղվելը» դասակարգման մեջ։ Այս նոր ծրագիրը միջազգային ֆինանսական կորպորացիայի նախորդ խորհրդատվական ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում էապես կրճատվել են ձեռնարկությունների գրանցման ժամկետը, հարկային հաշվետվությունների եւ վճարումների պարբերականությունը, «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի փոփոխությամբ կանոնակարգվել է ստուգումների հաճախականությունը, տնտեսավարողները հնարավորություն են ստացել հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ այլն։ Համաձայն «Doing Business 2012» զեկույցի, Հայաստանը ընդգրկվել էր ամենաշատ բարեփոխումներ իրականացրած երկրների լավագույն տասնյակում։ Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս փաստաթուղթը կարեւորում եմ այն պարզ պատճառով, որ վերջին շրջանում գործարար միջավայրի բարելավման գնահատակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 506 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18—ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության հեռանկարները։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին։
Նախագահը բարձր է գնահատել ԵԽ ԽՎ—ի հետ ձեւավորված կառուցողական հարաբերությունները եւ այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵԽ ԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել։
ԵԽ ԽՎ համազեկուցողը եւս ընդգծել է, որ կտրուկ տարբերություն է նկատում իր առաջին այցից հետո։ Դրական փոփոխությունները, նրա խոսքով, Հայաստանի քաղաքական գործիչների հետ ունեցած իր հանդիպումների բովանդակությունից էլ ակնհայտ են։
Հանդիպման ժամանակ նախագահը եւ Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցողն անդրադարձել են դատաիրավական, ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 542 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024