ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 16.07.2020, 17:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [611]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [844]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [82]
Զանազան [190]
Քաղաքականություն [641]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 35 36 37 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարության եւ ազդեցության էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ ռուսաստանցիների լայն եւ բազմամյա աջակցության մասին։
Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա։
Վերջին տարիներին հայ—ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար։ Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը։
Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտա ոչ միայն իրականացնել երկարաժամկետ նախագծեր տնտեսության մեջ, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում, մշակութային—հումանիտար բնագավառում, այլեւ բացահայտել միջպետական համագործակցության նոր հնարավորություններ։
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակի տարում հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան պետական այցով։ Անկասկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 238 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի եւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ։
Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Ըստ հանրապետության ղեկավարի, Հայաստանը եւ Բելգիան չափերով համադրելի երկրներ են, եւ Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։
ՀՀ նախագահը եւ Բելգիայի Սենատի նախագահը կարեւորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու հետեւողական երկխոսությունը։
Զրուցակիցներն ընդգծել են 2000թ. սկզբից երկու խորհրդարաններում ձեւավորված հայ—բելգիական բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, որը, նրանց համոզմամբ, լավագույնս կծառայի հայ—բելգիական բարեկամության խորացմանը, ինչպես նաեւ եվրոպական ընտանիքին Հայաստանի առավել մերձեցմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին եւ հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ եւս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Բելգիայի գործադրած ջանքերը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ավելի ուշ հանդիպել է նաեւ Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 259 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5—7—ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։
Այցի շրջանակներում նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում։ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. նախագահը կհանդիպի ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ։ Նախատեսված է նաեւ հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ։
Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւս։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է, որ այս օրերին հրատարակիչներից, հեղինակներից, գրքի առեւտրի կազմակերպիչներից ստացել է մի շարք դիմումներ գրքի թանկացման վերաբերյալ։ Տիգրան Սարգսյանի պահանջով խնդրո առարկայի վերաբերյալ բացատրություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարը (վարչապետի հարցերը եւ նախարարի պարզաբանումը տե՛ս առանձին)։
Հաջորդ հարցը, որին անդրադարձել է վարչապետը, Ազգային ժողովում քննարկվող «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին» եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձանց ազատել չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, հաշվարկված տույժ—տուգանքներից։ Քննարկման ընթացքում նախագիծն էապես բարելավվել է, եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը նիստում ներկայացրել է այդ փոփոխությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր համաներում առաջին հերթին հարվածում է պարտաճանաչ հարկատուներին, որովհետեւ պետությունը ներում է նրանց, ովքեր պարտաճանաչ չեն եղել։ «ԱԺ—ում առաջարկվող փոփոխություններն էապես մեղմացնում են այդ խնդիրը։ Իսկապես, մնում են այն խմբերը, որոնք փոքր պարտավորություններ ունեն, եւ դրանք օբյեկտիվ պատճառներով են ձեւավորվել», — հավելել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ երեկ Ազգային ժողովում Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունն արծարծել է Երեւան քաղաքում տրանսպորտի արդյունավետ կազմակերպման նոր առաջարկություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Մարտի 1—ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 4 տարի առաջ՝ մարտի մեկին, Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը։
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանի նիստին հետեւում են Տավուշի մարզի եւ Երեւանի շուրջ երեք տասնյակ դպրոցների աշակերտներ եւ մանկավարժներ։ ԱԺ պատգամավորները ողջունեցին նրանց։
Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 297 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Նիստում քննարկվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ—ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012—2013թթ. միջոցառումների ցանկի նախագիծը եւ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը։
Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Լայմա Լյուչիա Անդրիկիենեի նախագահությամբ փետրվարի 23—ին շարունակեց աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ—ում երիտասարդության դերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Նա ծանոթացրեց Բոլոնիայի ծրագրով նախատեսված կրթական բարեփոխումներին, երկրում կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրմանը, ՀՀ ազգային որակավորման ծրագրերի կատարման ընթացքին եւ կարեւորեց այդ աշխատանքներում երիտասարդության ներգրավվածության բարձր մակարդակը։ Նրա տեղեկացմամբ՝ համալսարանական խորհուրդներում 25 տոկոսը ուսանողներ են։ Բուհական համակարգում ստեղծվում են ուսանողական հետազոտական միություններ, խորհուրդներ, որոնք ոչ միայն մասնագիտական հետազոտություններ են կատարում, այլեւ առաջարկներ ներկայացնում ուսումնական հաստատության կառավարման, աշխատաոճի վերաբերյալ։ Հիմնական մարտահրավերները համընկնում են Բոլոնիայի գործընթացում առկա հիմնախնդիրներին, որոնք առնչվում են սոցիալական, ֆինանսավորման հարցերին, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, հավաստագրման մեխանիզմների բարելավմանը, կրթական նպատակով ուսանողների տեղաշարժին։ Չնայած առկա հիմնախնդիրներին՝ Հայաստանի կրթական ոլորտում աստիճանաբար անցում է կատարվում դեպի ուսանողակենտրոն ուսուցումը։
Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովում գործող երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները։ Նրանք երիտասարդական խորհրդարանի ստեղծումը կարեւորեցին ոչ միայն այն առումով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 309 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից՝ հրամանագրի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է 2012 թվականի մայիսի 6—ին։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հիշեցնենք, որ ՀՀ նախորդ՝ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր՝ 90 համամասնական եւ 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 2007թ. մայիսի 25–ին։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 292 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին:
Կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարեւորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: «˙գտվելով այս պատեհ առիթից՝ ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախությունից ի վեր Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական եւ տեխնիկական օժանդակությունը հնարավոր դարձնելու համար:
Այս տարի լրանում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, եւ ուրախ եմ, որ այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման լավագույն մակարդակի վրա»,-ասել է նախագահ Սարգսյանը:
ԱՄՆ կոնգրեսականները կարեւորել են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը. «Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության օրինակ կարող է լինել շատ-շատերի համար»,-ասել է Դեյվիդ Դրայերը:
Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ամրապնդման կարեւորությունը:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 259 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի «Կարմիր բլուր» կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը: Կառավարության ղեկավարը տեղում անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված պարարտանյութի շահառուների մասնագիտական կարծիքը, ովքեր գոհունակություն են հայտնել պարարտանյութի որակից:
Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10_ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25 հազար տոննա ազոտական պարարտանյութ, որը կբավարարի հանրապետության գյուղացիական տնտեսությունների ողջ պահանջարկը:
Պարարտանյութի մեկ պարկը գյուղացիներին է հատկացվելու մատչելի՝ 6 հազար դրամով, շուկայական 8_9 հազար դրամի փոխարեն:
Ներկրված պարարտանյութի առաջին խմբաքանակի բաշխումը մեկնարկել է երեկ՝ ըստ մարզային համայնքների հայտերի: Պարարտանյութի՝ համայնքներ տեղափոխման բոլոր ծախսերը հոգալու է պետությունը:
Սկսվել է նաեւ գյուղացիներին դիզվառելիքի մատակարարման գործընթացը: Մատակարարվող 12 հազար տոննա դիզվառելիքի մեկ լիտրը գյուղացուն հատկացվելու է 350 դրամով՝ շուկայական 500 դրամի փոխարեն:

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 250 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու քաղաքացին՝ իր խնդիրներով եւ մտահոգություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Աշտարակում ՀՀԿ տեղի ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր բոլոր բարեփոխումներն ուղղված են լինելու քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք եւ նոր աշխատատեղեր ստեղծելուն: Այդ տեսակետից լուրջ նշանակություն ունի նոր արդյունաբերական քաղաքականությունը, որով նախատեսվում է ստեղծել հազարավոր աշխատատեղեր: Սա արմատական փոփոխություն է մեր տնտեսական կյանքում եւ պետությունը մասնավոր հատվածի հետ միասին կիրականացնի ճյուղային արդյունաբերական քաղաքականություն»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով լուրջ հարկային արտոնություններ կսահմանի խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար, կօժանդակի արտահանող ընկերությունների գործունեությանը: Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում առաջիկա վեց ամիսների ընթացքում իր գործունեությունը կսկսի առաջին ազատ տնտեսական գոտին: Նմանատիպ գոտիներ կհիմնվեն նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում, Գյումրիում, որոնք նոր ներդրումային միջավայրի ստեղծման լուրջ նշանակություն կունենան:
«Մենք պարտավոր ենք հաշվետվություն տալ որպես իշխող կուսակցություն կատարած աշխատանքների համար: Այս տարիների ընթացքում անցնելով լուրջ փորձությունների միջով՝ մեր քաղաքացիների հետ եղել ենք ազնիվ, խոսել խնդիրների եւ բացթողումների մասին, կիսել ձեռքբերումներն ու հաջողությունները»,-նկատեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը:
Չնայած ճգնաժամին եւ հարեւան երկրում տեղի ունեցած ռազմական իրադարձություններին, որոնք էապես ազդեցություն ունեցա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 267 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնի կապակցությամբ Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցուց կազմակերպվել է քայլերթ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երթին մասնակից հոգեւորականները, երիտասարդները, հասարակական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվել են դեպի Խանջյան փողոց, որտեղ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում տեղի է ունեցել օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում։
Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը։ Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ։
Երթը կազմակերպել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 242 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2020