ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 05:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » Եվրոպական պառլամենտարիզմի փորձը ուսանելի է /Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ/
17:56
Եվրոպական պառլամենտարիզմի փորձը ուսանելի է /Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ/

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը  հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ։ Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ պարոն Շուլցին իր նոր պաշտոնում հանդիպելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար։
Կցանկանայի մեկ անգամ եւս շնորհավորել Ձեզ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ—ի հետ մեր հարաբերություններում թե՛ խորհրդարանական, եւ թե՛ գործադիր մակարդակներում։
Մենք կարեւորում ենք Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը Հայաստան—ԵՄ խորացող համագործակցության համատեքստում։ Դինամիկ զարգացում են ապրում Հայաստան—ԵՄ միջխորհրդարանական կապերը, ինչպես երկկողմ՝ Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ, այնպես էլ բազմակողմ՝ Արեւելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի ձեւաչափերում։
Բոլորովին վերջերս՝ փետրվարի 22—23—ին, Երեւանում տեղի ունեցավ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որը այս կառույցի առաջին հանդիպումն էր գործընկեր երկրում։ Հավատացած ենք, որ Եվրանեսթը կլինի այն հարթակը, որի շրջանակներում կարող են լավ հնարավորություններ ստեղծվել ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար։ Ուրախ էինք նաեւ նույն ժամանակահատվածում մեզ մոտ հյուրընկալել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը։
Նախագահ Շուլցի հետ քննարկեցինք Հայաստան—Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ։ Պարոն Շուլցին ներկայացրեցի մեր երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու մեր հանձնառությունը, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության միջեւ բարեփոխումների խթանմանն ուղղված նպատակային աջակցություն ապահովելու քայլերը։
Երկուստեք գոհունակությամբ ընդգծեցինք վերջին ժամանակաշրջանում ԵՄ—ի հետ մեր հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ներառյալ ասոցացման համաձայնագրի, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ԵՄ երկրներ մուտքի վիզաների դյուրացման եւ ոլորտային համագործակցության բնագավառներում։
Անդրադարձ կատարեցինք Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ուրախ եմ, որ ի թիվս այլ միջազգային դիտորդների, հայաստանյան ընտրությունները կդիտարկի նաեւ Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությունը։
Նախագահ Շուլցին տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։ Նշեցի, որ հայկական կողմը հարցի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում։ Եվ բանակցությունների այլընտրանքային ֆորմատներ ստեղծելու ոմանց փորձերը, ինչպես նաեւ ոչ հավասարակշռված ձեւակերպումներ պարունակող բանաձեւեր ընդունելու փորձերը միայն վնասում են բանակցային գործընթացը։ Մենք ողջունել ենք վերջերս ընդունված՝ ԵՄ խորհրդի եզրակացությունները, որոնցում նշվում է նաեւ Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների այցելությունների անհրաժեշտության մասին։ Հայաստանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, կրողն է այն արժեքների, որոնք կրում է Եվրոպան, եւ վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը։
Շնորհակալություն»,– ասել է Սերժ Սարգսյանը։
Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ համատեղ հայտարարությունից հետո պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահը Եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ քննարկումների անցկացման, բանաձեւերի ընդունման փորձերն ու մտադրությունները՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք այդ մասին պարոն Շուլցի հետ խոսել ենք։ Շատ հանգիստ ենք վերաբերվում դրանց, որովհետեւ Եվրոպական խորհրդարանն այսօր չէ, որ անդրադառնում է ԼՂ խնդրին։ Եվրոպական բոլոր կառույցները 80—ական թթ. վերջերին եւ 90—ականների սկզբներին սատարում էին ԼՂ ժողովրդի արդարացի պահանջին։ Այն ժամանակ էլ Եվրոպական խորհրդարանը բանաձեւեր ընդունեց։ Ես վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը նույն հարցի վերաբերյալ բանաձեւ ընդունելիս չի կարող ելնել այլ սկզբունքներից։ Այնպես որ, այստեղ անհանգստանալու խնդիր չկա։ Հարցն այն է, որ բոլոր եվրոպական կառույցների խնդիրն է եղել, որ հակամարտության կարգավորումն արագանա»։

Հանդիպումներ ԵԺԿ նախագահի եւ
Եվրամիության հանձնակատարի հետ


Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ։
Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր եւ գաղափարներ փոխանակելու, նաեւ Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ խնդիրները քննարկելու համար։
Հանրապետության ղեկավարը հանդիպման պատեհ առիթն օգտագործելով՝ եւս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ԵԺԿ—ին հայաստանյան մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցության գործում պարոն Մարտենսի անձնական աջակցության համար, նշելով, որ համաեվրոպական մեծ ժողովրդավարություն վայելող ԵԺԿ—ին անդամակցելը հայաստանյան կուսակցությունների համար եվրոպական քաղաքական դաշտին լիարժեք ինտեգրման գործում մեծ խթան կհանդիսանա։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստան—ԵՄ երկխոսությանը, մի շարք ուղղություններով եվրոպական կառույցների հետ հաջողությամբ իրականացվող համագործակցությանն ու մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, իր բրյուսելյան աշխատանքային այցի արդյունքներին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաեւ առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին։ ՀՀ նախագահը եւ ԵԺԿ նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել ընտրությունները եվրոպական չափանիշներին հարիր անցկացման հարցում ԵԺԿ—ի հարուստ փորձի օգտագործման եւ խորհրդատվական աջակցության վերաբերյալ։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիլֆրիդ Մարտենսին այդ հարցում եւս աջակցության պատրաստակամության համար։

***
Նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ—ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող եւ հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, նախագահի հավաստմամբ, վճռական է զարգացնելու ԵՄ չափանիշներին համապատասխան։
Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ չափազանց տպավորված է այն առաջընթացով, որը կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է արեւելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներով։
ՀՀ նախագահը եւ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը մանրամասն քննարկել են բոլոր ուղղություններով ՀՀ—ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում՝ ԵՄ արեւելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած «Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 468 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024