Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 14
Այսօր ճիշտ չի լինի գնահատական տալ, թե ինչպիսին կլինեն ընտրությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաչիկ Սուքիասյանը։ Խ.
Սուքիասյանի կարծիքով՝ խորհրդարան կմտնեն հայտնի ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ,
հնարավոր է՝ ՀՅԴ։ Ներսի ուժերից որոշների դեպքում հնարավոր են անակնկալներ,
միաժամանակ նա չի կարող ասել` ով կլինի ֆավորիտ, գուցե ՀԱԿ-ը: Ըստ
գործարարի՝ Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապ
ունի այնքանով՝ որքանով: Մեր երկրի թիվ մեկ խնդիրը մարքեթինգի ինստիտուտի
բացակայությունն է. «Սփյուռքում շատ բարենպաստ գործոններ կան, որոնք կարող
են օգնել հայկական արտադրանքը դուրս բերել արևմտյան շուկաներ: Այս հարցում
պետք է հետևողական լինել և խնդրով զբաղվել ամեն օր»: Նա միաժամանակ
փաստեց, որ ինքը կարդացել ու ոչինչ էլ չի հասկացել` ինչ է նշանակում ԵՄ
ազատ առևտրի գոտու ծրագրին Հայաստանի անդամություն: «Սա անհասկանալի
ձևակերպում է, գուցե խոսքը եվրոպական արժեքներին մոտենալո՞ւ մասին է»,-
ասաց Սուքիասյանը:
|
Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, որն այսօր ժամանում է
Ադրբեջան, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն և Nabucco
գազատարի նախագծի իրագործման խնդրին.
«ԵՄ-ի և Գերմանիայի համար
ռազմավարական մեծ կարևորություն է ներկայացնում «Հարավային գազային
միջանցքի» զարգացումը: Գերմանական ընկերությունները մասնակցում են
Ադրբեջանից դեպի ԵՄ կառուցվելիք նախագծերին՝ լինի դա Nabucco-ն թե
«Անդրադրիատիկ» գազատարը: Կարևոր է, որ Կասպյան տարածաշրջանի գազային մեծ
պաշարները հնարավորություն ունենան փոխադրվելու Եվրոպա: Ինչ
վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նախորդ տարի
Գերմանիան առաջատար դեր է խաղացել Բրյուսելում տեղի ունեցած քննարկումները
նախաձեռնելու գործում, որոնք առնչվում էին Ղարաբաղյան հակամարտության
կարգավորման հարցում ԵՄ-ի ներգրավվածության ամրագրմանը: Նախորդ
ամիս ԵՄ-ի արտաքին հարցերով խորհրդի կայացրած եզրակացությունը և Հարավային
Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մանդատը հանդիսանում են լավ բազա՝
նմանատիպ ուժեղացված մասնակցության համար: Այդ մասնակցությունն
ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության աջակցելուն ու լրացնելուն,
օրինակ՝ վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Եկել է Ղարաբաղյան
հակամարտության կարգավորման ժամանակը»:
|
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում
ստեղծվելու է «ապագայի զինվոր» (Future Soldier) մարտական հավաքածու:
Ներկայումս Ադրբեջանի համապատասխան կառույցները տվյալ հարցում
ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը: Առաջին փուլում
«Ապագայի զինվոր» մարտական հավաքածուով համալրվելու են պայմանագրային
զինծառայողների ստորաբաժանումները: Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե երբ
է սկսվելու ու ավարտվելու այդ գործընթացը: Հավաքածուում
ներառվելու են կապի ամենաժամանակից միջոցները, օպտիկական սարքեր, ջերմային
տեսասարքեր, ստանդարտ սպառազինություն, նանոտեխնոլոգիաների հիման վրա
պատրաստված համազգեստ: Ներկայիս դրությամբ «Ապագայի զինվոր»-ի
ստեղծման վրա աշխատանքներ են տանում 20 երկրներ, որոնց թվում են Գեմանիան,
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Նորվեգիան, Իսրայելը և այլն: Նշվում է,
որ «Ապագայի զինվոր»-ի մարտական հագեցվածությունն արժենալու է
30,000-80,000 դոլար:
|
Յակուտ և կորեացի գիտնականները ցանկանում են կլոնավորել Յակուտիայում
հայտնաբերված բրդոտ մամոնտին` նախապատմական կենդանու գենետիկ նյութը
տեղադրելով փղի ձվաբջջի մեջ: Այդ մասին այսօր RIA Novosti-ին հայտնել է
Հյուսիսի կիրառական էկոլգիայի գիտահետազոտական ինստիտուտի
ներկայացուցիչներից մեկը: «Մենք ցանկանում ենք իրագործել սոմատիկ
կլոնավորում` մի քանի հազար տարի առաջ ապրած մամոնտի գենտիկ նյութը
տեղադրելով ժամանակակից փղի ձվաբջջի մեջ: Այնուհետ ձվաբջիջը կտեղադրվի փղի
արգանդի մեջ, որը պտուղը կկրի 22 ամիս ու կարող է ծննդաբերել, հուսով ենք՝
առողջ մամոնտի»,- պատմել է ինստիտուտի ներկայացուցիչը: Նա ընդգծել
է, ոչ մամոնտի գենետիկական թեստը կհավաքվի Յակուտիայում տարեվերջին, ապա
կուղարկվի Հարավային Կորեայի գիտնականներին, որոնք ունեն կենդանիների
կլոնավորման փորձ: Գիտնականների կանխատեսումների համաձայն` եթե
ամեն ինչ գնա իր հունով, ապա կենդանի մամոնտին հնարավոր կլինի կլոնավորել
10-20 տարի հետո:
|
Ռուսաստանում ստեղծվել է սարք, որը թույլ է տալիս թվագրել մինչև 70 հազար տարեկան անգամ 1 միլիգրամ հնագիտական գտածոյի տարիքը: Ռուսական
արտադրության առաջին արագացուցիչ զանգվածային սպեկտոմետրը ստեղծվել է ՌԴ
ԳԱԱ Բուդկերի անվան միջուկային ֆիզիկայի սիբիրյան մասնաճյուղում: Այն թույլ
էր տալիս կատարել С-14 ածխածնի անալիզ այն միկրոմասնիկների մեջ, որոնք 1-3
միլիգրամ են: Ինստիտուտի փոխտնօրեն Վասիլի Զենինի խոսքով` С-14
ածխածնի քանակն ավանդական եղանակով որոշելու համար անհրաժեշտ է ավելի
ծավալուն` մի քանի տասնյակ գրամ նյութ, իսկ հնագիտական և երկրաբանական
շերտերում այդպիսի նստվածքները եզակի են հանդիպում: Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս այս սարքը կկարողանա պատասխանել ժամանակից հնագիտության և երկրաբանության շատ հարցերի:
|
Նախքան խաբեբա կոչվելը՝ արդեն քանի՞ անգամ է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի
Քլինթոնը խախտել իր խոստումը և վիրավորական արտահայտություններ արել Հայոց
ցեղասպանության վերավերյալ: Նման հարցադրում է իր հոդվածում
ներակայցրել asbarez.com-ի լրագրող Հարութ Սասունյանը` ասելով, որ հայերն
արդեն կուշտ են տիկին Քլինթոնից և նախագահ Բարաք Օբամայից, որը նույնպես
չի պահել իր խոստումները, որ տվել էր Հայերի ցեղասպանության վերաբերյալ: Եվ
խնդիրը միայն Ցեղասպանության հարցը չէ: Օբամայի վարչակազմը ամերիկահայ
համայնքին հիասթափեցրել է շատ այլ հարցերում ևս, որոնցից են Հայաստանին
ուղղված արտասահմանայն օգնության կրճատումը, Արցախի ինքնորոշմանը չաջակցելը
և Հայաստանի վրա ճնշում գործադրելը, որ վերջինս Թուրքիայի հետ կնքի
համաձայնագիր, որը դեմ է նրա ազգային շահերին: Այս հոդվածի միջոցով
Հարութ Սասունյանը ներկայացնում է պետքարտուղար Քլինթոնի իրականացրած
քայլերը և հայտնում նախագահ Օբամայի քաղաքականության նկատմամբ
ամերիկահայերի ունեցած դժգոհությունը: Որպես ԱՄՆ սենատոր՝ տիկին
Քլինթոնը աջակցել էր, որ ընդունվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:
2006 և 2008 թվականներին նա սենատոր Օբամայի հետ նամակներ էր ուղարկել
նախագահ Ջորջ Բուշին` հաղորդելով, որ Ցեղասպանության զոհերը արժանի են
հիշվելու և պատմության մեջ իրենց ճիշտ տեղին: 2008 թվականի հունվարի
24-ին, արդեն որպես նախագահի թեկնածու, տիկին Քլինթոնը գրավոր
հայտարարություն էր ներկայացրել, որում Օսմանյան կայսրության իրականացրած
սարսափելի արարքները հայերի դեմ անվանել էր ցեղասպանություն և գրել. «Մեր
բարոյականությունը և ազգի վստահելիությունը՝ որպես մարդու իրավունքների
պաշտպա
...
Կարդալ շարունակությունը »
|
Մոլդովայի իշխանությունները, հնարավոր է, օգնության խնդրանքով դիմեն
Ռումինիային, եթե նախագահական ընտրությունների օրը իրադրությունը դուրս գա
վերահսկողությունից: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝
վկայակոչելով Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ բարձրաստիճան աղբյուրին: Օգնությունը
կարող է ցուցաբերվել ռումինական ոստիկանության ստորաբաժանումներ
ուղարկելու ձևով՝ երկու երկրների ՆԳՆ-ների միջև ստորագրված
համագործակցության շրջանակներում: Բացի այդ, ատառոց դեպքերում
ուսումնասիրվում է Մոլդովայի կառավարությունը և խորհրդարանը Բուխարեստ
տեղափոխելու հավանականությունը, որի համար արդեն չվերթ է պատվիրվել: Մարտի
13-ին Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը խորհրդակցություն է անցկացրել
ուժայինների հետ, որի ժամանակ կտրականապես պահանջել է կարգուկանոն հաստատել
նախագահի ընտրությունների հարցով խորհրդարանի հատուկ նիստի օրը: Աղբյուրի
տեղեկության համաձայն՝ վարչապետը համոզված չէ, որ Մոլդովայի ուժայինները
կարող են ինքնուրույն կարգավորել այդ օրը երկրում տիրող իրավիճակը այն
դեպքում, եթե երկրում տեղի ունենան ընդդիմության փողոցային ցույցեր: Բացի
այդ, երկրի ոստիկանների մեծ մասը իրենք են քրեական հետապնդման մեջ գտնվում
2009 թ. ընդդիմադիր, այժմ արդեն վարչապետ Վլադիմիր Ֆիլատի կազմակերպած
ցույցը ցրելու համար: Մոլդովայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 16-ին:
|
«Երկու մոնոպոլիստ բախվել են իրար, չես իմանա, թե ով է ճիշտ, հնարավոր չէ
պարզել: Երկուսի սահմանած գներն էլ անընդունելի են»,- այսօր ասուլիսի
ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝
մեկնաբանելով «Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի միջև
ծագած վեճը: Ըստ նրա՝ այս 2 ընկերությունն էլ անհիմն բարձր գներ են
սահմանել, և սարսափելի թանկ օդանավակայանն է հիմնական պատճառը, որ
հայությունը չի գալիս Հայաստան: Այս վեճում, Հ. Բագրատյանի խոսքով, 2
մոնոպոլիստներից մեկը՝ «Զվարթնոց»-ը, առայժմ ավելի ուժեղ դուրս եկավ: Նա
նշեց, որ պետք է աշխատեր նաև «Էրեբունու» թռիչքուղին, մինչդեռ այդտեղից չեն
թռչում, որովհետև «Զվարթնոցը» դրա դեմ կբողոքեր: Հ.Բագրատյանը չբացառեց,
որ «Արմավիան» ուզում է սնանկանալ: Նախկին վարչապետը խնդրի լուծումը
տեսնում է մենաշնորհները դադարեցնելու մեջ, և այդ դեպքում 2 ընկերությունն
էլ կտուժեր, փոխարենը կշահեր ավիացիան: Եվ դա պետք է անի կառավարությունը:
«Նոր Հայաստան է պետք, մրցունակ Հայաստան, որտեղ ՓՄՁ-ները կազմում
են ՀՆԱ-ի 60%-ը, որտեղ կլինի ոչ թե 12 հազար ակտիվ հարկ վճարող, այլ
400-500 հազար: Օրերս կհրապարակվի ՀԱԿ-ի կարգախոսը`«500 հազար ձեռներեցով
Հայաստան»»,- ասաց Հ. Բագրատյանը:
|
Երեկ
տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է նախագահ Սերժ
Սարգսյանը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ նիստում
քննարկվել է բացառապես մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ առաջադրումների հարցը։
Որոշվել է, որ ՀՀԿ—ն պատրաստվում է առաջադրել կամ պաշտպանել 33
մեծամասնական թեկնածուի։
|
Մարտի
13—ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ Երեւանում ԻԻՀ
դեսպանության մշակույթի կենտրոնի Հայաստան—Իրան դիվանագիտական
փոխհարաբերությունների հաստատման 20—ամյակին նվիրված «Հայ—իրանական 20—ամյա
համագործակցության ճանապարհով» թեմայով գիտաժողով։ Այն կազմված էր երկու՝
պաշտոնական բացման եւ գիտական մասերից։ Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ
փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, ով կարեւորեց երկու երկրների
փոխհարաբերություններն ու դրանց բազմակողմանի ընդլայնման
անհրաժեշտությունը։ Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ—ում ԻԻՀ արտակարգ եւ
լիազոր դեսպան Սեյյեդ ալի Սաղայիանը։ Նա Իրան—Հայաստան
փոխհարաբերությունները սերտ եւ բարեկամական գնահատելով՝ շեշտեց, որ Իրանի
Իսլամական Հանրապետությունն իր հիմնադրման օրվանից որդեգրել է հարեւան
երկրների հետ բարիդրացիական փոխհարաբերություններ հաստատելու
քաղաքականություն։ Դեսպանը կարեւորեց նաեւ Հայաստանի դերը որպես կապող օղակ
իսլամական աշխարհի ու քրիստոնեության միջեւ։ ՀՀ մշակույթի փոխնախարար
Արթուր Պողոսյանն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ երկու երկրների միջեւ
մշակութային կապերը զանգանում են առավել դինամիկ՝ ներառելով մշակույթի
բոլոր բնագավառները։ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը,
անդրադառնալով էներգետիկայի ոլորտում երկու երկրների
փոխհարաբերություններին, Իրան–Հայաստան գազատարի կառուցումը համարեց
Հայաստանի էներգետիկ անվտանգության կարեւոր գործոն, հավելեց նաեւ Մեղրիի
ՀԷԿ—ի կառուցման կարեւորության մասին։ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի
տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով բարձր գնահատեց Իրանի աշխարհաքաղաքական
դիրքը եւ նրա դերը տարածաշրջանում, անդրադարձավ ինստիտուտում տասնամյակների
ընթացքում իրանագիտական ոլորտի ուսումնասիրություններին
...
Կարդալ շարունակությունը »
|
Կուսակցական
գրասենյակներում այս օրերին համեմատաբար ակտիվ են՝ ցուցակներ,
կարգախոսներ, ծրագրեր եւ այլն։ Եթե որոշ ուժեր համագումարի միջոցով են
հստակեցնում անելիքները, ապա շատ կուսակցությունների բավարարում է նաեւ
ղեկավար մարմնի նիստը կամ փոքր ձեւաչափով որեւէ հավաք։ Որոշներն էլ
հավատարիմ են մնում նախորդ ընտրությունների իրենց ռազմավարությանը։ Արտախորհրդարանական
շատ ուժեր այս անգամ եւս կփորձեն խորհրդարան մտնել։ Նախընտրական
զարգացումների եւ ակնկալիքների շուրջ զրուցեցինք նրանցից որոշների
ներկայացուցիչների հետ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը
մասնակցելու է ընտրապայքարին եւ ընտրությունների է գնում Հայաստանի
առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հետ։ Կենտկոմի առաջին
քարտուղար Ռուբեն Թովմասյանը «ՀՀ»—ին ասաց, որ խոսքն այստեղ ոչ թե այս
երկու քաղաքական ուժերի միավորման, այլ միասնական ցուցակով մասնակցելու
մասին է։ Կոմունիստները մեծամասնական թեկնածուներ չեն առաջադրելու.
ֆինանսական հնարավորությունները չեն ներում։ Ընտրական գործընթացին
վերաբերող բոլոր հարցերը կհստակեցվեն այս շաբաթ անցկացվելիք կենտրոնական
կոմիտեի պլենումի ժամանակ։ Կոմունիստների կարգախոսը, սակայն, արդեն հայտնի
է. «Կառուցեցին կոմունիստները հայ ժողովրդի հետ, քանդեցին
ժողովրդավարները»։ Ռուբեն Թովմասյանը նախընտրական մթնոլորտը բնորոշեց
իբրեւ «հրաձգային պայքար»։ Նա նկատեց, որ քաղաքական ուժերը չեն ուզում
որեւէ կերպ բացահայտել ցուցակներն ու իրենց քարոզչության ռազմավարությունը.
«Ազատ եւ արդար ընտրությունների դեպքում մեզ համար կանխատեսում ենք 10—15
տոկոս աջակցություն»։
«Ընդդիմությունը միատարր չէ. հանուն ինչի՞ միավորվենք»
|
Երբեք
հեղափոխական փոփոխությունների ճանապարհը որեւէ երկրում չի հանգեցրել
վերջնական դրական փոփոխությունների, ինչի վառ վկայությունն են արաբական
երկրներում վերջին շրջանի զարգացումները։ Երեկ կայացած մամուլի ասուլիսի
ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Մանվել Բադեյանը։ Վերջինիս կարծիքով, երկրի զարգացման միակ ճանապարհը էվոլյուցիոն, «վերեւից» կատարվող փոփոխություններն են։ Նա
շեշտեց, որ Հանրապետական կուսակցությունը, որպես իշխող ուժ, գիտակցում է,
որ անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, ինչի մասին են վկայում ՀՀԿ 13—րդ
համագումարում հնչեցված շեշտադրումները։ Ըստ Մանվել Բադեյանի, այս
փաստը գիտակցում է եւ հեղափոխական ճանապարհից որեւէ լավ բան չի ակնկալում
նաեւ ժողովուրդը։ Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին,
բանախոսը նշեց, որ ՀՀԿ—ն պայքարելու է բացառապես քաղաքական մեթոդներով եւ
բացառելու է ընտրակեղծիքներն ու օրինախախտումները։ Բադեյանը վստահ է, որ Հանրապետական կուսակցությունը կհաղթի առաջիկա ընտրություններում։ Հայաստանի
հանրապետական կուսակցության համագումարը յուրօրինակ հաշվետվություն էր
կուսակցության գործունեության, տարվող արտաքին եւ ներքին քաղաքականության
հետ կապված։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երեկ լրագրողների հետ
հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը
նշել է, որ շեշտադրումները վերաբերում էին հայ–թուրքական
հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին,
ղարաբաղյան հիմնախնդրին։ «Բոլոր շեշտադրումները բավականին համարձակ էին եւ ընդգծվեց յուրօրինակ պատասխատվության զգացումը»,–ասել է Սահակյանը։ Անդրադառնալով
կարգախոսին՝ «Հավատանք, որ փոխենք», ՀՀԿ պատգամավորը նշել է, որ մամուլը
շատ մակերեսորեն էր հասկացել այն՝ վերածելով բառախաղի։ «Իրականում
կարգախոսի գաղափարը ավելի խորն է։ Մենք հավատացինք ու անկախացանք, եւ պետք է
մեր «ես»—ը չկորցնելով՝ կարողանանք ճիշտ ժա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|