ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 05:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 31 32 33 34 35 ... 38 39 »

Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ առեւտրի կայունության ազդեցության հետազոտություն է իրականացնում՝ կողմերի միջեւ ստեղծվելիք խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով։ Հետազոտության նախնական արդյունքների ներկայացման համար կազմակերպած աշխատաժողովի ընթացքում ՀՀ—ում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսը նշեց, որ մինչեւ 2012թ. փետրվարը ԵՄ—ի եւ ՀՀ—ի միջեւ սկսված աշխատանքներում արձանագրվել է այնպիսի առաջընթաց, որ հնարավոր է եղել սկսել պաշտոնական բանակցություններ։ Նա տեղեկացրեց, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում ուշադրություն է դարձվում դրական խթան հանդիսացող հանգամանքներին։ Ուսումնասիրությունն իրականացնում են նիդեռլանդական «Էկորիս» եւ լեհական «Քեյս» ընկերությունները։ «Իմ գործընկերները շարունակում են խոր եւ համապարփակ առեւտրի գոտու եւ ասոցացման պայմանագրի բանակցությունների 5—րդ փուլը։ Կպահանջվի եւս մեկ փուլ, որից հետո՝ մինչեւ այս տարվա վերջ բոլոր խնդիրները վերջնական լուծում կստանան, իսկ գալիք տարվա կեսերին արդեն գոտին կսկսի գործել»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա։
Աշխատաժողովի մասնակից փորձագետ Ռուբեն Սարուխանյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրության աշխատանքների առաջին փուլն արդեն ավարտված է, եւ արդյունքները հիմնականում դրական են։ «Նախնական հետազոտության արդյունքները դրական են, որոնք են տնտեսական աճի տեմպերի բարձրացումը, աշխատավարձե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գնդակը Հունգարիայի դաշտում է
Հունգարիան հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ձերբակալված եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին փոխանցումն արտոնելու մասին իր որոշմամբ նպաստել էր Ադրբեջանում մարդասպանի հերոսացմանը. իսկ այս փաստը Հայաստանը, բնականաբար, չէր կարող անտեսել։ 
Որոշում կայացվեց խզելու դիվանագիտական եւ բոլոր տեսակի կապերը այդ երկրի հետ։ Սակայն այսօր Հունգարիան Հայաստանի հանդեպ կատարած իր «ոչ բարեկամական» քայլի հետեւանքները՝ երկու երկրների միջեւ կասեցված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն ունի։ Պաշտոնական Երեւանը կվերականգնի հարաբերությունները Հունգարիայի հետ, եթե, իհարկե, վերջինս որոշակի քայլեր ձեռնարկի։ «Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի»,— երեկ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Մինչեւ համատեղ ասուլիսը Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար։
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները եւ գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում եւ Երեւանում անցկացվելիք միջոցառումները։ Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարեւոր հարցերը եւ արդի մարտահրավերները։ Երկուստեք կարեւորվել են խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային գործընթացներին եւ առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վատիկանում ներկա է գտնվել Նորին սրբություն Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Նորին սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ։ Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ եւ իմաստ է պարունակում։ Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 21—րդ տարեդարձի առթիվ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է ընդունելություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական խոսք է հղել Անկախության տոնի առթիվ.
«Վեհափա՛ռ տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է։ Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով։ Անցանք արժանապատվորեն։ Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը։ Չկորցրեցինք մեր ուղենիշները եւ չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու գաղափարներին։
Կորուստներով եւ սխալներով հանդերձ, մենք անցած տարիներին արձանագրել ենք եւ այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ։ Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ ե՛ւ պետական, ե՛ւ հասարակական հատվածներում, ինչպես նաեւ մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ։
Անցած 21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության կենսունակությունը, այլեւ բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողությունը։ Մեր երկրի համեստ ռեսուրսների եւ շրջափակման պայմաններում մենք կարողացանք տնտեսություն զարգացնել։ Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը։ Կարողացանք ձեւավորել մեր երկրի ժողովրդավարական հաստատությունները, որոնք, իհարկե՛, դեռ ամրացման կարիք ունեն։ Ե՛վ տնտեսության զարգացումը, ե՛ւ անվտանգության ապահովումը, ե՛ւ ժողովրդավարության խորացումը միանվագ գործողություններ չեն։ Դրանք մեր բոլորի ամենօրյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ 
Իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք բավարարված են։ 
«Ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տեսանելի են Հայաստանի զարգացումները։ Իհարկե, այդ առաջընթացն ապահովելու գործում մեզ համար կարեւոր նշանակություն ունի նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության օժանդակությունը»,–ասել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը ՀՄՄ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ վերջերս հրապարակված Ազգային մրցունակության համաշխարհային զեկույցում օգտագործվել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի 2009 թվականի ցուցանիշները, չնայած այն հանգամանքին, որ 2011—ի արդյունքները տեղադրված են եղել ՀՄՄ կայքում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ եթե օգտագործվեին 2011—ի ցուցանիշները, ապա մեր երկրի մրցունակության մակարդակն ավելի բարձր կիներ։ 
Համադուն Թուրեի խոսքով՝ այդ հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել։ ՀՄՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ 2011—ի ցուցանիշներով Հայաստանը ՏՏ բնագավառի աճի տեմպերով Հարավային Կովկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15–ին ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երեւանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները եւ ՀՀ ԳԱԱ նախագահը։
«Այս ձեւաչափով հանդիպման նախաձեռնությունն իմն է, եւ ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել։ Մեր խնդիրները, մեր առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թեւերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում։ Այսօրվա հանդիպման առիթը նախագահի վերահսկողական ծառայության կողմից իմ հանձնարարությամբ կատարված մի ուսումնասիրության արդյունքների քննարկումն է, որը վերաբերում է պետական գնումների կազմակերպման գործընթացին։ Բայց նախքան այդ հարցին անցնելը, մեկ—երկու դիտարկում եմ ուզում անել մեր գործունեության ներկա օրակարգի կարեւոր թեմաներով։
1. Սաֆարովի գործով։
Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի եւ արդարության վիժեցում։ Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։
Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը։ Քննարկմանը ներկա է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Խորհրդի անդամները քննարկել են նաեւ 2012թ. տեղի ունենալիք «Փոխգործակցություն—2012» ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի եւ հոկտեմբերին տեղի ունենալիք ՀՀ զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի ամփոփմանը վերաբերող հարցեր։
Մինչեւ օրակարգի հարցերին անցնելը, նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 9—ին հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ գոհունակությամբ նշելով, որ ընտրություններն անցել են կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, մրցակցային պայմաններում, եւ Կենտրոնական ընտրական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012—2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարի կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի եւ դատական իշխանության այլ ներկայացուցիչներ։
Դատական իշխանության ներկայացուցիչներին ներկայացվել են հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմում ուսումնասիրված՝ վերջին հինգ տարում կարգապահական քաղաքականության իրականացման օրինաչափությունները, արձանագրված դրական եւ բացասական միտումները։ Նշվել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ Արդարադատության խորհրդի գործունեության մեջ նկատվում է որոշակի դրական միտում, որը նախեւառաջ կապված է կարգապահական քաղաքականության խստացման հետ։ Սակայն, այս փաստի արձանագրման հետ մեկտեղ, հատուկ ընդգծվել է, որ քննարկված քաղաքականության խստացումը ըստ էության կարող է դրական գնահատվել միայն այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած են իրավասու մարմնի գործունեության օբյեկտիվ, կանխատեսելի եւ միասնական չ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը եւ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը։ ՀՀ նախագահն ասել է. «Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել՝ Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին։ Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել եւ պետք է որոշենք մեր անելիքները։
Առաջինը, որ միանշանակ է եւ արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը։ Դա անհրաժեշտ պայման է։
Երկրորդ, Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ՝ հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու։
Երրորդ, ուզում եմ, որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցությանը շեշտել է նախագահ Սերժ Սարգսյանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ—ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա)։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել եւ հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ—ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են ՀՀ նախագահի հրավերով ս.թ. հունիսին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցը եւ դրա շրջանակներում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները՝ ուղղված մեծ ներուժ ունեցող հայ—ավստրիական քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ Երկուստեք ընդգծվել է, որ հայ—ավստրիական միջպետական հարաբերությունների 20—ամյա պատմության ընթացքում դա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, որը նոր որակ հաղորդեց երկկողմ համագործակցության օրակարգին։
Նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը նաեւ բազմակողմ ձեւաչափով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ—ի շրջանակներում։
Տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից զրուցակիցները կարեւորել են Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակադրումը։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024