ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 00:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 32 33 34 35 36 ... 38 39 »

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 25–ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ։
Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, այդ թվում՝ հետընտրական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները, կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրել, քննարկել նաեւ առաջիկա ծրագրերը։
Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող կարեւոր եւ արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները։ Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին կյանքին՝ կրթական, սոցիալ—տնտեսական, ներքաղաքական թեմաներին եւ տարածաշրջանային մարտահրավերներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21—ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ—տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Մասնավորապես, սեպտեմբերի 21—ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ձայնային եւ լուսային ժամանակակից լուծումներով։ ՀՀ անկախության օրը տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ հանրապետության մարզերում եւ սփյուռքի գաղթօջախներում։
Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել է տարբեր գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը։
Վարչապետը հանձնարարել է վերջիններիս ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով եւ սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար։


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայացավ սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հ. Հակոբյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը սիրիահայության հարցերով զբաղվող գլխադասային գերատեսչությունն է եւ, սկսած փետրվարից, զբաղվում է սիրիահայերի հիմնախնդիրներով։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստան ժամանած սիրիահայերի կողմից բարձրացվում են կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի եւ մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցեր, որոնք դասակարգվում են եւ վերահասցեագրվում համապատասխան պետական կառավարման մարմիններին։
ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայերի հիմնահարցերի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆ. Զաքարյանը։
ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց, որ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք՝ 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան։
ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի պարզաբանմամբ՝ նախարարություն դիմած եւ բժշկական օգնության կարիք ունեցող բոլոր սիրիահայերը ստանում են պատշաճ բուժսպասարկում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի բանակցված պայմանագիրը։
Այնուհետեւ, անդրադարձ է կատարվել Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները հաստատելու մասին ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծին։ Վարչապետը հանձնարարել է լրամշակել այն, որից հետ ներկայացնել կառավարության առաջիկա նիստին։


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ վստահություն հայտնեց, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված կոնկրետ հարցեր։
Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ եւ դինամիկ զարգացող հարաբերություններ, փոխվարչապետը նկատեց, որ տարեց տարի աճում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը, եւ այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա։ «Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր՝ սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ—ից մինչեւ Իրան— Հայաստան երկաթգծի կառուցում։ Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաեւ տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաեւ տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունեն»,—նշեց փոխվարչապետը։
Անդրադառնալով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը՝ Ա. Գեւորգյանը դրական համարեց ձեւավորված փոխգործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ առկա է այդ ձեւաչափով կապերի խորացման մեծ ներուժ։ «Հայաստանի կառավարությունը տրամադրված է խրախուսել նման հարաբերությունների զարգացումը, քանի որ այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մակարդակում բազմակողմ գործակցություն ծավալել»,—նշեց Ա. Գեւորգյանը։
ԻԻՀ ներքին գործերի նախարարը եւս ընդգծեց երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները՝ նշելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ։ Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահն ընդունել է ԻԻՀ ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին եւ նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի ներկայիս այցը վկայում են հայ—իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման եւ գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարեվերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երեւան կատարած այցի ժամանակ արդյունավետ քննարկումներ եւ բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ համագործակցության պայմանավորվածություններ են եղել, որոնց իրագործման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
Հանրապետության նախագահը եւ ԻԻՀ ՆԳ նախարարը երկուստեք կարեւորել են Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ փոխգործակցության ընդլայնումը, ինչը, կողմերի համոզմամբ, ավելի կամրապնդի փոխվստահության եւ դարերի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ—իրանական հարաբերությունները։ Զրուցակիցներն այդ հարաբերությունների սերտացման գործում կարեւորել են նաեւ իրանահայ համայնքի դերը։
Երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ առանձին ոլորտներում փորձի փոխանակման առումով հեռանկարային է համարվել նաեւ նախարար Մոհամադ Նաջարի ղեկավարած նախարարության ներքո գտնվող արտակարգ իրավիճակների, իրավապահպանության եւ այլ ոլորտներում կապերի սերտացումը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա։
Սենդայ քաղաքում նախագահն այցելել է «Յուրիագե—Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների հիշատակին։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք եւ Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ։
Նախագահն իր եւ պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին եւ նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին եւ ուշի ուշով հետեւում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար։ «Այդ ժամանակ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց։ Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր եւ աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար։
Մենք գիտակցում եւ ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը։ Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, եւ ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջեւ»,—ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետեւանքները։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն, եւ Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետեւանքները։
«Ճ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով, հունիսի 2–ին հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ երեկ նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 4—ին, ըստ նախնական տվյալների, հայ—ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը՝ փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը։
ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում՝ իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին։
«Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը նշեց, որ վիրավորների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։
Հաղորդվում է, որ վիրավորները տեղափոխվել են Երեւան. նրանց կյանքը փրկելու համար կգործադրվեն բոլոր հնարավորությունները։
Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, վիրավորները ավագ լեյտե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5–7—ը պաշտոնական այցով մեկնում է Ճապոնիա։

Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ—ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե—Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Հանրապետության ղեկավարը հունիսի 8—ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն։
Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ եւ քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Նախատեսվում է նաեւ հայ—վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Հանոյում նախագահը հանդիպում կունենա նաեւ հայկական բուհերի շրջանավարտների հետ։ 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2–ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը։ 
Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան եւ ընդգծել, որ մեր երկիրը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարեւան եւ լավ բարեկամ Իրանի հետ։
Երկուստեք ողջունելով Հայաստանի եւ Իրանի միջեւ վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը եւ ընդգծելով դրանք ավելի մեծացնելու առկա ներուժը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին։ 
Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ—ի եւ Հայաստան—Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3—րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները։
Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն երկուստեք կարեւորել եւ բարձր են գնահատել հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը նախատեսված է մոտակա օրերին անցկացնել Երեւանում։ 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ—ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։
Ողջունելով հյուրին՝ հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Դուք Հայաստանում, իրոք, մշտապես ցանկալի հյուր եք։ Մենք այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակը, եւ ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում, եւ այսօր գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խոր պատմություն ունեն, եւ ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք խոսել այն մասին, որ մեր լավ հարաբերությունների ստեղծմանը նպաստել են ինչպես մեր երկու ժողովուրդների այդ կապերը, Միացյալ Նահանգներում բնակվող հոծ հայկական համայնքը, այնպես էլ ազատության, արդարության, ժողովրդավարության գաղափարները։
Ուրախ եմ, որ մեր հարաբերությունները մշտապես կառուցվում են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, եւ մշտապես կարող ենք անկեղծորեն քննարկել ցանկացած հարց, որ հետաքրքրում է կողմերից մեկին։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում։
Եվ ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել այս 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար։ Բարով եք եկել»։
ԱՄՆ—ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. «Պարո՛ն նախագահ, ինձ համար պատիվ է կրկին գտնվել այստեղ մեր դիվանագիտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024