ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.08.2020, 02:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [611]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [844]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [82]
Զանազան [190]
Քաղաքականություն [641]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 34 35 36 37 38 39 »

Երեկ Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։ Նիստն սկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. եւ 2012 թ. հունվար—փետրվար ամիսների սոցիալ—տնտեսական իրավիճակի եւ իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությամբ։ Նշվել է, որ հաշվետու տարում սահմանված կարգով եւ ժամանակին իրականացվել է պետբյուջեից մարզային ենթակայության կազմակերպությունների համար նախատեսված ծախսերի ֆինանսավորումը եւ դրանց նպատակային օգտագործման հսկողությունը։ Նախատեսված 1 մլրդ 618 մլն դրամի դիմաց հավաքվել է շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի սեփական եկամուտ, կամ պլանը կատարվել է 102. 4 տոկոսով։ Ընթացիկ տարվա երկու ամիսների ցուցանիշն ավելի բարձր է՝ 111.3 տոկոս։ Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է նաեւ մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաեւ մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել նաեւ Կոտայքի մարզում, որտեղ արձանագրվել են հետեւյալ առանձնահատկությունները. «Առաջինը պետք է նշենք, որ Կոտայքի մարզը միակն է, որը չունի արտաքին սահմաններ, եւ դա նաեւ ազդում է մեր քաղաքացիների սպասումների վրա։ Առաջին տեղում գործազրկության խնդիրն է։ Մարզպետը նույնպես իր հաշվետվության մեջ նշեց, որ Չարենցավանում, Նոր Հաճընում, Բյուրեղավա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն ավարտվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։ Հանրապետության ղեկավարը երեկ նրանց հանդիպել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Ի դեպ, Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1835թ. Հիլ Ստրիթ փողոցում, որտեղ 1833թ. հայ համայնքին հողակտոր էր հատկացվել։ Իսկ առհասարակ հայերը Սինգապուրում սկսել են հաստատվել 18—րդ դարի վերջից։ Հիմնականում ներգաղթել են Մալայզիայից, Հնդկաստանից, Նոր Ջուղայից։ Չնայած սակավաթիվ լինելուն՝ հայերին հաջողվել է նշանակալից դեր խաղալ երկրի պատմության մեջ եւ դրական հիշողություններ թողնել Սինգապուրի համայնքների պատմության մեջ։ Պատահական չէ, որ նախօրեին երկրի նախագահ Թոնի Տան Քեն Յամը հատուկ շեշտել էր, որ Սինգապուրում առաջին թերթը տպագրել ու առաջին քրիստոնեական եկեղեցին կառուցել են հայերը, իսկ վարչապետ Լի Սան Լունը նշել էր, որ առեւտրային հարաբերությունները երկրում դեռեւս 19—րդ դարում զարգացել են գլխավորապես հայ առեւտրականների ջանքերի շնորհիվ։
Ավարտելով այցը՝ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երեւան։

30-03-2012

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 309 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Երեքշաբթի երեկոյան Սինգապուր ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպումներ է ունեցել այդ երկրի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ։ Սերժ Սարգսյանը նաեւ մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել Սինգապուրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները:
Սինգապուրի եւ Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ - սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը:
Սինգապուրի նախագահի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 20 տարի առաջ, հայ - սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են sինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին:
Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` Սինգապուրն արագ զարգա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 284 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայտարարել է Սերժ Սարգսյանը Սեուլում անցկացվող միջուկային անվտանգության գագաթնաժողովում
Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սեուլում մասնակցել է միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին։ Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով։ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին եւ անձամբ նախագահ Լի Մյուն—Բակին՝ գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարեւոր հավաքը հյուրընկալելու համար։ Հանրապետության ղեկավարը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր։
«Միջուկային անվտանգությունը եղել եւ մնում է Հայաստանի համար առաջնային կարեւորության խնդիր։ Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետեւողականորեն եւ պատրաստակամորեն աջակցել եւ իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,—ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նախագահի խոսքով, ընդունվել է նոր օրենք երկակի նշանակության ապրանքների, այդ թվում՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահանման, տարանցման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին։
Հանրապետության ղեկավարը նշել է նաեւ, որ ՄԱԿ—ի միջտարածաշրջանային հանցավորության եւ արդարադատության հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ եւ աջակցությամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման եւ մաքսային տեխնիկական հագեցման ծրագիր։ Նախագահի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ—ի Անվտանգության խորհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Կորեայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային ճաշի ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ—ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդեւի ու Հուն Ձինթաոյի հետ, հաղորդում է «Panorama.am»—ի թղթակիցը։
Գագաթնաժողովին մասնացելու նպատակով Սեուլ են ժամանել 53 երկրի եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Սեուլում կայացել է պատվիրակությունների դիմավորման արարողություն, որից հետո երկրների ղեկավարները մասնակցել են աշխատանքային ճաշի, որտեղ քննարկել է Վաշինգտոնում կայացած առաջին միջուկային գագաթնաժողովից հետո ոլորտում գրանցված առաջընթացը։
Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովին, այն կմեկնարկի մարտի 27—ին։ Միջոցառման ընթացքում, որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է, մասնակիցները կքննարկեն հարցեր՝ կապված միջուկային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի միջոցների, միջուկային նյութերի եւ նրանց հետ կապված օբյեկտների պաշտպանության, ինչպես նաեւ միջուկային նյութերի ապօրինի շրջանառման կանխման հետ։
Հիշեցնենք, որ միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը կայացել էր 2009 թվականի ապրիլին՝ Վաշինգտոնում։ Այն ժամանակ նախագահ Օբաման առաջարկել էր բարձր մակարդակով ուշադրության կենտրոնում պահել միջուկային անվտանգության հարցը՝ դասեր քաղելով միջազգային ահաբեկչության սպառնալիքներից։ Վաշինգտոնում հիմնական շեշտը դրված էր միջուկային զենքի չտարածման եւ այդ տիպի սպառազինություններից հրաժարվելու հարցերին։ Վաշինգտոնյան գագաթնաժողովին մասնակցում էին 47 երկրների եւ երեք կազմակերպությունների (ՄԱԿ, ԵՄ եւ Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԷՄԳ) ղեկավարներ։ Դրանք այն երկրներն են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ոլորտին՝ իրենց տ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 302 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին։
Նախագահը շնորհավորել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ համոզվածություն հայտնել, որ արքեպիսկոպոսն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման պատվաբեր գործին, որը մեծ նվիրումով մինչեւ այժմ իրականացնում էր իր նախորդը՝ նվիրակ Կլաուդիո Գուջերոտտին։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնեական աշխարհի համախմբման գործում, այլեւ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, հանդուրժողականության, խաղաղության պահպանման հարցում։
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ 2000թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ընդգծելով, որ այդպիսով Սուրբ Աթոռն իր ներդրումն ունեցավ հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման գործում։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ ՀՀ սահմաններից դուրս հայկական հուշարձանների ու խաչքարերի պահպանման խնդրում Սուրբ Աթոռի դիրքորոշումն ու երախտագիտություն հայտնել այդ հարցում աջակցության համար։
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ բարձր մակարդակի վրա է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկխոսությունը։
Նախագահը հաճույքով է վերհիշել անցյալ տարվա դեկտեմբերին Սուրբ Աթոռում Նորին սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI—ի հետ իր ջերմ, հետաքրքիր եւ արդյունավետ հանդիպումը։
Հանրապետության ղեկավարը եւ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը երկուստեք ընդգծել են, որ երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդին՝ ս.թ. մարտի 13—ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից ավելի երեխաներ եւ նրանց ուղեկցող անձինք։ «Խորապես ցնցված այս ողբերգությունից՝ անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին եւ զորակցություն՝ այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին»,–ասված է նախագահի հեռագրում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 264 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը  հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ։ Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ պարոն Շուլցին իր նոր պաշտոնում հանդիպելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար։
Կցանկանայի մեկ անգամ եւս շնորհավորել Ձեզ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ—ի հետ մեր հարաբերություններում թե՛ խորհրդարանական, եւ թե՛ գործադիր մակարդակներում։
Մենք կարեւորում ենք Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը Հայաստան—ԵՄ խորացող համագործակցության համատեքստում։ Դինամիկ զարգացում են ապրում Հայաստան—ԵՄ միջխորհրդարանական կապերը, ինչպես երկկողմ՝ Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ, այնպես էլ բազմակողմ՝ Արեւելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի ձեւաչափերում։
Բոլորովին վերջերս՝ փետրվարի 22—23—ին, Երեւանում տեղի ունեցավ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որը այս կառույցի առաջին հանդիպումն էր գործընկեր երկրում։ Հավատացած ենք, որ Եվրանեսթը կլինի այն հարթակը, որի շրջանակներում կարող են լավ հնարավորություններ ստեղծվել ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար։ Ուրախ էինք նաեւ նույն ժամանակահատվածում մեզ մոտ հյուրընկալել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 304 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ օրը երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նախագահը կարեւորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը։ «Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում եք, որ կարելի է լինել բելգիացի եւ պահպանել, զարգացնել հայկական ինքնությունը»,–Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի եւ հայրենիքի միջեւ, եւ իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան։ «Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով հայ—բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը։ Ասածս ճշմարիտ է յուրաքանչյուրիդ համար առանձին—առանձին եւ բոլորիս համար միասին։ Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականություններով, բայց առավել ուժեղ ենք մեր միասնությամբ»,–հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահն իր ներածական խոսքում այնուհետեւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարց ու պատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի, Եվրոպական միության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան–սփյուռք հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան—Թուրքիա հարաբերություններին եւ մի շարք այլ հարցերի։
Նա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ։
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Կարեւորելով խաղաղության էական նշանակությունը ՀՀ–ԵՄ համատեղ նպատակների իրականացման հարցում, Ժ. Բառոզուն նշել է. «Այս համատեքստում ես վերահաստատեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ պատրաստ է տրամադրել լայն աջակցություն վստահության կառուցման միջոցներին, եթե կողմերը դա ցանկանան»։
Եվրոպական Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը։ «Բարեփոխումների օրակարգին զուգահեռ, կարծում եմ՝ունենք նաեւ խաղաղության օրակարգի կարիք»,–ընդգծել է Բառոզուն։

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտին

Պարո՛ն նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ հանդիպելու եւ Հայաստան—ԵՄ օրակարգում առկա հարցերը քննարկելու հնարավորության համար։ Մեր նախորդ հանդիպումից ի վեր մի շարք կարեւոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնք նոր հանգրվանի են հասցրել Հայաստան—ԵՄ հարաբերությունները, եւ մենք մեծապես գնահատում ենք Եվրոպական հանձնաժողովի եւ անձամբ պարոն Բառոզուի ավանդը մեր համագործակցության խորացման գործում։
Միանգամից պետք է նշեմ, որ մեր օրակարգում գտնվող բոլոր հարցերի շուրջ մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 341 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ։
Վերահաստատելով ԵՄ աջակցությունը Մադրիդյան սկզբունքներին, Հ. Ռոմպոյը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։
«Շփման գծում լարվածությունը մտահոգություն է հարուցում ԵՄ—ում, ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ լարվածությունից խուսափելու համար»,– ընդծել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, եւ կրկին իմ ուրախությունն եմ հայտնում այսօրվա հանդիպման հետ կապված։ Կցանկանայի մեկ անգամ եւս հրապարակայնորեն շնորհավորել Ձեզ Եվրոպական միության խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ խորհրդի հետ մեր հարաբերություններում։
Այսօրվա մեր քննարկումների օրակարգը բավականին հագեցած էր, ինչը խոսում է մեր դինամիկ հարաբերությունների մասին։
Պարոն Վան Ռոմպոյի հետ մենք այսօր անդրադարձանք Հայաստան—ԵՄ համագործակցության հարցերին եւ քննարկեցինք մեր հետագա անելիքները։ Կարեւորեցինք Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում ներկայումս առկա բավականին լավ զարգացումները եւ վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը շարունակաբար խորացնել մեր համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում՝ տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում բարեփոխումների իրականացման համար։
Մենք նաեւ քննարկեցինք Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացման ընթացքը։ Եվ վերահաստատեցինք, որ բարեփոխումները կազմում են ԵՄ հետ մեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ։
Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է նաեւ Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձեւաչափով նիստին։
Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն—ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։
Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասին։ Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ—ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ—ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, ովքեր բարձր են գնահատել ՀՀ—ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան, Հայաստանում իրականացվող քաղաքականության արդյունքներն ու այն հանձնառությունները, որոնք մեր երկիրն ստանձնել ու հաջողությամբ է իրականացնում՝ որպես գործընկեր երկիր։
Քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը, որտեղ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը համարվել է որպես այլընտրանք չունեցող։
Նախագահ Սարգսյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, շնորհակալություն հայտնել գնահատանքի եւ քաջալերանքի խոսքերի համար։

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2020